Բացել գլխավոր ցանկը

«Կրակի կղզին» (չին.՝ 火燒島; անգլ.՝ Island Of Fire), մարտաֆիլմ, որի ռեժիսորը Չժու Յանպինն է: Ֆիլմի պատասխանատուներն այն գովազդում էին ինչպես մի ֆիլմ, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Ջեկի Չանը, ով իրականում երկրորդական դերում էր հանդես գալիս (գլխավոր դերում նկարահանվել է Էնդի Լաուն): Դա գովազդի նպատակով էր արված, որպեսզի ֆիլմն ավելի շատ հաջողություններ ունենար (պլանավորված էր, որ Չանի անունը ցուցապաստառի վրա լինելով, շատ հանդիսատես կգրավի):

Picto infobox cinema.png
Կրակի կղզին
Huo shao dao poster.jpg
ԵրկիրՀոնկոնգ
Ժանրմարտաֆիլմ[1][2], թրիլեր, մարտարվեստական ֆիլմ, կինոկատակերգություն, ֆիլմ բանտի մասին և դրամա
Թվական1990
Լեզուկանտոն
ՌեժիսորChu Yen-ping?
ՊրոդյուսերՋիմմի Վանգ
ԴերակատարներՋեքի Չան[2], Սամո Հունգ, Andy Lau?[2], Թոնի Լյուն և Ջիմմի Վանգ
Պատմվածքի վայրՖիլիպիններ

ՍյուժեԽմբագրել

Ոստիկան Էնդի Լաուն (Տոնի Լյուն Կաֆայ), ով եկել էր Թայբեյից, դառնում է դատավորի` իր ընկերուհի Սալլիի հոր սպանության վկան: Գտնված փաստերը ցույց են տալիս, որ մարդասպանը հանդիսանում է բանտարկյալ Կառլ Չանգը , ով Զինգի եռյակի անդամն էր: Մարդասպանի մասին տեղեկություններ հավաքելու արդյունքը եղավ այն, որ զինվորական ջոկատը կրակեց մի զինվորի: Գտնված փաստերը ոչ միայն չէին օգնում գործին այլև ավելի էին շփոթեցնում, այդ իսկ պատճառով Էնդի Լաուն որոշում է բանտ ընկնել, որպեսզի բանտարկյալների վստահությունը շահելով, գտնի մարդասպանին: Այդ ժամանակ դրսում տարօրինակ երևույթներ էին տեղի ունենում. բիլիարդի սիրահար Ստիվեն Պակը (Ջեկի Չան) մի մարդու մոտ հաղթում է առաջնության մեջ, ով կապված էր հոնկոնգյան Բոս Լիի (Էնդի Լաու) բանդայի հետ, որի պատճառով հարձակվել էին նրա ընկերուհու վրա և ծանր վնասվածքներ պատճառել: Ստիվենին այժմ անհրաժեշտ է մի օրվա մեջ գումար գտնել վիրահատության համար, այլապես նրա ընկերուհին կմահանա: Նա հաղթում է ավազակներին, սակայն նրան կանգնեցնում են բանդայի օգնական ուժերը: Մուտքի մոտ կռվի մեջ ընկնելով` մահանում է Բոս Լիի եղբայրը: Ստիվեն Տոնգը բանտ է ընկնում: Երբ Ստիվենը բանտ է ընկնում, Էնդին իր բանտակակից Չառլին (Տո Ցզունխա) հարցնում է, թե ով է Ստիվենը: Չառլը հայացքով Ստիվենին ցույց տալով ասաց. «այս տղան սպանել է Բոս Լիի եղբորը: Նա հաշված օրեր ունի»: Հասկանալի է դառնում, թե ինչ էր սպասում Ստիվենին` Բոս Լին մի քանի բանտարկյալների հետ պայմանավորվել էր, որպեսզի նրանք սպանեն Ստիվենին, սակայն դա նրանց չի հաջողվում. նրանց պատժախուց են տանում, իսկ Ստիվենը զինվորական հիվանդանոց է ընկնում:

Պատժախցից դուրս է գալիս Լուկասը (Ջիմի վան Յուի)` բանտի հեղինակավոր անձանցից մեկը: Բանտի գլխավորը նրա հետ պայման է կապում, որ եթե ինչ-որ բան այնպես չլինի, նրան բանտ կուղարկեն: Լուկասն այդ բառերից չի ընկճվում և պետին ասում է այն, ինչ մտածում է նրա մասին: Իսկ ինքը վերադառնում է բանտախուց, որտեղ նրան դիմավորում են բանտի անդամները: Նրան ընկերակից է դառնում մեզ արդեն ծանոթ Էնդի Լաուն: Պարզվում է, որ գործն ավելի խճճված է, բայց հանգույցը մի տեղ ընդհատվում է. Կառլ Չանգը, ում մեղադրում էին դատավորի սպանության մեջ, սպանվել էր զինվորական ջոկատի կողմից (դա հասկանալի է դառնում Լուկասի խոսքերից. «Դու ավելի ուժեղ ես քան ես մտածում էի, բայց ոչ այնքան ուժեղ, ինչպես Կառլ Չանգը: Իսկ նա մահացել է: Դու ամեն ինչ հասկացա՞ր»):

Ավելի ուշ, երբ պատժախուց է ընկնում Էնդի լաուն, բանտը զրկվում է Լուկասից, ում հետ բանտարկյալ Ջոն Խուն (Սամո Հունգ) ցանկանում էր փախչել: Ոստիկաններից մեկը սպանել էր Լուկասին: Ջոնը նույնպես փորձեց փախչել, բայց փախչելու ընթացքում սպանում է թիկնապահների սպային, որի համար պետք է սպանվեր զինվորական ջոկատի կողմից: Բանտ է ընկնում անձամբ Բոս Լին, որպեսզի սպանի Ստիվենին, բայց անգամ նրանց միջև տեղի ունեցած կռիվը հաղթող առաջ չի բերում, որովհետև Ստիվենը նրան չի սպանում, այլ հարձակվում է թիկնապահների վրա և անմարդկային ձևով ծեծվում նրանց կողմից:

Պատժախցից Էնդի Լաուի վերադարձից հետո, բանտը սկսեց տոնել Նոր Տարին: Տոնախմբության սկզբում մահանում է Չառլին` Էնդիի բանտակիցը: Նրան սպանել էր բանտարկյալներից մեկը, ում թիկնապահների գլխավոր սպան վարձել էր Էնդիին սպանելու համար, որը պարզ է դառնում նրա բառերից, երբ նա ասում է գլխավոր սպային.«Դու այն մարդկանցից մեկն ես, ով ուզում էր սպանել Էնդիին: Չառլին սխալմամբ է սպանվել: Ես քո պատճառով չեմ ուզում ամեն ինչ կորցնել »: Այս խոսքերը Էնդիի վրա այնպես են ազդում, որ նա հարձակվում է բանտի թիկնապահների ավագ սպայի վրա, որի արդյունքում բանտում խռովություն է սկսվում: Թիկնապահների ավագ սպան ուզում էր Էնդիին կրակել, սակայն կրակում է այն բանտարկյալին, ով հայտնվել էր զենքի առջև: Ինքը` Էնդին հանում է զենքը և կրակում թիկնապահների ավագ սպային: Նա պետք է սպանվեր զինվորական ջոկատի կողմից: Պարզվեց, որ գլխատումը և թաղման արարողությունը կեղծված էին: Էնդին ամբողջ աշխարհի համար մահանում է և ընկնում է բանտապետի մոտ: Բանտապետը օգտագործում է 4 բանտարկյալներին (Էնդի Լաու, Ջոն Լիու, Ստիվեն Տոնգ, Բոս Լի), որպեսզի սպանեն գնդապետ Սոնգին` նարկոբարոնին, ով իր համար արդարեցնող պատճառ էր փնտրում: Պատրվակը չուշացավ, բայց հերոսները հազիվ չմահացան. եթե Էնդի Լաուն չհիշեր դատավորի սպանությանը, ապա Ջոնը, Ստիվը և Բոս Լին կմահանային, քանի որ մեքենան պայթել էր: Եվ՛ դատավորի սպանության (հանցագործը փախչելուց մեքենայում վնասվել էր), և՛ նարկոբարոնի սպանության (բոլորը փրկվեցին) ձեռագիրը նույնն էր: Սակայն սպանությունից հետո լրացուցիչ զինված ուժեր են գալիս, և հերոսները որոշում են ինքնաթիռով հեռանալ: Նրանց օգնում է Էնդին, սակայն միայն նա է ողջ մնում. Ջոն Լիուն, Ստիվեն Տոնգը և Բոս Լին մահանում են ինքնաթիռի մոտ չհասած: Էնդին, ընկերների սպանությունից ցնցված, ինքնաթիռով հեռացավ:

Առաջադրանքի ավարտից հետո նա թաքնվում է բանտապետի տանը և գործը քննում մինչև վերջ: Էնդին ցանկանում է անձամբ հաշիվ տեսնել բանտապետի հետ, սակայն նրա ընկեր Ջերին, կանգնեցնում է նրան: Բանտապետը ձերբակալվում է, իսկ Էնդին վերադառնում իր ընկերուհու` Սալիի մոտ, ով հավատացել էր այն պատմությանը, թե Էնդին մահացել է: Սակայն Էնդին ողջ էր մնացել և բացահայտել հանցագործությունը:

ԴերերումԽմբագրել

Դերասան Դեր
Էնդի Լաու Ամուր գունդ/ Բոս Լի
Ջեկի Չան Դա Չույ/Ստիվ
Սամմո Հուն Լյու Շիցզե/Ջոն
Տոնի Լյուն Կաֆայ Վան Վեյ/Էնդի
Ջիմմի վան Յուի Գույ/ Լուկաս
Կե Ցզյունսուն բանտի գլխավորը
Տո Ցզունխուա Չու/ Չառլի
Յան Սյուն Լինի ընկերը
Ջեկ Կաո Լին
Չյոն Կուոկչհյու Շեն
Սյու Չենի Բոս Լիի եղբայրը
Դու Ֆուպին բանտի թիկնապահ

ԾանոթագրություններԽմբագրել