Հալլի Ռուբենհոլդ
Հալլի Ռուբենհոլդ (1971, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), բրիտանացի պատմաբան։
Հալլի Ռուբենհոլդ | |
---|---|
Ծնվել է | 1971 Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | պատմաբան, ֆոնդապահ և գրող |
Գործունեության ոլորտ | սոցիալական պատմություն[1] և բելետրիստիկա[1] |
Ալմա մատեր | Լիդսի համալսարան և Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2][1] |
Կենսագրություն
խմբագրելՌուբենհոլդը ծնվել է Լոս Անջելեսում՝ բրիտանացի հորից և ամերիկացի մորից[4]։ Սովորել է Ամհերսթի Մասաչուսեթսի համալսարանում պատմություն։ Այնուհետև շարունակել է կրթությունը Լիդսի համալսարանում Բրիտանական պատմություն, Արվեստի պատմություն և Փիլիսոփայություն մասնագիտություններով։ Նա պաշտպանել է «Ամուսնությունը և երեխաների դաստիարակությունը 18-րդ դարում» թեմայով։ Ռուբենհոլդը նաև աշխատել է կոմերցիոն ոլորտում՝ Դիմանկարների ազգային պատկերասրահում որպես ասիստենտի կուրատոր[5]։
Կարիերա
խմբագրելՀալլիի Լեդի Ուորսլիի քմահաճույքը աշխատանքը տպագրվել է 2008 թվականի նոյեմբերին, այն պատմում է XVIII դարի ամենասենսացիոն սեքս սկանդալներից մեկի մասին։ BBC-ի կողմից այն համարվեց շաբաթվա գիրք 2008-ի նոյեմբերի 3-ին, իսկ հետագայում այն դարձավ 90 րոպեանոց դրամա BBC 2-ի կողմից Սկանդալային Լեդի Վ վերնագրով, վերջինս առաջին անգամ հեռարձակվեց 2015 թվականի օգոստոսի 17-ին. գլխավոր դերում Նատալի Դորմերն էր։
Ներկայումս նա աշխատում է Հնգյակը գործի վրա, որը պատմում է Գիշատիչ Ջեքի 5 զոհերի մասին[6]։
Ստեղծագործություններ
խմբագրել- Քովենթ Գարդենի լեդիները. Կավատ գեներատ Ջեքը և «Հարրիի ցուցակի» արտասովոր պատմությունը -2005 (Stroud: Tempus ISBN 0-7524-2850-0)
- Հարրիի՝ Քովենթ Գարդենի լեդիների ցուցակը. սեքսը Գեորգյան Բրիտանիայի քաղաքում - 2005
- Լեդի Ուորսլիի քմահաճույքը. XVIII դարի սեքս-պատմություն, Սկանդալ և ամուսնալուծություն - 2008 (US title: The Lady in Red)
- Մարմնավաճառի դասագիրք. Հարրիի ցուցակը - 2007
- Ճակատագրիս տերը. Հենրիետտա Լայթֆութի խոստովանությունները - 2011
- Ֆրանսիական դասը - 2015
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ http://classify.oclc.org/classify2/ClassifyDemo?search-author-txt=Rubenhold,%20Hallie
- ↑ http://page99test.blogspot.co.uk/2009/09/hallie-rubenholds-lady-in-red.html
- ↑ http://www.hallierubenhold.com/
- ↑ http://www.thebookseller.com/news/jack-ripper-victims-book-doubleday-324724