Հագիտ Մեսեր Յարոն

իսրայելցի ճարտարագետ

Հագիտ Մեսեր Յարոն (եբրայերեն՝ חגית מסר-ירון, մայիսի 13, 1953(1953-05-13), Ռամաթ ՀաՇարոն, Թել Ավիվի մարզ, Իսրայել), էլեկտրատեխնիկայի բնագավառի իսրայելցի գիտնական, գործարար կին, էլեկտրատեխնիկայի պրոֆեսոր, Թել Ավիվի համալսարանում ազդանշանային մշակման Կրանցբերգի ամբիոնի պրոֆեսոր։ Նա Իսրայելի Բաց համալսարանի նախագահն էր 2008 թվականից մինչև 2013 թվականը։

Հագիտ Մեսեր Յարոն
Դիմանկար
Ծնվել էմայիսի 13, 1953(1953-05-13) (70 տարեկան)
ԾննդավայրՌամաթ ՀաՇարոն, Թել Ավիվի մարզ, Իսրայել
Քաղաքացիություն Իսրայել
ԿրթությունԹել Ավիվի համալսարան[1]
Մասնագիտությունճարտարագետ, գիտնական, ինժեներ-էլեկտրիկ, հետազոտող և պրոֆեսոր
ԱշխատավայրԹել Ավիվի համալսարան և School of Electrical Engineering?
Զբաղեցրած պաշտոններPresident of the Open University of Israel?
Պարգևներ և
մրցանակներ

Կրթություն և կարիերա խմբագրել

Մեսսեր Յարոնն ավարտել է Թել Ավիվի համալսարանը 1977 թվականին և պաշտպանել է էլեկտրատեխնիկայի դոկտորի կոչումը այնտեղ 1984 թվականին։ Յեյլի համալսարանում Post-Doc- ից հետո, 1986 թվականին ընդունվել է Թել Ավիվի համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետ։

Տարիների ընթացքում նա զբաղեցրել է բազմաթիվ վարչական պաշտոններ, ներառյալ.

  • Իսրայելի գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր գիտնական (2000-2003)
  • Բնապահպանական ուսումնասիրությունների Պորտեր դպրոցի ղեկավար[2] (2004-2006)
  • Թել Ավիվի համալսարանի հետազոտության և զարգացման փոխնախագահ (2006-2008)
  • Իսրայելի Բաց համալսարանի Նախագահ (2008-2013)
  • Իսրայելում Բարձրագույն կրթության խորհրդի փոխնախագահ (2013-2016)։

2016 թվականին նա նաև դարձել է ClimaCell տեխնոլոգիական ընկերության համահիմնադիր։ Ընկերության անլար ցանցերի միջոցով եղանակային վերլուծությունը հիմնված է Մեսերի հետազոտության վրա, որով նա ցույց է տվել, որ օդում ջուրն ազդում է ռադիոալիքների վրա[3]։

Ներդրումներ խմբագրել

Մեսերը Վիճակագրական ազդանշանի մշակումն իրականացնում է աղբյուրի տեղայնացման, կապի և Շրջակա միջավայրի մոնիտորինգի վրա հենվելով։ Նա հրատարակել է բազմաթիվ ամսագրերի և գիտաժողովների աշխատանքներ, մի շարք արտոնագրեր[4] և ղեկավարել է ավելի քան 100 ասպիրանտ ուսանողների։ 2006 թվականին Մեսերը առաջինն առաջարկեց օգտագործել կոմերցիոն միկրոալիքային կապերը տեղումների մոնիտորինգի համար[5] և դարձավ շրջակա միջավայրի օպորտունիստական զգայունության համաշխարհային առաջատար։

Նա հետաքրքրված է նաև բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության տարբեր ասպեկտներով, ներառյալ.

  • գիտության և տեխնոլոգիայի էթիկայի բնագավառը․ Մեսեր Յարոնը Էթիկայի համաշխարհային հանձնաժողովի (անգլ.՝ COMEST-World Commission on Ethics) և Էլեկտրոտեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի (անգլ.՝ IEEE-Institute of Electrical and Electronics Engineers) ինքնավար և խելացի համակարգերի էթիկայի վերաբերող գլոբալ նախաձեռնության գործադիր խորհրդի անդամ է
  • ակադեմիական հետազոտությունների և տեխնոլոգիական փոխանցման առևտրայնացումը․ նա թեմայի վերաբերյալ ունի մի շարք հրապարակումներ և ծառայում է որպես Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (անգլ.՝ WIPO-World Intellectual Property Organization) խորհրդատու՝ համալսարանների IP քաղաքականության վերաբերյալ
  • գիտության և տեխնոլոգիաների բնագավառում կանանց ներգրավվածության ավելացումը․ Նա Իսրայելում հիմնել է գիտության ոլորտում կանանց առաջադիմության Ազգային խորհուրդ և եղել է դրա 1-ին նախագահը (2000-2004), ինչպես նաև եղել է կին գիտնականների եվրոպական պլատֆորմի հիմնադիր խորհրդի կազմում[6]։

Ճանաչում խմբագրել

Մեսեր Յարոնը IEEE- ի ցմահ անդամ է[7]։ Նա ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում․

  • 2018 թվականին Չինաստանի գիտությունների ակադեմիայի Նախագահի միջազգային կրթաթոշակային նախաձեռնության (PIFI - President's International Fellowship Initiative)
  • 2016 թվականին Իսրայելի Բաց համալսարանի պատվավոր անդամ
  • 2011 թվականին IEEE Ազդանշանների մշակման ամսագրի լավագույն սյունակի մրցանակ
  • 1997 թվականին Թել Ավիվի համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետի Լավագույն ուսուցիչ մրցանակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mathematics Genealogy Project — 1997.
  2. Former Heads Of School, Tel Aviv University
  3. Martin, Dylan (2017 թ․ ապրիլի 7). «How Near-Death Experiences in the Israeli Air Force Inspired This New Startup». American Inno. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
  4. Hagit Messer Yaron in Google scholar
  5. NY Times Article on Rainfall monitoring
  6. «Hagit Messer Yaron in the EPWS site». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
  7. https://standards.ieee.org/content/dam/ieee-standards/standards/web/documents/other/ec_bios.pdf

Արտաքին հղումներ խմբագրել