Կվրախ, գյուղ Հայկական ԽՍՀի Սիսիանի շրջանում։ Գտնվում էր Որոտանի շրջանի ավազանի Այրիգետի ձախ ափին։

Գյուղ
Կվրախ
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
ՇրջանՍիսիան
Այլ անվանումներԳիվրագ, Կիվրակ, Կիվրաղ, Կյուվրախ, Կվրաղ, Ղվրախ, Քիվրաք, Քիրզախ
Բնակչություն116 մարդ (1939)
Ժամային գոտիUTC+4

Կիվրագ անվանումնով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։

Պատմություն խմբագրել

1940 թվականին գյուղը լքվել է։ Բնակիչները տեղափոխվել են Սոֆլու գյուղ։ Կվրախի ավերակները գտնվում են Դաստակերտ գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք, սարալանջին։ Պահպանվել են որոշ շինություններ, որոնք օգտագործվում են որպես գոմեր։

Բնակչություն խմբագրել

Կվրախի ազգաբնակչության փոփոխությունը[1].

Տարի 1886 1897 1928 1939
Բնակիչ 69 80 87 116

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 247

Արտաքին հղումներ խմբագրել