Կրասնոդարի երկրամասի Ֆ. Ա. Կովալենկոյի անվան գեղարվեստի թանգարան

Կրասնոդարի երկրամասի Ֆ. Ա. Կովալենկոյի անվան գեղարվեստի թանգարան (ռուս.՝ Краснодарский краевой художественный музей имени Ф. А. Коваленко), Հյուսիսային Կովկասի ամենահին թանգարաններից մեկը։

Կրասնոդարի երկրամասի Ֆ. Ա. Կովալենկոյի անվան գեղարվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿրասնոդար
Հասցեг. Краснодар, улица Красная, 13350063Կրասնայա փողոց
Հիմնադրվել է1904
Կայքkovalenkomuseum.ru(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Թանգարանի հիմնադիրն է Ֆեոդոր Ակիմովիչ Կովալենկոն (1866-1919)։ 1924-1993 թվականներին թանգարանը կոչվել է ՌԽՖՍՀ ժողովրդական կրթության կոմիսար Անատոլի Վասիլևիչ Լունաչարսկու անունով, 1993 թվականի ապրիլից՝ կրկին Ֆեոդոր Կովալենկոյի անունով[1]։

Թանգարանի ֆոնդն ունի շուրջ 13000 գեղանկարչական, գրաֆիկական, քանդակի և դեկորատիվ արվեստի նմուշներ։ Ռուսական արվեստի հավաքածուն ներկայացված է սրբապատկերների հիմնական դպրոցներով։

Թանգարանի հավաքածուի առավել արժեքավոր ուղղություններից են՝ ռուսական ավանգարդը, ճապոնական գունավոր փայտափորագրություն (18-րդ դար-19-րդ դարի կեսեր), Նիդերլանդների 16-րդ դարի արվեստ, Ռուսաստանի և խորհրդային գեղանկարչություն, ինչպես նաև էքսլիբրիս։

Թանգարանի ցուցասրահը համալրվել է վիրտուալ տարածությամբ. կիրառվում են սենսորային վահանակներ, «Թանգարանի կյանքի խրոնիկա։ Պատմության էջեր» գիրքը։

Հավաքածու

խմբագրել

Թանգարանի հավաքածուն ունի շուրջ 13 հազար նմուշ, որոնցից ամենաթանկարժեք հավաքածուներն են՝

  • Ռուսական ավանգարդ՝ 85 նմուշ
  • Ճապոնական գունավոր փայտափորագրություն (18-ից 19-րդ դարի կես)՝ 190 նմուշ
  • Նիդերլանդների 16-րդ դարի արվեստ՝ 50 նմուշ
  • Ակադեմիկոս Լեոնիդ Ֆեոդորովիչ Իլյիչևի հավաքածու։ Ռուսական և խորհրդային գեղանկարներ` 85 նմուշ
  • Էքսլիբրիս հավաքածու (18-20-րդ դարեր)՝ 2474 նմուշ

Թանգարանը գտնվում է երկու շենքերում` «Ինժեներ Բ. Շարդանովի տանը», որը 19-դարի վերջի ճարտարապետական հուշարձան է (Կրասնայա փողոց 13) և «Պետական բանկի Եկատերինոդարի գրասենյակում»` 19-20-րդ դարերի ճարտարապետական հուշարձան (Կրասնայա փողոց 15)։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Краснодарский краевой художественный музей имени Ф. А. Коваленко. Классика русского авангарда. Каталог. - М.: ГТГ, 2001. - 32 с.
  • Гонтарь С. М. Русский авангард в Краснодаре. Произведения русского авангарда в собрании краевого художественного музея им. Ф. А. Коваленко. - Краснодар: Советская Кубань, 2001. - 108 с. - ISBN 5-7221-0388-8.
  • Кондратенко Т. Краснодарский краевой художественный музей имени Ф. А. Коваленко. - М.: Белый город, 2004. - 65 с. - ISBN 5-7793-0749-0.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրասնոդարի երկրամասի Ֆ. Ա. Կովալենկոյի անվան գեղարվեստի թանգարան» հոդվածին։