ՀՀ ճառագայթային ռեժիմ, ճառագայթային ռեժիմը Հայաստանում։

Տարածքին բնորոշ է արևային կլիման։ Երևանում Արեգակի բարձրությունը հորիզոնի նկատմամբ կեսօրին 28° (դեկտ.)-71° (հունիս) է, ցերեկվա տևողությունը՝ համապատասխանաբար՝ 5ժ 3ր-9ժ 17 ր։ Արեգակի տարեկան ճառագայթման հաշվեկշիռը դրական է և տատանվում է 40-70 կկալ/սմ2 սահմաններում, սակայն լեռն, ռելիեֆի պատճառով, սկսած մոտ 3200մ բարձրությունից, այն դառնում է բացասական։ Ճառագայթային էներգիան մեծ է (առավելագույնը՝ 1,70 կալ/սմր, Արագած բլկ)։

ՀՀ տարածքում արևափայլքի տարեկան միջին տևողությունը 1930 (Իջևան)- 2780ժ (Մարտունի) է։ Առավել տևական է Արարատյան դաշտում և Սևանի ավազանում։ Տարվա ընթացքում արևափայլքի նվազագույն տևողությունը դիտվում է դեկտեմբերին՝ օրական 2 (Արտաշատ)-5,5 ժ (Մարտունի), իսկ առավելագույնը՝ հուլիսին՝ օրական 6,4 (Վանաձոր)-11,9 ժ (Արենի)։ Առանց արևափայլքի օրերի տարեկան միջին թիվը 19 (Սևանի թերակղզի)-64 (Իջևան) է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։