Դավիթ (Դաթո) Կվիրկվելիա (վրաց.՝ დავით (დათო) კვირკველია, հունիսի 27, 1980(1980-06-27)[1][2], Լանչխութ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ֆուտբոլիստ։ Հանդես է գալիս «Դինամո» (Բաթումի) և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականներում որպես ձախ պաշտպան։

Դաթո Կվիրկվելիա
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դավիթ (Դաթո) Կվիրկվելիա
Քաղաքացիությունը Վրաստան Վրաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 27, 1980(1980-06-27)[1][2] (43 տարեկան)
Ծննդավայր Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Լանչխութ, ԽՍՀՄ
Հասակ 184
Քաշ 76
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Վրաստան Դինամո (Բաթումի)
Համար 16
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999—2002 Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Կոլհեթի-1913 61 (7)
2002—2004 Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Դինամո (Բաթումի) 63 (7)
2005 Ռուսաստան Ալանիա 14 (0)
2006—2008 Ուկրաինա Մետալուրգ 50 (6)
2008—2010 Ռուսաստան Ռուբին 31 (3)
2010  Ռուսաստան Անժի 13 (0)
2011—2012 Հունաստան Պանիոնիոս 19 (0)
2012 Կիպրոսի Հանրապետություն Անորտոսիս 11 (2)
2012—2013 Վրաստան Դիլա 29 (2)
2013—2014 Վրաստան Դինամո (Բաթումի) 27 (2)
2014—2015 Վրաստան Սամտրեդիա 25 (3)
2015—2016 ՎրաստանԴիլա 19 (0)
2016—մինչև հիմա Վրաստան Դինամո (Բաթումի) 6 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Առաջին քայլերը դեպի մեծ ֆուտբոլ կատարել է Փոթի քաղաքի «Կոլհետի 1913» ակումբում, որտեղ անցկացրել է 4 մրցաշրջան։ 2002 թվականին տեղափոխվել է «Դինամո» ֆուտբոլային ակումբ, որի կազմում արժանացել է 2003 թվականի Վրաստանի գավաթին և ճանաչվել Վրաստանի ֆուտբոլի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ 2005 թվականին Դաթոն տեղափոխվել է «Ալանիա» ֆուտբոլային ակումբ, բայց վեց ամսում չի կարողացել օգնել թիմին ամրանալու բարձրագույն դիվիզիոնում։ 2006 թվականի ձմռանը ֆուտբոլիստը տեղափոխվել է «Մետալուրգ» ակումբ, շատ կարճ ժամանակահատվածում կարողացել է դառնալ թիմի լիդերներից մեկը։ 2008 թվականի փետրվարին եռամյա պայմանագիր է կնքել «Ռուբին» ակումբի հետ[3]։ Իր դեբյուտային մրցաշրջանում կարողացել է դառնալ հիմնական կազմի խաղացող և օգնել թիմին հաղթելու Ռուսաստանի առաջնությունում։ 2009 թվականին նա խաղադաշտ հազվադեմ էր դուրս գալիս։ 2010 թվականի մարտին Դաթոն վարձակալվեց «Անժի» ակումբի կողմից։

Ձեռքբերումներ խմբագրել

«Դինամո» Թբիլիսի
  • Վրաստանի առաջնության չեմպիոն՝ 2002/03 թվական
  • Վրաստանի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2003/04 թվական
  • Վրաստանի գավաթի առաջնության հաղթող՝ 2002/03, 2003/04 թվական
«Մետալուրգ»
  • Ուկրանիայի գավաթի առաջնության ֆինալիստ՝ 2005/06 թվական
«Ռուբին»
  • Ռուսաստանի չեմպիոն՝ 2008, 2009 թվական
  • Ռուսաստանի գավաթի առաջնության ֆինալիստ՝ 2008/09 թվական

Անձնական խմբագրել

Դաթոն ամուսնացած է, ունի մեկ տղա։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել