Ջորջ Կրամ
Ջորջ Կրամ (անգլ.՝ George Crum)[1][2], 1822, Saratoga, Սարատոգա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 22, 1914, Malta, Սարատոգա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), Moon’s Lake House ռեստորանի խոհարարը (Սարատոգա Սփրինգս քաղաքի մոտ գտնվող լճի հարավային մասում տեղակայված հանգստավայրում, Նյու Յորք, ԱՄՆ)։ Հայտնի է է որպես չիպսի գյուտարար[3][4][5]։
Ջորջ Կրամ | |
---|---|
Ծնվել է | 1822 |
Ծննդավայր | Saratoga, Սարատոգա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 22, 1914 |
Մահվան վայր | Malta, Սարատոգա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | շեֆ խոհարար և գյուտարար |
Կենսագրություն խմբագրել
Ջորջ Կրամը ծնվել է 1824 թվականի հուլիսի 15-ին[6]։ Աշխատել է Moon's Lake House ամերիկյան թանկարժեք ռեստորանում որպես շեֆ-խոհարար[7][8].
Վարկածներից մեկի համաձայն՝ հաճախորդներից մեկը (հավանաբար՝ Վանդերբիլտ[9]) 1853 թվականի օգոստոսի 24-ին բողոքել է (այլ վարկածով[10][11], այցելուներից մեկը Կրամի ֆրանսիական կարտոֆիլը միշտ հետ է ուղարկել խոհանոց՝ ասելով, որ այն շատ հաստ է կտրված), որ իր ֆրի կարտոֆիլը շատ հաստ է կտրվել (վերադարձրել է ուտեստը հետ և հրապարակավ զեկուցել շեֆ-խոհարարին)։ Ի պատասխան, Կրամը կարտոֆիլը կտրել է այնպես, որ այն անցկացնում էր լույսը, տապակել այն յուղի մեջ մինչև ճռճռոցը և ներկայացրել հաճախորդին։ Նա գոհ է մնացել։ Ճաշատեսակը ճաշացանկում ներկայացվել է «Սարատոգայի չիպս» անվանումով (անգլ.՝ թարգմանաբար «չիպս» - «կտոր», Սարատոգա - քաղաքը, որտեղ գտնվում էր ռեստորանը)[12]։
Այնուամենայնիվ, չիպսերի նման տապակած կարտոֆիլի բաղադրատոմսը ԱՄՆ-ում տպագրվել է 1832 թվականի մի խոհարարական գրքում, ինչը ստիպում է որոշակի թերահավատությամբ վերաբերվել 1853 թվականին Սարատոգա Սփրինգսում չիպսի գյուտի վերաբերյալ պնդմանը[13].
Ջերջ Կրամը մահացել է 1914 թվականի հուլիսի 22-ին, 90 տարեկանում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Hugh Bradley, Such Was Saratoga, New York: 1940
- ↑ Gruse, Doug (2009 թ․ նոյեմբերի 25). «Chipping Away at History». Post-Star. Glens Falls, New York. «Speck and Wicks both identified as members of the St. Regis Mohawk tribe. Their children also considered themselves to be American Indians.»
- ↑ D'Ambrosio, Brian. From Football to Fig Newtons: 76 American Inventors and The Inventions You Know By Heart. Lulu.com. էջ 61. ISBN 9781105737725. «William Kitchiner's The Cook's Oracle includes a recipe for what can only be described as a potato chip. Whether one called it a potato chip or not, it would seem that a thinly sliced potato cooked in hot oil and served sprinkled with salt existed before George Speck or his sister Katie Speck Wicks "invented" the potato chip.»
- ↑ Berry, Steve & Norman, Phil (2014 թ․ հուլիսի 14). «Crisps buoyed Britain in its darkest hour». The Telegraph.
- ↑ Hugh Bradley. Such Was Saratoga 1940:121-122
- ↑ https://www.blackpast.org/african-american-history/george-crum-1824-1914/.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Moon, D.L. The Descendants of Robert Moon of Boston and Newport, p. 420]
- ↑ Menu at Moon's Lake House
- ↑ Snopes, which lists its sources
- ↑ Early Lake Houses Saratoga, New York (Reminiscences of Saratoga compiled by Cornelius E. Durkee, The Saratogian 1927-28 Արխիվացված 2011-08-05 Wayback Machine(անգլ.)
- ↑ КАРТОФЕЛЬНЫЕ ЧИПСЫ
- ↑ «Вредные чипсы». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 24-ին.
- ↑ Civil War Recipes and Food History - The Potato During the Civil War Արխիվացված 2014-10-22 Wayback Machine(անգլ.)
Գրականություն խմբագրել
- Dirk Burhans Crunch!: A History of the Great American Potato Chip. — 2008. — 208 с. — ISBN 0299227707