Հալիթ Աքչաթեփե

թուրք դերասան

Հալիթ Աքչաթեփե (թուրքերեն՝ Halit Akçatepe, հունվարի 1, 1938(1938-01-01), Սկյուտար, Ստամբուլի մարզ, Թուրքիա - մարտի 31, 2017(2017-03-31)[1][2], Ստամբուլ, Թուրքիա), թուրք դերասան։ 2011 թվականին արժանացել է Անատոլիական միջազգային կինոփառատոնի մրցանակի։ Համարվում է թուրքական կինեմատոգրաֆիայի հեղինակավոր ներկայացուցիչներից մեկը։

Հալիթ Աքչաթեփե
թուրքերեն՝ Halit Akçatepe
Ծնվել էհունվարի 1, 1938(1938-01-01)
ԾննդավայրՍկյուտար, Ստամբուլի մարզ, Թուրքիա
Մահացել էմարտի 31, 2017(2017-03-31)[1][2] (79 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանՔարաջաահմեթ
ԿրթությունԼիցեյ Սեն-Բենոաւ Ստամբուլում
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և սցենարիստ
Ծնողներհայր՝ Sıtkı Akçatepe?, մայր՝ Leman Akçatepe?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Հալիթ Աքչաթեփեն ծնվել է 1938 թվականի հունվարի 1-ին Ստամբուլի Յուսքյուդար շրջանում։ Նրա հայրը եղել է թուրք հայտնի դերասան Սըթքը Աքչաթեփեի ընտանիքում։ Սովորել է Սեն Բենուա ֆրանսիական վարժարանում։ Գեղարվեստական ֆիլմում առաջին անգամ նկարահանվել է 5 տարեկան հասակում՝ 1943 թվականին նկարահանվելով «Տանջահար Փընար» ֆիլմում։ 1942-1954 թվականներին պատանի դերասան Աքչաթեփեն նկարահանվել է 16 ֆիլմերում[3]։ Իր դերասանական կարիերայի ընթացքում Հալիթ Աքչաթեփեն մարմնավորել է, ընդհանուր առմամբ, 79 դերեր, չհաշված հեռուստասերիալները և թատերական ներկայացումները[3]։

2011 թվականին Հալիթ Աքչաթեփեն արժանացել է «Ոսկե նարինջ» մրցանակի՝ թուրքական կինեմատոգրաֆիայում ունեցած մեծ ավանդի համար[4]։ Դարձել Ստամբուլի 31-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր մրցանակակիր[5]։

1963 թվականից 1981 թվականներին ամուսնացած է եղել Թյուլին Աքչաթեփեի հետ։ Նրանք ունեն դուստր։

Մահացել է 2017 թվականի մարտի 31-ին Ստամբուլի Բեշիկթաշ շրջանի մասնավոր կլինիկաներից մեկում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալիթ Աքչաթեփե» հոդվածին։