Հալեկալայի աստղադիտարան

Հալեկալայի աստղադիտարան (անգլ.՝ Haleakalā Observatory կամ Haleakalā High Altitude Observatory Site), առաջին աստղադիտարանն է, որ հիմնվել է ԱՄՆ Հավայի նահանգում[1]։ Այն տեղակայված է Մաուի կղզու վրա և պատկանում է Հավայիի համալսարանի Աստղագիտության ինստիտուտին, որը իր հերթին կառավարում է աստղադիտարանում գտնվող կառույցներից որոշները, իսկ մյուսները վարձավճարով հանձնում այլ կազմակերպությունների։ Վարձողների շարքում են ԱՄՆ Ռազմաօդային ուժերի հետազոտական լաբորատորիան (AFRL) և Լաս Կումբրես աստղադիտարանի գլոբալ աստղադիտակների ցանցը (LCOGTN)։ Աստղադիտարանը գտնվում է 3050 մ բարձրության վրա ծովի մակերևույթից, Հալեկալա հրաբխի գագաթին, գտնվում է Երկրի տրոպոսֆերայի բարձրության երրորդ մասից վերև և ունի հիանալի աստղագիտական տեսանելություն[2]։

Հալեկալայի աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Կազմված էFaulkes Telescope North?, Daniel K. Inouye Solar Telescope?, Pan-STARRS? և Air Force Maui Optical and Supercomputing observatory
ԿառավարողInstitute for Astronomy?
ՍեփականատերInstitute for Astronomy?
Երկիր ԱՄՆ
ՏարածքաշրջանՄաուի
ՎայրՄաուի շրջան
ԲԾՄ3052 մետր
Կայքabout.ifa.hawaii.edu/facility/haleakala-observatories/(անգլ.)
 Haleakala Observatory Վիքիպահեստում

Կառույցներ խմբագրել

Միս արևի դիտարան խմբագրել

Միս արևի դիտարանը (MSO) անվանվել է Քենեթ Միսի պատվին 1964 թվականին[1]։ Այն կազմված է մեկ գմբեթից, որի տակ տեղակայված են մի քանի դիտարկման գործիքներ մեկ հենքի վրա[3]։

Pan-STARRS խմբագրել

Շրջահայաց հետազոտությունների աստղադիտակ և արագ արձագանքման համակարգը (Panoramic Survey Telescope and Rapid Response System, Pan-STARRS) իրենից ներկայացնում է աստղադիտակների հատուկ տեղակայված խումբ և հաշվողական կենտրոն, որոնք միասին անընդհատ հետազոտելով երկնոլորտը տրամադրում են հայտնաբերված մարմինների աստրոմետրիկ և ֆոտոմետրիկ ճշգրիտ տվյալներ։ Հետազոտությունները իրականացվելու են երկնքի միևնույն հատվածների դիտարկումները և գտնելով տարբերությունները։ Սպասվում է, որ այս ծրագրով հայտնաբերվելու են հսկայական քանակով նոր աստերոիդներ, գիսաստղներ, փոփոխական աստղեր և այլ երնային մարմիններ։ Այս պահին 1,8 մետրանոց PS1 աստղադիտակը գործում է, և PS2 աստղադիտակը կառուցվում է[4]։

Ֆոլկս հյուսիս աստղադիտակ խմբագրել

Ֆոլկս հյուսիս աստղադիտակը հանդիսանում է Ֆոլկս հյուսիս նախագծի մաս, և իրենից ներկայացնում է 2 մետրանոց ռեֆլեկտոր աստղադիտակ։ Աստղադիտակը կառավարում է Լաս Կումբրես աստղադիտարանը։ Աստղադիտակը տրամադրում է գիտահետազոտական դիտարկումների հեռահար հասանելություն Միացյալ Թագավորության ուսանողների համար[5]։

TLRS-4 Լազերային հեռաչափ համակարգ խմբագրել

TLRS-4 Լազերային հեռաչափ համակարգը Միջազգային լազերային հեռաչափ ծառայության (ILRS) մաս է կազմում, որը իրականացնում է արբանյակների հեռավորությունների լազերային չափումներ, ինչպես նաև տրամադրում է լուսնային լազերային հեռավորությունների չափման տվյալներ[6]։ TLRS-4-ը փոխարինել է ավելի հին սարքը, տվյալների հետևողականության ապահովման համար։ Հնում կիրառվող սարքի կառույցում այժմ տեղակայված են Pan-STARRS ծրագրի աստղադիտակները[7]։

Զոդիակի լույսի դիտարան խմբագրել

Զոդիակի լույսի դիտարանը այս պահին ունի երկու գործիք։ 0,5 մետրանոց SOLAR-C աստղադիտակը, որը օգտագործվում է Արեգակի կորոնան դիտարկելու համար[8], և DNSM համակարգը, որը թույլ է տալիս դիտարկել Հալեկալայի վրա մթնոլորտի տեղաշարժերը ամբողջ օրվա ընթացքում[9]։

Մաուի տիեզերական հսկողության համալիր խմբագրել

ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետազոտական լաբորատորիայի (AFRL) հետազոտական գրասենյակը (AFOSR) կառավարում է Մաուի տիեզերական հսկողության համալիրը (MSSC), այն կազմում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի Մաուի օպտիկական և հաշվողական աստղադիտարանի (AMOS) մաս։ MSSC կառույցում տեղակայված են 3,67 մետրանոց էլեկտրո-օպտիկական համակարգով աստղադիտակը (AEOS)[10], Մաուի տիեզերական հսկողության համակարգը և Խորը տիեզերքի հսկողության էլեկտրո-օպտիկական սարքը (GEODSS)։ Մաուի տիեզերական հսկողության համակարգը իր հերթին բաղկացած է 1,6 մ աստղադիտակից, երկու 1,2 մետրանոց աստղադիտակներից տեղադրված մեկ հենքի վրա, 0,8 մետրանոց ճառագայթային ուղորդիչ/հետևող սարքից և 0,6 մետրանոց լազերային դիտակից[11]։ GEODSS համակարգը բաղկացած է երկու 1,0 մետրանոց աստղադիտակներից և 0,38 մետրանոց աստղադիտակից[12]։

Կառուցվելիք կառույցներ խմբագրել

Նախկին կառույցներ խմբագրել

  • Բեյկեր-Նան աստղադիտակը գործել է 1957-ից 1976 ովականները և կազմել է Աստղերի հետևման նախագծի մաս[15]։
  • Լուսնային հեռավորության փորձ (LURE) աստղադիտարանը գործել է 1974-ից 1994 թվականները[15]։ Pan-STARRS-ի PS1 աստղադիտակը տեղադրված է այս կառույցի հարավային գմբեթում և PS2-ը կառուցվում է հյուսիսային գմբեթում։
  • Չիկագոյի համալսարանի Էնրիկո Ֆերմիի ինստիտուտը կառավարել է Հալեկալայի տիեզերական ճառագայթերի նեյտրոնային դիտարկման կայանը 1991-ից 2007 թվականները[15][16]։
  • Հալեկալայի գամմա ճառագայթների աստղադիտարանը կազմված էր վեց հայելիանոց Չերենկովի աստղադիտակներից, տեղադրված հասարակածային հենքի վրա։ Այն սկսել է գործել 1981 թվականին և բարելավվել 1988-ին։
  • Տոկիոյի համալսարանի «Բազմագույն ակտիվ գալակտիկական միջուկների հետազոտություն» (MAGNUM) ծրագրի 2,0 մետրանոց մոտ ինֆրակարմիր տիրույթի աստղադիտակ[17], աշխատել է LURE կառույցի հյուսիսային գմբեթում 1998-ից 2008 թվականները[15]։
  • Երկրին մոտեցող աստերոիդների հետևում (NEAT) ծրագիրը գործել է այս աստղադիտարանում 2000-ից 2007 թվականները և օգտագործել է MSSS 1,2 մ աստղադիտակները։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «IfA Maui History»։ University of Hawai‘i Institute for Astronomy։ Վերցված է 2012-01-09 
  2. Bradley Eliza S., Roberts Jr., Bradford L. William, Skinner Mark A., Nahrstedt David A., Waterson Mark F., Kuhn Jeff R. (January 2006)։ «Characterization of Meteorological and Seeing Conditions at Haleakala»։ Publications of the Astronomical Society of the Pacific 118 (839): 172։ Bibcode:2006PASP..118..172B։ doi:10.1086/497622 
  3. «Haleakala Observatories»։ University of Hawai‘i Institute for Astronomy։ Վերցված է 2012-01-09 
  4. «Project Status - Pan-Starrs - Panoramic Survey Telescope & Rapid Response System»։ University of Hawai‘i Institute for Astronomy։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-04-ին։ Վերցված է 2012-01-09 
  5. «About Us | Faulkes Telescope Project»։ Faulkes Telescope Project։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-25-ին։ Վերցված է 2012-01-09 
  6. «About ILRS»։ International Laser Ranging Service։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-22-ին։ Վերցված է 2012-01-09 
  7. «TLRS-4 Laser Ranging System»։ University of Hawai‘i Institute for Astronomy։ Վերցված է 2012-01-09 
  8. «Institute for Astronomy Solar-C»։ University of Hawai‘i Institute for Astronomy։ Վերցված է 2012-01-09 
  9. «Day - Night Seeing Monitor DNSM Telescope System»։ University of Hawai‘i Institute for Astronomy։ Վերցված է 2012-01-09 
  10. «Fact Sheets: AFOSR: AEOS at AMOS»։ Air Force Research Laboratory։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-21-ին։ Վերցված է 2012-01-09 
  11. «Air Force Maui Optical and Supercomputing Site»։ Air Force Research Laboratory։ Արխիվացված է օրիգինալից 2005-08-28-ին։ Վերցված է 2012-01-09 
  12. «Haleakalä High Altitude Observatory Site Long Range Development Plan»։ University of Hawai‘i Institute for Astronomy։ January 2005։ Վերցված է 2012-01-09 
  13. Joseph McMullin, Thomas Rimmele (2012-11-14)։ «NSO Announces Start of ATST Site Construction» (Press release)։ National Solar Observatory։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-09-ին։ Վերցված է 2018-10-11 
  14. «Frequently Asked Questions | ATST»։ National Solar Observatory։ Վերցված է 2012-01-09 
  15. 15,0 15,1 15,2 15,3 «Haleakalā High Altitude Observatory Site Management Plan»։ University of Hawai‘i Institute for Astronomy։ 2010-06-08։ Վերցված է 2012-01-09 
  16. Pyle K. R. (1993)։ The Haleakala Cosmic Ray Neutron Monitor Station: Intercalibration with the Huancayo Station։ 23rd International Cosmic Ray Conference 3։ էջ 609։ Bibcode:1993ICRC....3..609P 
  17. Yoshii Y., Kobayashi Y., Minezaki T. (May 2003)։ «The MAGNUM (Multicolor Active Galactic NUclei Monitoring) Project»։ Bulletin of the American Astronomical Society 35: 752։ Bibcode:2003AAS...202.3803Y 

Արտաքին հղումներ խմբագրել