Կրասարի կամուրջ
Կրասարի կամուրջ[2], գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում՝ Աշոցքի տարածաշրջանում՝ Ախուրյան գետ գետի վտակներից մեկի վրա, կառուցվել է 19-րդ դարում։
Կրասարի կամուրջ | |
---|---|
Երկիր | Հայաստան[1] |
Տեղանք | Կրասար[1] |
Տեսակ | մշակութային արժեք և կամուրջ |
Նյութ | սրբատաշ և կոպտատաշ տուֆ |
Գույն | սև և կարմիր |
Թռիչքների քանակ | եռաթռիչք 5 x 5 մետր |
Ճանապարհ | Կրասար և Սեպասար |
Հենասյուներ | 3 x 14 մետր |
Բացման տարեթիվ | 1873 |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Կրասարի կամուրջը եռաթռիչք է, կառուցված է սև և կարմիր կոպտատաշ տուֆից, իսկ կամուրջի թռիչքների եզրագոտիները սրբատաշ քարերից են։ Նրա թռիչքները 5 x 5 մետր են, հենասյուները՝ 3 x 14 և բանող մասը՝ 6 x 30։ Այս կամուրջն իր ճարտարապետական կառուցվածքով շատ նման է Կարս քաղաքի կամրջին։ Ըստ Ղևոնդ Ալիշանի «Շիրակ» գրքի հիշատակումների, կամուրջը կառուցվել է 1873 թվականին «կիւմրեցի» Ստեփանոս Անանիկյանցի կողմից՝
արկ վայելուչ կամուրջ եռակամար, սև և կարմիր քարամբք |
Կամուրջի վրա կա եռալեզու՝ հայերեն, ռուսերեն և թուրքերեն արձանագրություն․
Կամուրջն այսօր էլ կա, չնայած գտնվում է վթարաին վիճակում, բայց միակ կապող ճանապարհն է հարևան Սեպասարի գյուղի հետ։
Խորհրդային տարիներին կամուրջի վրայով բավականին մեծ չափերի խողովակներ են անցկացրել, որը շահագործվել է մինչև մինչև 1970-ական թվականները, որի պատճառով փլուզվել է կամրջի արևմտյան կողմի՝ 1-ին և 2-րդ թռիչքների միջև գտնվող պատերը։