Հաբու (նաև` Խաբյու, վրացերեն՝ ხაბიუ), գյուղ Աբխազիայի Գուդաութայի շրջանում, Գուդաութայից 25 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 350 մ բարձրության վրա։

Գյուղ
Հաբու
վրաց.՝ ხაბიუ
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետԳուդաութայի մունիցիպալիտետ
ԲԾՄ350 մ
Բնակչություն33 մարդ (1989)
Ազգային կազմՀայեր
Հաբու (Աբխազիա)##
Հաբու (Աբխազիա)

Բնակչությունը խմբագրել

1959 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 85 մարդ, հիմնականում հայեր[1], իսկ 1989 թվականին գյուղն ուներ 33 բնակիչ[2], կրկին հիմնականում հայեր։

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի մշակությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Գյուղն ուներ տարրական դպրոց։

Հիմնադրել են Սամսունի շրջակայքից եկած հայերը` 1890 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 40