Կրթության սոցիոլոգիա, սոցիոլոգիայի ճյուղ, որն ուսումնասիրում է կրթությունը՝ որպես սոցիալական ինստիտուտ, նրա գործառույթները հասարակության մեջ և փոխկապակցվածությունը այլ հասարակական ինստիտուտների հետ։ Ժամանակակից կրթության սոցիոլոգիան հետազոտում է կրթությունը՝ որպես բազմամակարդակ համակարգ՝ գործող 4 հիմնական և կապակցված ձևերով[1].

  1. որպես գիտելիքի ձևավորման գործընթաց այս կամ այն կրթական ոլորտում ներգրավված անհատների մոտ,
  2. որպես հասարակական գիտակցության փոփոխության գործընթաց,
  3. որպես անհատի սոցիալականացման և նրա դաստիարակության գործոն,
  4. որպես անհատական գիտակցության յուրօրինակ ֆենոմենոլոգիա։

Բացի սոցիոլոգիայից՝ կրթությունը ուսումնասիրում են նաև մանկավարժության, հոգեբանության, փիլիսոփայության, պատմության և տնտեսագիտության շրջանակներում։

Կրթության սոցիոլոգիայի պատմությունը խմբագրել

Կրթության սոցիոլոգիայի առաջացումը՝ որպես ինքնուրույն հայեցակարգ, սկսվել է XIX դարի վերջին Էմիլ Դյուրկհեյմի աշխատանքներով, բայց մինչ այդ էլ կատարվում էին հետազոտություններ՝ նվիրված կրթությանը։

Դյուրկհեյմը գտնում էր, որ հետագա սերունդներին մշակութային արժեքները փոխանցելու միջոցներից մեկը կրթությունն է։ Արդյունքում Ռ. Քոլլինզը ցույց տվեց տարբեր կարգավիճակ ունեցող խմբերի ազդեցությունը կրթության զարգացման և նրա ստանդարտների ձևավորման վրա։ Ամերիկացի սոցիոլոգ Թոլքոթ Փարսոնսը կառուցվածքային ֆունկցիոնալիզմի դիրքից վերլուծել է դպրոցական դասի դերը՝ որպես սոցիալական համակարգի հատուկ անդամ։

Կրթություն խմբագրել

Կրթությունը ունի սոցիալական ինստիտուտի բոլոր հատկանիշները։

Կրթությունը սոցիալական ենթահամակարգ է, որն ունի սեփական կառուցվածքը։ Իբրև նրա հիմնական տարրեր՝ կարելի է առանձնացնել ուսուցողական-դաստիարակչական հաստատությունները՝ սոցիալական կազմակերպությունների տեսքով, սոցիալական անհատները (մանկավարժները և սովորողները), ուսուցման գործընթացը՝ որպես սոցիո-մշակութային գործունեության ձև[2]։

Ծանոթագրություններ խմբագրել