Կրկես (անգլ.՝ Circus), գիորգինյան ճարտարապետության օրինակ Անգլիայի Բաթ քաղաքում, շինարարությունը տևել է 1754-1768 թվականներին։ Անվանումը եկել է լատիներեն circus բառից, որը նշանակում է օղակ, օվալ, շրջան։ Բաժանված է հավասար երկարություն ունեցող երեք մասերի։ Այն շրջանաձև տարածք է՝ շրջապատված մեծ տներով։ Կորացած սեգմենտներից յուրաքանչյուրը նայում է երեք մուտքերից մեկին այնպես, որ ներս մտնողի առաջ բացվում է նույն տեսարանը։

Կրկես
Տեսակterrace of houses?, ճարտարապետական անսամբլ և housing development?
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
ՏեղագրությունԲաթ և Հյուսիս-արևելյան Սոմերսեթ
ՎայրԲաթ
ՀասցեBA1 2
Ճարտարապետական ոճԳեորգյան ճարտարապետություն
Հիմնադրված է1768
ՃարտարապետJohn Wood?[2] և John Wood?[2]
Ժառանգության կարգավիճակ1-ին աստիճանի ցուցակագրված շենք[2]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Կրկեսը, որ մի ժամանակ կոչվել է Թագավորի Կրկես, նախագծվել է ճարտարապեռ Ջոն Վուդ Ավագի կողմից, թեև նա այդպես էլ չի տեսել, թե ինչպես է իրականություն դարձել իր ծրագիրը, քանի որ նա մահացել է ավելի վաղ, մինչ կտեղադրվեր առաջին քարը։ Վուդը, համոզվելով, որ Բաթը եղել է Մեծ Բրիտանիայում դրուիդների կատարած գործողությունների կենտրոնը, ուսումնասիրել է Սթոունհենջը և օգտագործել նույն չափերը (318 ոտնաչափ) Կրկեսի տրամագծի համար[3]։

Նրա որդին՝ Ջոն Վուդ Կրտսերը, շաունակել և ավարտին է հասցրել հոր նախագիծը։ Հարավարևմտյան հատվածի համար առաջին վարձակալումն արվել է 1755-67 թվականներին, հարավարևելյան հատվածինը՝ 1762-66 թվականներին, իսկ հյուսիսային հատվածինը՝ 1764-66 թվականներին։

Ջոն Վուդ Ավագի մտահղացումն էր քաղաքի համար վերստեղծել Պալադական ճարտարապետության դասական մի կառույց։ Մյուս նախագծերը ընդգրկում էին Թագուհու հրապարակը և Ֆորումը (որը երբեք էլ չկառուցվեց) մոտ։ Կրկեսը Վուդի կարիերայի գագաթնակետն է և համարվում է նրա գլուխգործոցը[4]։

Օգտագործվում են երեք դասական օրդերներ՝ (հունական դորիական, հռոմեական/կոմպոզիտ և կորնթական) կառույցի ճակատային հատվածում։ Կառույցը ձևավորված է Դորիական անտաբլեմենտի եզրազարդերի հաջորդական տրիգլիֆներով և 525 պատկերազարդ խորհրադանիշներով՝ ներառյալ օձերի, ծովային, արվեստը և գիտությունը ներկայացնող, նաև մասոնական խորհրդանիշները։ Եզրապատը զարդարված է ֆլերոններով։ Վերևից նայելիս Կրկեսը Թագուհու հրապարակի և հարակից Գեյ սթրիթի հետ միասին ունի է բանալու ձև, որը մասոնական խորհրդանշան է և նման է Վուդի կառույցներից շատերի զարդարանքին[5]։

Կենտրոնական տարածքի գետինը պատված է քարե սալիկներով։ Այնտեղ տեղակայված է ջրամբար, որը ջուր է մատակարարում տներին։ 1800 թվականին Կրկեսի բնակիչները ցանկապատում են կենտրոնական մասը՝ այնտեղ պարտեզ ստեղծելու նպատակով։ Հիմա կենտրոնական տարածքը խոտածածկ է և պատված սոսիներով։ 1758-1774թթ. ընթացքում Թոմաս Գեյնսբորոն Կրկեսի 17 համարի սենյակն օգտագործել է որպես նկարչական ստուդիա[6]։ 1942թ․ ապրիլի 25-26-ին Baedeker Blitz-ի դեպի Անգլիա արշավանքներից մեկին հաջորդեց Արքայական օդային ուժերի արշավանքը Լյուբեկի վրա, ռումբն ընկել է Կրկեսի վրա՝ քանդելով մի-քանի տներ։ Դրանք հետագայում վերակառուցվել են նախնական ոճով։

Ճարտարապետ-պատմաբան Դեն Քրիքշենքն ընտրել է Կրկեսը 2006 թվականին BBC հեռուստատեսային վավերագրական ֆիլմում Բրիտանիայի հինգ լավագույն կառույցներից մեկը ներկայացնելու համար[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 National Heritage List for England
  3. Conway, Hazel; Roenisch, Rowan (2006). Understanding Architecture: An Introduction to Architecture and Architectural History. էջ 35.
  4. Gadd, David, Georgian Summer, Countryside Books, updated edition 1987.
  5. Thomas, Ceri. «The Royal Crescent in Bath». Pictures of England. Վերցված է 2012 թ․ հունիսի 10-ին.
  6. Greenwood, Charles (1977). Famous houses of the West Country. Bath: Kingsmead Press. էջեր 74–76. ISBN 978-0-901571-87-8.
  7. Cruickshank, Dan. «Britain's Best Buildings». BBC Four. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 3-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրկես (Բաթ)» հոդվածին։