Կրիստապս Պորզինգիս (լատին․՝ Kristaps Porziņģis), լատվիացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, կենտրոնական և ծանր հարձակվող։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Դալաս Մավերիքս» ակումբում։

Կրիստապս Պորզինգիս
Kristaps Porziņģis

Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դալաս Մավերիքս
Դիրքը Ծանր հարձակվող/ կենտրոնական
Համար № 6
Ի ծնե տրված անունը Կրիստապս Պորզինգիս
Kristaps Porziņģis
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 2, 1995 (28 տարեկան)
Ծննդավայր Լատվիա Լիեպայա, Լատվիայի Հանրապետություն
Ազգություն Լատվիա Լատվիացի
Հասակ 2,16 մ
Քաշ 100 կգ
Դրաֆթի տարի 2015 / ռաունդ` 1 / ընտր.` 4-րդ
Դրաֆթ ակումբ Նյու Յորք Նիքս
Կարիերայի պատմություն
ԻսպանիաՍևիլյա ԲԱ (2011–2015)
Իսպանիա Սևիլյա Բ (2011–2012)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Նիքս (2015–2019)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դալաս Մավերիքս (2019-այժմ)
Մրցանակներ

  • Եվրագավաթի ծագող աստղ (2015)
  • ACB «All-Young Players» թիմ (2014–2015)

Ծնվել է Լատվիայի Հանրապետության Լիեպայա քաղաքում։ Ծննդավայրի պատանեկան ակումբներում ելույթներ ունենալուց հետո սկսել է մարզվել Իսպանիայի ACB լիգայի «Սևիլյայի» կրտսեր ակումբներում՝ ի վերջո 2011 թվականին դուրս գալով հիմնական կազմ։

Ընտրվել է NBA-ի 2015 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 4-րդ համարի ներքո՝ «Նյու Յորք Նիքսի» կողմից՝ դառնալով դրաֆթային պատմությանը հայտնի ամենաբարձր համարով ընտրված լատվիացին։

Ակումբային կարիերայից զատ, ներկայացրել է Լատվիայի բասկետբոլի ազգային երիտասարդական հավաքականը 2013 թվականի ՖԻԲԱ-ի մինչև 18 տարեկանների առաջնությունում։

Արտաքին հղումներ խմբագրել