Հակոբ Ակիսկալ

հայ հոգեբան, հոգեբույժ

Հակոբ Սուրեն Ակիսկալ (հունվարի 16, 1944(1944-01-16)[1], Բեյրութ, Լիբանան - հունվարի 20, 2021(2021-01-20)[2], Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկահայ հոգեբույժ, հայտնի է խառնվածքի և երկբևեռ խանգարման վերաբերյալ հետազոտություններով[5]։

Հակոբ Ակիսկալ
Ծնվել էհունվարի 16, 1944(1944-01-16)[1]
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Մահացել էհունվարի 20, 2021(2021-01-20)[2] (77 տարեկան)
Մահվան վայրԼա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունամերիկահայ
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան (1964), Բեյրութի ամերիկյան համալսարան (1968) և Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում
Մասնագիտությունհոգեբույժ և հոգեբան
ԱշխատավայրԿալիֆոռնիայի համալսարան և Թենեսիի համալսարան
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Լիբանանում, հայկական ընտանիքում։ Բժշկի աստիճան է ստացել 1969 թվականին Բեյրութի ամերիկյան համալսարանում։ Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանում անցել է ռեզիդենտուրա և ստացել հոգեբույժի որակավորում։ Այնուհետև մի քանի տարի աշխատել է որպես կլինիցիստ և տրամադրության խանգարումների հետազոտող Թենեսիի համալսարանում։ 1990-1994 թվականներին ԱՄՆ-ի Հոգեկան առողջության ազգային ինստիտուտում աշխատել է որպես ավագ գիտական խորհրդատու։ Այնուհետև տեղափոխվել է Կալիֆոռնիայի համալսարան (Սան Դիեգո), որտեղ հոգեբուժության պրոֆեսոր էր մինչև մահ։ Մահացել է 2021 թվականի հունվարի 20-ին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Académie nationale de médecine (ֆր.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Hagop Souren Akiskal Obituary
  3. http://anna-monika-stiftung.de/?page_id=6
  4. https://www.improbable.com/ig-about/winners/#ig2000
  5. Akiskal, HS; McKinney, WT (1973 թ․ հոկտեմբերի 5). «Depressive disorders: toward a unified hypothesis». Science. 182 (4107): 20–9. doi:10.1126/science.182.4107.20.