Հալասան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հալասան (հանգըլ՝ 한라산), հանգած հրաբուխ Ջեջու կղզում։ Հարավային Կորեայի ամենաբարձր կետն է։
Հալասան | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռ և հրաբուխ |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Ջեջու նահանգ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 1950 մետր |
Հարաբերական բարձրություն | 1950 մետր |
Նյութ | բազալտ |
Առաջին վերելք | 1007 թվական |
Սմիթսոնիան կոդ | 306040 |
![]() ![]() | |
Տարածքի շուրջը հայտարարվել է ազգային պարկ։
ԱշխարհագրությունԽմբագրել
Լեռը տեղակայված է կղզու կենտրոնում և հաճախ ամբողջությամբ նույնացվում է վերջինիս հետ։ Տեղական ասացվածքն ասում է՝ «Ջեջուդոն Հալասանն է, Հալասանը Ջեջուդոն է»։
Լեռն ինքնին տեսանելի է կղզու ցանկացած կետից, չնայած, որ գագաթը հաճախ ծածկված է ամպերով։ Հալասանն ընդգրկված է Հարավային Կորեայի բնական հուշարձանների ցանկում՝ 182 համարի տակ։
Լեռան վրա է տեղակայված կղզու հնագույն բուդդակայական տաճարը՝ Կվանգըմսանը, որը կառուցվել է դեռևս Կորյոյի ժամանակաշրջանում։ Հետագայում այն ոչնչացվել է և վերականգնվել միայն 20-րդ դարում։ Ոչ հեռու տեղադրված է Ջեջուի 1948-1950 թվականների ապստամբության զոհերին նվիրված հուշարձանը։
Հանգած խառնարանում այժմ տեղավորված է Բեննոկտամ լիճը։ Անձրևային եղանակներից հետո լճի չափսը հասնում է 2 կմ-ի, իսկ խորությունը՝ 100 մ-ի։
Հյուսիսային Կորեայում լեռան անվանում հանգըլով գրվում է «Հանասան» (կորեերեն՝ 한나산), սակայն կարդացվում է «Հալասան»։
Բարձրանալու երթուղիներԽմբագրել
Կա լեռան գագաթ տանող 4 հիմնական ճանապարհ.
- Կվանումսա երթուղի — 8.3 կմ
- Օրիմոկ երթուղի — 7.8 կմ
- Սոնփանակ երթուղի — 9.6 կմ
- Յոնգսիլ երթուղի — 6.5 կմ
ՊատկերասրահԽմբագրել
Տես նաևԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Volcano Live
- Peakbagger.com
- Peakware.com Archived 2013-09-08 at the Wayback Machine.
- Սեուլի օրաթերթ. Կորեայի հայտնի լեռները