Հակիմ Հանիֆ Վառիք (անգլ.՝ Hakim Hanif Warrick, հուլիսի 8, 1982(1982-07-08), Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը խաղում է ծանր հարձակվողի և կենտրոնականի դիրքերում։ Հանդես է գալիս իսրաելական «Իրոնի» ակումբում։ 2005 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվում է «Մեմֆիս Գրիզլիս» թիմի կողմից՝ 19-րդ համարի ներքո։

Հակիմ Վառիք
Hakim Warrick

Հարիկը 2011 թվականին
Իսրայել Իսրայել, Իրոնի
Ակումբ Իսրայել Իսրայել, Իրոնի
Դիրքը Կենտրոնական / Ծանր հարձակվող
Համար № 1
Ի ծնե տրված անունը Հակիմ Վառիք
Hakim Warrick
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 8, 1982 (42 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,06 մ
Քաշ 100 կգ
Դրաֆթի տարի 2005 / ռաունդ` 1 / ընտր.` 19-րդ
Դրաֆթ ակումբ Մեմֆիս Գրիզլիս
Կարիերա սկիզբ 2005 թ.

Վաղ տարիներ

խմբագրել

Վառիքը սովորել է Փենսիլվանիա նահանգի Վինվուդ փոքրիկ քաղաքում և հանդես է եկել Friends' Central School դպրոցական բասկետբոլային ակումբում։ Իր վերջին ուսումնական տարվա ընթացքում հակիմը միջինում հավաքում է 15.2 միավոր, 13 անդրադարձ և 4.8 կասեցում։ Նրա օգնությամբ թիմը կարողանում է Friends' schools League առաջնությանը գրավել առաջին հորիզոնականը[1]։

Մինչև դպրոցը ավարտելը Հակիմով արդեն հետաքրքրվում էին բազմաթիվ նահանգների համալսարաններ։ Նա ընտրում է Նյու Յորք նահանգի Սիրաքյուսի համալսարանը, քանի որ այն նրան անվճար ուսում էր խոստանում։ Այնտեղ նա անցկացնում է բոլոր 4 մրցաշրջանները։ Նվաճում է ուսանողական սպորտի ազգային ասոցիացիայի մի քանի մրցանակներ և ընդգրկվում է բոլոր հնարավոր սիմվոլիկ հավաքականներում։ Կարմելո Էնթոնիի հետ միասին նրանք գրավում են «NCAA» գավաթը, որը առաջինն էր համալսարանի «Սիրաքյուս Օրանժ» հավաքանի պատմության մեջ[2][3]։

Վառիքը մասնակցում է 2005 թվականի NBA դրաֆթին և ընտրվում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Մեմֆիս Գրիզլիս» ակումբի կողմից՝ 19-րդ համարի ներքո։

Մեմֆիս Գրիզլիս

խմբագրել

Իր առաջին ԲԱԱ մրցաշրջանում Հակիմը «Գրիզլիսի» խաղերի մեծամասնության ընթացքում հայտնվում է փոխարինողների նստարանում։ Այնուամենայնիվ նա ընտրվում է NBA սլեմ դանք մրցույթի մասնակցության համար։ Հաջորդ մրցաշրջանում թիմի աստղ Պաու Գասոլը վնասվածք է ստանում և Հակիմը դառնում է հիմնական ծանր հարձակվողը։ Այդ մրցաշրջանում նրա անձնական ցուցանիշները գրեթե կրկնապատկվում են։ 2006-2007 թվականների մրցաշրջանը Վառիքի կարիերայի մեջ ամենահաջողն է համարվում։ Հաջորդ մրցաշրջաններին «Մեմֆիսին» չի հաջողվում դուրս գալ Փլեյ Օֆ, իսկ Հակիմի ցուցանիշները մնում են նույնը։ Վառիքի խաղային ժամերը անընդհատ նվազում են։

Միլուկի Բաքս

խմբագրել

2009 թվականի հուլիսի 31-ին Վառիքը պայմանագիր է կնքում «Միլուոքի Բաքս» ակումբի հետ, որի կազմում նա անցկացնում է ընդամենը կես մրցաշրջան վեցերորդ խաղացողի դերում[4]։

Ֆինիքս Սանս

խմբագրել

2010 թվականի հուլիսի 8-ին Հակիմը չորս տարվա պայմանագիր է կնքում «Ֆինիքս Սանս» ակումբի հետ[5]։

Նյու Օռլեան Պելիկանս

խմբագրել

2012 թվականի հուլիսի 27-ին, արիզոնյան ակումբում անցկացված երկու անհաջող մրցաշրջաններից հետո, Վառիքը տեղափոխվում է «Նյու Օռլեան Պելիկանս»[6]։

2007 թվականի ամռանը սկսվել է BIG3 առաջնությունը, որտեղ Վառիքը հանդես էր գալիս «3 Headead Monster's» թիմի կազմում։

NBA կարիերայի ցուցանիշներ

խմբագրել

Ամենամյա մրցաշրջան

խմբագրել
Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2005-06 Մեմֆիս 68 2 10.6 .443 .000 .661 2.1 .4 .2 .3 4.1
2006-07 Մեմֆիս 82 43 26.2 .524 .000 .771 5.1 .9 .5 .4 12.7
2007-08 Մեմֆիս 75 30 23.4 .502 .271 .704 4.7 .7 .5 .4 11.4
2008-09 Մեմֆիս 82 7 24.7 .491 .217 .711 5.0 .8 .6 .5 11.6
2009-10 Միլուոքի 48 6 21.3 .481 .167 .727 4.4 .7 .4 .2 10.2
2009-10 Չիկագո 28 0 19.0 .483 .000 .755 3.6 .6 .3 .3 8.7
2010-11 Մեմֆիս 80 6 17.7 .511 .091 .721 3.7 .9 .4 .1 8.4
2011-12 Ֆինիքս 35 0 14.4 .411 .100 .768 2.6 .9 .2 .1 6.4
2012-13 Նյու Օռլեանս 1 0 7.0 .500 .000 1.000 .0 .0 1.0 .0 4.0
2012-13 Շառլոթ 27 14 17.9 .405 .000 .674 3.3 .9 .4 .2 7.0
Կարիերա 526 108 20.2 .490 .191 .726 4.0 .8 .4 .3 9.4

Փլեյ Օֆ

խմբագրել
Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2006 Մեմֆիս Գրիզլիս 3 1 14.3 .250 .000 .857 2.3 .0 .3 .0 6.7
2010 Չիկագո Բուլս 3 0 10.3 .182 .000 .833 1.7 .0 .0 .0 3.0
Կարիերա 6 1 12.2 .222 .000 .850 2.0 .0 .2 .0 4.8

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Championships by Sport and Year». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 7-ին.
  2. «Freshmen Anthony, McNamara lead Boeheim to first title». The Associated Press. 2003 թ․ ապրիլի 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 2-ին.
  3. Feldman, Bruce (2003 թ․ ապրիլի 7). «Warrick's block denies final seconds of deja vu». ESPN The Magazine. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 2-ին.
  4. «Милуоки отчислил Боуэна и подписал Уоррика». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  5. ««Финикс» заключил контракт с Хакимом Уорриком». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  6. «Hornets Acquire Lopez And Warrick From Phoenix». NBA.com (անգլերեն). 2012 թ․ հուլիսի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2 августа 2012-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակիմ Վառիք» հոդվածին։