Հակասեմությունն առանց հրեաների

Հակասեմությունն առանց հրեաների, այն փաստը նկարագրող եզր, ըստ որի նույնիսկ այնտեղ, որտեղ չկա հրեական բնակչություն, հրեաների նկատմամբ կա թշնամական վերաբերմունք, որը երբեմն ավելի թշնամական է, քան մշտական հրեական բնակչություն ունեցող վայրերում։ Դրա հետևանքով հակասեմությունը հաճախ սկսում է ոչ թե այնտեղ, որտեղ հրեաները հարձակումների են ենթարկվում, այլ հակասեմական խորհրդանիշերի և վիրավորող անվանարկությունների տարածման շրջաններում։

Դրա հետ միասին տվյալ եզրը հրեաների նկատմամբ թշնամական վերաբերմունքի արտահայտման ձև է, որը միշտ չէ որ կարելի է նույնացնել հակասեմության ավանդական արտահայտումներին։ Այսպիսով, հակասեմություն առանց հրեաների շատ լայն դաշտ է ընդգրկում։

Օրինակներ խմբագրել

Լեհաստան խմբագրել

Հարցի պատմությունը խմբագրել

Հոլոքոսի ժամանակ այդ տարիների Եվրոպայի ամենամեծ հրեական համայնքի[1]՝ Լեհաստանի հրեական բնակչությունից (3.3 միլիոն մարդ 1939 սեպտեմբերի դրությամբ) ոչնչացվել է 2.8 միլիոն (ըստ այլ տվյալների՝ 3 մլն)[2]) մարդ, կամ հրեական բնակչության 85 %-ը[3]։

Պատերազմի ավարտից մեկ տարի անց, 1946 թվականի հուլիսին, Կելցե քաղաքում, որտեղ այդ ժամանակ 200 հրեա էր մնում[4], ջարդերի արդյունքում 40 - 47 մարդ է զոհվել[4][5]։ Այդ ջարդի պատճառով Լեհաստանը 60 հազար հրեա է լքել[5]։

1950 թվականին մոտավորապես 150 հազար հրեա լքել է Լեհաստանը։ 1950-ականների կեսերիզ ազգայնականությունը Լեհաստանում պաշտոնական բնույթ է ստացել, ինչը դարձել նոր հակասեմական կամպանիայի հիմք՝ 1960-ականների սկզբից հրեաներին սկսել են դուրս մղել կուսակցա-պետական ապարատից։ Լեհաստանի այն ժամանակվա առաջնորդ Վլադիսլավ Գոմուլկայի կողմից հիմնված 1967-68 թթ. «սիոնականության դեմ պայքարը» արդյունք է դարձել երկրում մնացած 30 հազար հրեաների 2/3 մասի էմիագրացիայի[1]. Այդպիսով, 1970 թվականին երկրում մնում էր միայն 6 հազար հրեա, որոնք մեծ մասամբ ծեր հասակում էին[4].

Ընթացիկ իրավիճակ խմբագրել

Չնայած նրա, որ այժմ Լեհաստանում հրեաների թիվը չնչին է, այստեղ դեռ կան ունեն զանգվածային հակասեմական տրամադրություններ և հակասեմական միջոցառումներ։ 1990-ականների վերջերում արված հարցումները ցույց են տալի Եվրոպայում հակասեմության ամենաբարձր ցուցանիշերի մեկը[6]։

Ճապոնիա խմբագրել

Տես նաև՝ Կաղապար:Թարգմանված չե

Ճապոնիայում, որտեղ որ հրեական բնակչույթուն համարյա չկա (127 միլիոնանոց բնակչությունից 1000 հրեա են[7]), գոյություն ունեն հակասեմական տրամադրությունները, որոնք արտահայտվում են նաև Հոլոքոստի ժխտման փորձերով։ «Մարկո Պոլո» անունով մի պարբերական Օսվենցիմից ազատման 50-ամյակի առթիվ 1995 թվականի հունվարին հոդված է հրապարակել, որտեղ հերքվում էր Հոլոքոստի փաստը։ Դրան հետևած բողոքների պատճառով պարբերականը փակել են[6]։ 1980-ականների երկրորդ կեսից հրեաների նկատմամբ բացասական ստերոտիպները և հակասեմական գրականությունը հիմնականում եվրոպական ծագում ունի։

Գրականությունը խմբագրել

  • Claus Gatterer։ Antisemitismus ohne Juden (Հակասեմությունը առանց հրեաների) в Tribüne. Zeitschrift zum Verständnis des Judentums, 1966 (գերմ.)
  • Günther B. Ginzel (Hg.)։ Antisemitismus. Erscheinungsformen der Judenfeindschaft gestern und heute (Հակասեմությունը։ Հրեաների նկատմամբ թշնամության արտահայտումներ վաղը և այսօր) WP, Bielefeld 1991 (գերմ.)
  • Manfred Böcker։ Antisemitismus ohne Juden. Die zweite Republik, die antirepublikanischen Rechte und die Juden. Spanien 1931 bis 1936 (Հակասեմությունը առանց հրեաների։ Երկրորդ հանրապետությունը, հակահանրապետական օրենքները և հրեաները։ Իսպանիան 1931-ից մինչև 1936 թթ.) Lang (Hispano-Americana 23), Frankfurt am Main, 2000 (գերմ.)
  • Egon Pelikan։ Antisemitismus ohne Juden in Slowenien (Հակասեմությունը առանց հրեաների Սլովենիայում) в Jahrbuch für Antisemitismusforschung, Band 15, hrsg. von Wolfgang Benz. Metropol, Berlin 2006, ISBN 3-938690-46-1, S. 185 - 199 (գերմ.)

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հակասեմության պատմության ներածություն». Մոսկվայի հրեական համալսարան. 1996. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
  2. Մ. Ալտման, Հոլոքոստի ժխտումը. պատմությունը և ժամանակակից տենդենցները
  3. СС в действии. Документы о преступлениях СС. Москва, 1960, стр. 181.
  4. 4,0 4,1 4,2 Սերգեյ Դոլմով. «Ավարտելով Հիտլերի աշխատանքը». «Փորձագետ» պարբերական. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
  5. 5,0 5,1 «BBC Russian». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
  6. 6,0 6,1 «Հակասեմությունը առանց հրեաների» (գերմաներեն). Դավթի կենտրոն. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
  7. «World Jewish Population». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.