Կրեշիմիր I (խորվ.՝ Krešimir I, ծնված՝ անհայտ, մահացած՝ 945 թվական), Խորվաթիայի թագավոր Տրպիմիրովիչների հարստությունից, որը կառավարել է 935-945 թվականներին[1]։ Խորվաթիայի թագավորի պաշտոնում հաջորդել է հորը՝ Տրպիմիր II-ին, որը թվով երկրորդ արքան էր[2]։ Կրեշիմիրը թագավորում է հարաբերական խաղաղության և կայունության պայմաններում՝ պահպանելով հորից ժառանգած տերության աշխարհագրական սահմանների անձեռնմխելիությունը։

Կրեշիմիր I
Krešimir I
Խորվաթիայի թագավոր
Իշխանություն935-945 թվականներ
Թագադրում935 թվական
Ծնվել է՝անհայտ
Մահացել է՝945 թվական
ԵրկիրԽորվաթիա
Ազգությունխորվաթ
ՏոհմՏրպիմիրովիչների արքայատոհմ
թագավոր
ՀայրՏրպիմիր II
ԵրեխաներՄիրոսլավ և Միխայիլո Կրեշիմիր II
Հավատքքրիստոնեություն

Կրեշիմիրի անվան ծագումնաբանության վերաբերյալ արդի գիտության մեջ առկա են իրարամերժ կարծիքներ։ Ըստ ծագումնաբանության սլավոնական տարբերակի՝ «Կրեշիմիր» բառը խորվաթերեն «մկրտիչ» բառի ձևափոխված տարբերակն է։ Առավել արժանահավատ է այն տեսությունը, որի համաձայն թագավորի անունը կապված է լատիներեն «Cresmur» բառի հետ։ Այնուամենայնիվ, ծագումնաբանական այս վարկածները վերստին հաստատում են խորվաթների քրիստոնյա լինելու փաստը։

Ըստ Դուկլինա քահանայի տարեգրքի («Բարյան տոհմագիր»)՝ Կրեշիմիրի կառավարման տարիներին վերջինիս կրտսեր եղբայրը՝ արքայազն Պետերը դառնում է Դուկլիայի իշխան (զարգացած ֆեոդալիզմին բնորոշ իշխանական իրավասություններով)։ Կրեշիմիրն իր մահկանացնուն կնքում է 945 թվականին՝ անհայտ պայմաններում։ Արդյունքում՝ վերջինիս երկու որդիները՝ Միրոսլավը և Միխայիլո-Կրեշիմիրը սկսում են պատերազմել իրար դեմ՝ հանուն խորվաթական թագը միայնակ կրելու իրավունքի։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Խորվաթական հանրագիտարան». enciklopedija.lzmk.hr. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
  2. «Խորվաթիայի արքաների գահացանկ (բովանդակություն)». fmg.ac. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
Նախորդող՝
Տրպիմիր II
Խորվաթիայի արքա
 
935–945
Հաջորդող՝
Միրոսլավ