Հակոբ Ազատյան
հայ նկարիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ազատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հակոբ Նիկողոսի Ազատյան (մարտի 10, 1902[1], Իգդիր, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 21, 1965[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ փորագրիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1963)։
Հակոբ Ազատյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1902[1] |
Ծննդավայր | Իգդիր, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | մարտի 21, 1965[1] (63 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | փորագրիչ |
Պարգևներ | |
Հակոբ Ազատյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելՀակոբ Ազատյանը ծնվել է Իգդիրում։ Նախշազարդել է փայտե դեկորատիվ սկահակներ, ընդելուզել կժեր, գավաթներ։ Պահարանի փեղկերի վրա քանդակազարդել է 16 դրվագ «Սասունցի Դավիթ» էպոսից (1939)։ Հեղինակ է նաև «Հայրենիքի համար մղված մարտերում» (1948) կոմպոզիցիայի, «Վասպուրական» (1959), «Կիլիկիա» (1963), «Արարատյան դաշտը» (1965) դեկորատիվ սկահակների, ինչպես և «Փայտի գեղարվեստական փորագրություն» ձեռնարկի (1961)։ Գործերը պահվում են ԺԱԹ-ում (Երևան) և այլ թանգարաններում[2]։
Մատենագրություն
խմբագրել- М. В. Бабенчиков, Народное декоративное искусство Закавказья и его мастера. М., 1948 г.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Ազատյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 98)։ |