Հակամիլիտարիզմ
Հակամիլիտարիզմ (հակառազմականացում), ուսմունք և շարժում, որը ուղղված է պատերազմի և ռազմականացման դեմ։ Այն մեծամասամբ հակառակվում է իմպերիալիզմի գաղափարներին և հանդիսանում էր առաջին ու երկրորդ ինտերնացիոնալների գլխավոր նպատակը։ Հաշվի առնելով, որ պացիֆիզմը ուսմունք է, համաձայն որի վեճերը և կոնֆլիկտները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ու ոչ բռնի ճանապարհով, Փոլ Բ․ Միլլերը հակամիլիտարիզմը բնորոշել է հետևյալ կերպ․ «ուսմունք և շարժում․․․ որի հիմնական նպատակը ռազմական ուժերի քաղացիական ներգրավման և ազդեցության նվազեցումն է, որը վերջնարդյունքում կհանգեցնի միջազգային ու համաշխարհային պատերազմների կանխմանը»[1]։ Սինթիա Քոքբըրնը հակամիլիտարիզմը բնորոշել է որպես շարժում, որը դեմ է ուղղված «ռազմական իշխանությանը, կարգին, դեմ է սպառազինմանը ուղղված խոշոր ծախսերին և պետության տարածքում օտարեկրկյա ռազմական բազաների տեղադրմանը»[2]։ Մարտին Սիդելը համարում է, որ հակամիլիտարիզմը երբեմն հավասարեցվում է պացիֆիզմին՝ պատերազմի և բռնությանը հակառակ գլխավոր ուսմունքին, բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվելիք ուժը խիստ անհրաժեշտ է խաղաղության հաստատման համար[3]։
Հակամիլիտարիզմի և պացիֆիզմի տարբերությունը
խմբագրելՊացիֆիզմը համոզմունք է, որ ազգերի միջև կոնֆլիկտները կարող են և պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով։ Այն հակառակվում է պատերազմին, որպես կոնֆլիկտների լուծման բռնի եղանակ։ Այն ներառում է նաև ռազմական գործողությանների մեջ ներգրավումից հրաժարվելը[4]։
Հակամիլիտարիզմը չի բացառում պատերազմի իսպառ բացակայությունը, սակայն դեմ է խոշոր և հզոր ռազմական կազմակերպություններին աջակցելուն և հովանավորելուն, որոնք նախապատրաստվել են հատուկ խոշոր պատերազմական գործողություններում ներգրավվելու համար[5][6]։
Բռնության քննադատություն
խմբագրելԱնարխո-սինդիկալիստ Ջորջ Սորելը առաջ բերեց մի գաղափար, որտեղ առանձնացնում էր բռնությունը որպես ուղղակի ազդեցության եղանակ, նա այն անվանեց «հեղափոխական բռնություն», որը հակառակվում էր «Խորհեր բռնության մասին» (1908) աշխատությանը, որտեղ բռնությունը կապված էր դասակարգային պայքարի հետ[7]։ Նմանություններ կան Սորելի և Աշխատավորների միջազգային ասոցիացիայի գաղափարների միջև։
Ուոլթեր Բենջամինը, իր Բռնության քննադատություն աշխատության մեջ սահմանում է «բռնություն, որը հիմնում է օրենք» և «բռնություն, որը պահպանում է օրենք» հասկացությունները մի կողմում, իսկ մյուս կողմում՝ «աստվածային բռնություն», որը քանդում է «պետական բռնությունների միջև եղած կախարդական կապը»։ Այս երկու տեսակի բռնությունների հիմնական տարբերությունը իրենց ազդեցության եղանակի մեջ է․ այն դեպքում երբ օրենք հիմնող և օրինապահ բռնությունը գործում է միջոցների ու նպատակների շրջանակներում և ֆիզիկական բռնության տեսակը արդարացվում է օրենքի քաղաքաիրավական նպատակով, ապա հակառակ դրան Բենջամինյան «աստվածային բռնության» կոնցեպտը ունիկալ է, այն «մաքուր միջոցների» ոչ արյունալի բռնություն է, որի միջնորդությամբ քանդվում է հենց օրենքի հիմքը։ Իր ակնարկում Բենջամինը բերում է հետևյալ օրինակը․ «սա նման է միասնական գործադուլի, որը հանդիսանում է Սորելի Բռնության մասին խորհերի առանցքային տարրը» (մեջբերված է Բնեջամինի ակնարկից)։ «Բռնությունը, որը պահպանում է օրենք» կամ օրինապահ բռնությունը նման է պետությանը ընձեռնված լեգիտիմ բռնություն կիրառելու հնարավորությանը։ «Բռնությունը, որը հիմնում է օրենք» կամ հիմնադիր բռնությունը բռնի ուժի կիրառման անհրաժեշտությունն է պետության հիմնման և իշխանության հաստատման համար։ «Հեղափոխական բռնությունը» դուրս է օրենքի շրջանակներից և այդպիսով քանդելով բռնության գործառական տրամաբանությունը (այսինքն այն բացառում է բռնության կիրառում իշխանության հաստատման, օրենքի և պետական կարգի պահպանման համար)[8]։
Կապիտալիզմը և ռազմարդյունաբերական համալիրը
խմբագրելՀակամիլիտարիստական գրականությունը հաճախ է կապիտալիստական կարգը համարել պատերազմների հիմնական պատճառ։ Այս գաղափարը հիմնովին ներկայացված է Վլադիմիր Լենինի ու Ռոզա Լյուքսեմբուրգի աշխատություններում և որակվում է որպես «իմպերիալիզմ»։ Ռազմարդյունաբերական համալիրը մեղադրվում էր պատերազմին ձգտելու մեջ՝ հետապնդելով որոշակի տնտեսական կամ ֆինանսական շահեր[9]։
Երկրորդ ինտերնացիոնալը կտրականապես դեմ էր աշխատավոր դասակարգի ներգրավմանը պատերազմներում, քանի որ համարում էր, որ պատերազմները տարվում են տարբեր ազգային բուրժուական դասերի և պետական իմպերիալիզմների միջև։ Ֆրանսիացի հայտնի սոցիալիստ Ժան Ժորեսի սպանությունը Առաջին համաշխարհային պատերազմից մի քանի օր առաջ հանգեցրեց պատերազմական գործողություններում զանգվածային ներգրավմանը[10][11]։ Մարսի վրա կամ ճիշտը պատերազմի մասին (1921) աշխատության մեջ Ալենը քաննադատում է այն ողջ ավերածությունը, որը բերում է միլիտարիզմը և հիմնավորում է, որ զինվորները պատերազմի դաշտում կռվում են ոչ թե ելնելով հայրենասիրությունից, այլ վախից, իրենց թիկունքին ուղղված զենքից[12]։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ նախագահ Էյզենհաուերը 1961 թվականին հրապարակեց հայտարարություն, որը արտացոլում էր ռազմարդյունաբերական համալիրի ազդեցությունը հակամիլիտարիզմի վրա[13]։
Հակամիլիտարիստական խմբավորումներ
խմբագրելՄինչև կազմալուծումը, Երկրորդ ինտերնացիոնալը հակամիլիտարիստական կազմակերպությունն էր հանդիսանում։ 1914թ․ հուլիսի 31-ի Ժորեսի սպանությունը համարվում է սոցիալիստական շարժման մեջ հակամիլիտարիզմի պարտություն։ Միլիտարիզմի դեմ ամերիկյան միությունը ԱՄՆ հակամիլիտարիստական շարժման վառ օրինակ է, այն առաջացել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և հիմք է հանդիսացել պատերազմից հետո Ամերիկյան քաղաքցիական ազատության միության (ACLU) ստեղծման համար։ 1968թ․ Բենջամին Սփոքը ստորագրեց «Գրողների և խմբագիրների պատերազմական հարկ չվճարելու» պարտավորությունը, որով հրաժարվում էր վճարել հարկեր ռազմական արդյունաբերությանը որպես Վիետնամի պատերազմի դեմ ուղղված ակցիա[14]։ Նա ձերբակալվել էր իր հակապատերազմական շարժման մեջ ներգրավման համար, որը արտահայտվել էր իր կողմից հակապատերազմական «Ոչ օրինական իշխանությանը հակառակվելու կոչ» մանիֆեստի ստորագրմամբ, այլ կերպ՝ RESIST[15]։ Այս դեպքի կապակցությամբ ձերբակալված անձինք հետագայում հայտնի դարձան որպես բոստոնյան հնգյակ[16]։
Միջազգային հակապատերազմական ընդիմությունը հիմնվել է 1921թ։ Այն պացիֆիստական և հակամիլիտարիստական խմբավորումների համաշխարհային ցանց է, որը ունի ավելի քան 90 միլիոն մասնաճյուղ շշուրջ 40 տարբեր երկրներում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ From Revolutionaries to Citizens : Antimilitarism in France, 1870–1914 by Paul B. Miller. Duke University Press, 2002, 0-8223-2757-0, p. 8.
- ↑ Cynthia Cockburn, Antimilitarism: Political and Gender Dynamics of Peace Movements. London, Palgrave Macmillan. 2012. 0230359752, p. 2.
- ↑ Martin Ceadel, 'Thinking about peace and war. Oxford, Oxford University Press, 1987. 0192192000, p. 101.
- ↑ «pacifism». The Free Dictionary.
- ↑ "Antimilitarism is not pacifism or the total rejection of war". Lisa M. Mundy, American militarism and anti-militarism in popular media, 1945–1970. Jefferson, N.C.: McFarland, 2012. 9780786466504, p. 7.
- ↑ «militarism». The Free Dictionary.
- ↑ Caviness, Rochelle. «Reflections of Violence, by Georges Sorel – History in Review». www.historyinreview.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Walter Benjamin, Zür Kritik der Gewalt (1920) in Gesammelte Schriften, vol. II, 1 (1977) ("Criticisms on Violence")
- ↑ «War and Economic History». www.joshuagoldstein.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «First World War.com – Who's Who – Jean Jaures». www.firstworldwar.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Tharoor, Ishaan (2014 թ․ հուլիսի 31). «The other assassination that led up to World War I». The Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Alain | French philosopher». Encyclopædia Britannica. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Military-Industrial Complex Speech, Dwight D. Eisenhower, 1961». coursesa.matrix.msu.edu. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ "Writers and Editors War Tax Protest" January 30, 1968 New York Post
- ↑ Barsky, Robert F. Noam Chomsky: a life of dissent. 1st ed. Cambridge: M.I.T. Press, 1998. Web. <«Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)> - ↑ Kutik, William M,. "Boston Grand Jury Indicts Five For Working Against Draft Law." Harvard Crimson. 08 Jan 1968: n. page. Web. 4 Jun. 2014. <http://www.thecrimson.com/article/1968/1/8/boston-grand-jury-indicts-five-for/