Արտյոմ Հաբելոկ

ֆուտբոլիստ
(Վերահղված է Հաբելոկ Արտյոմից)

Արտյոմ Յուրիևիչ Հաբելոկ (ուկրաիներեն՝ Артем Юрійович Габелок, հունվարի 2, 1995(1995-01-02)[1], Դնեպր, Ուկրաինա), ուկրաինացի ֆուտբոլիստ, որը խաղացել է Խարկովի 1925 թվականին հիմնադրված «Մետալիստ» ակումբի կազմում։

Արտյոմ Հաբելոկ
Քաղաքացիությունը  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 2, 1995(1995-01-02)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Դնեպր, Ուկրաինա
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Իր ֆուտբոլային կարիերան նա սկսել էր Դոնեցկի «Շախտյոր»-ի երիտասարդական թիմում, մասնակցել է Մ-19 հավաքականում ՈՒԵՖԱ-ի 2013-14 մրցաշրջանի երիտասարդների լիգայում[2]։

Նա սկսել է իր պրոֆեսիոնա մակարդակի կարիերան Ուկրաինայի երկրորդ լիգայում և իր նորամուտը նշել է հուլիսի 25-ին 2014 թվականին «Շախտյոր-3» մեկնարկային կազմում «Արսենալ Բիլա Ցերկվա»-ի դեմ[3]։

2017 թվականի փետրվարին, նա միանալով «Սպարտակ Ջուրմալաին», տեղափոխվեց Լատվիա։ Մրցաշրջանի մեծ մասում նա եղել է «Սպարտակի» մեկնարկային կազմի խաղացող և հաղթել է 2017 թվականի Լատվիայի բարձրագույն լիգան[4]։

2018 թվականի հուլիսի 3-ին նա վերադարձավ Ուկրաինա, և ստորագրեց 2 տարվա պայմանագիր «Վորսկլա ՖԱ»-ի հետ[5]։ Նա Ուկրաինայի Պրեմիեր Լիգայում իր նորամուտը նշել է 2018 թվականի հուլիսի 25-ին՝ «Վորսկլա»-ի կազմում «Դինամո Կիև»-ի դեմ խաղում, և փոխարինվել է 82-րդ րոպեին Դմիտրո Կրավչենկոյի հետ[6]։ Իր առաջին մեկնարկը եղել է օգոստոսի 11-ին ընդդեմ իր առաջին ակումբի, «Շախտյոր»-ի։ Այդ մրցաշարում «Վորսկլան» որակավորվեց Եվրոպայի Լիգայի խմբային փուլում, իսկ Հաբելոկը իր նորամուտը եվրոգավաթում նշել է 2018 թվականի հոկտեմբերի 4-ին ընդդեմ պորտուգալական «Սպորտինգի» խաղում, որպես ուշ փոխարինվող (նախկինում նա խաղացել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում «Սպարտակի» կազմում)։ «Վորսկլան» ավելացված ժամանակում երկու գոլ բաց թողեց և պարտվեց 1:2 հաշվով[7]։

2021 թվականի հունվարի 30-ին կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հաբելոկը հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ից[8]։

Մջազգային խմբագրել

Նա ներկայացրել է Ուկրաինայի Մ-20 հավաքականը ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունում և դուրս է եկել փոխարինման է երեք անգամ առաջնության ողջ ընթացքում։ Նա միակն էր, ով Սենեգալի դեմ 16-րդ տուրի խաղում հետխաղյա 11 մետրանոցների շարքում գոլ խփեց Ուկրաինայի հավաքականի համար, քանի որ Ուկրաինան դուրս մնաց, իսկ մյուս երեք 11 մետրանոցները պահպանեցին իրենց նետումները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Manchester United Մ-19 v Shakhtar Մ-19 Խաղի հաշվետվություն Soccerway-ից». Soccerway. 2013 դեկտեմբերի 9-ին.
  3. «Game Report by Soccerway». Soccerway. 2014 թվականի հուլիսի 5-ին.
  4. «Artem Habelok : "Komandā ir ļoti laba atmosfēra. Paldies, ka mani labi pieņēma!"» (Latvian). Spartaks Jūrmala. 2017 թվականի մայիսի 20-ին. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «ЮРМАЛУ ТА КАМ'ЯНСЬКЕ ЗМІНИЛИ НА ПОЛТАВУ» (Ukrainian). Vorskla Poltava. 2018 թվականի հուլիսի 3.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Խաղի հաշվետվություն Soccerway-ից». Soccerway. 2018 թվականին հուլիսի 25-ին.
  7. «Vorskla v Sporting խաղի տեսանյութ». UEFA. 2018 թվականի հոկտեմբերի 4-ին.
  8. «Official statement: Artem Habelok». fcpyunik.am/. FC Pyunik. 2021 հունվարի 30-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.