Հալմահերա (հնացած՝ Ջայլոլո[3], Ջիլոլո[4][5],, Հալմահերա[4][5], Հալմահեյրա[6]) (ինդոն.՝ Pulau Halmahera), կղզի Մալայան կղզեխմբում, Մոլուքյան կղզիներից ամենամեծը, պատկանում է Ինդոնեզիային:

Հալմահերա
Տեսակկղզի
ՄայրցամաքԱսիա
Երկիր Ինդոնեզիա[1][2]
ՎարչատարածքNorth Maluku?[2]
Երկարություն366 կմ
Լայնություն159 կմ
Ամենաբարձր կետMount Gamkonora?
ԲԾՄ1635 մետր և 985 մետր
Մակերես17 780 կմ²
Հյուսիսային կետ2°13′17″ հս․. լ. 127°57′19″ ավ. ե.HGЯO
Հարավային կետ0°54′51″ հվ. լ. 128°27′06″ ավ. ե.HGЯO
Արևելան կետ0°12′28″ հս․. լ. 128°54′12″ ավ. ե.HGЯO
Արևմտյան կետ1°03′49″ հս․. լ. 127°23′49″ ավ. ե.HGЯO
Մասն էՄոլուքյան կղզիներ
Աշխարհագրական տեղադրությունՄոլուքյան կղզիներ
Ջրլիցի ափինHalmahera Sea? և Մոլուքյան ծով
Քարտեզ
Քարտեզ

Ստուգաբանություն խմբագրել

Կղզու անունը ծագել է մալայերեն լեզուներից, թարգմանության մեջ նշանակում է մեծ երկիր։ Կղզու անվանումը տվել են մերձակա կղզիների բնակիչները, որոնք փոքր են տվյալ կղզու համեմատ[7][8]։

Աշխարհագրություն խմբագրել

 
Հալմահերայի տեղագրություն

Տարածքը 17,780 կմ² է։ Պատկանում է հյուսիսային Մոլլուքյան կղզիներին[9]:Վարչականորեն նշանակված է Հյուսիսային Մոլլուքա նահանգում։ Կղզու ռելիեֆը լեռնային է (բարձրությունը՝ մինչև 1560 մ - ակտիվ հրաբուխ Գամկոնորա)։ Կղզին գտնվում է նաև հյուսիսում գտնվող ակտիվ հրաբուխներ Դուկոնոն և կղզու հյուսիսարևմտյան մասում գտնվող Իբուն։

Կլիման Հասարակածային է։ Ողջ տարվա ընթացքում ափի ջերմաստիճանը 25-28 °C է, տեղումները տարեկան 2000-3000 մմ են։ Մշտադալար անտառներ։

Պատմություն խմբագրել

Նոսրաբնակ Հալմահերայի բարեկեցությունը երկար ժամանակ կախված էր Թեռնատե կղզիներից և արևմուտքում գտնվող Թիդորե կղզիներից։ Այս կղզիներում ազդեցիկ թագավորություններ գոյություն ունեին մինչև հոլանդական Օստ-հնդկական ըկերության գալուստը, որը գաղութացրեց ամբողջ կղզեխումբը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ճապոնիայի ռազմական բազան գտնվում էր Հալմահերի վրա։

1999- 2000 -ական թվականներին Հալմահերում բռնի բախումներ տեղի ունեցան քրիստոնյաների և մուսուլմանների միջև։ Հազարավոր մարդիկ մահացել են կրոնական բախման արդյունքում։

Բնակչություն խմբագրել

 
Հալմահերայի բնակիչ

Բնակչությունը (1995 թվականին) 162 728 բնակիչ։ Բնակչությունը մոտավորապես հավասարապես բաժանված է մուսուլմանների և քրիստոնյաների (ըստ այլ աղբյուրների՝ մուսուլմաններ 80% -ը և քրիստոնյաներ 20% -ը)։

Բնիկ ժողովուրդը խոսում է պապուասյան (Հյուսիսային Հալմահերի լեզուներ) և ավստոնեզիական լեզուներով (Հարավաֆիկյան լեզուներ)

Տնտեսություն խմբագրել

Արևադարձային գյուղատնտեսություն, կոկոսյան արմավենու տնկադաշտ։ Ոսկու, նիկելի և կոբալտի արդյունահանում։

Գրականություն խմբագրել

  • Джайло́ло (Хальмахера) // Демосфен — Докембрий. — М. : Советская энциклопедия, 1952. — С. 200. — (Большая советская энциклопедия : [в 51 т.] / гл. ред. Б. А. Введенский ; 1949—1958, т. 14):

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GEOnet Names Server — 2018.
  2. 2,0 2,1 Ինդոնեզիայի ներքին գործերի նախարարի 2022 թվականի թիվ 050-145 հրամանագիրը
  3. Данное название на географических картах в современный период относят к проливу Джайлоло
  4. 4,0 4,1 «Гальмагера». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. 5,0 5,1 Հալմահերա — հոդված Սովետական մեծ հանրագիտարանից.
  6. Малая советская энциклопедия / Н.Л.Мещеряков. — М.: Советская энциклопедия, 1929. — Т. 3. — С. 444. — 928 с.
  7. Е. М. Поспелов Географические названия мира: Топонимический словарь / Р. А. Агеева. — М.: Русские словари, 1998. — С. 450. — 445 с. — 3000 экз. — ISBN 5-89216-029-7
  8. Никонов В. А. Краткий топонимический словарь. — М., 1966. — С. 450.
  9. Литвин В. М., Лымарев В. И. Острова. — Изд. 1-е. — М.: Мысль, 2010. — С. 288. — 200 с. — ISBN ISBN 5-244-00977-X
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալմահերա» հոդվածին։