Կվադվո Դուա (գերմ.՝ Kwadwo Antwi Duah, փետրվարի 24, 1997(1997-02-24)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), շվեյցարացի ֆուտբոլիստ, բուլղարական «Լուդոգորեց» ակումբի և Շվեյցարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Կվադվո Դուա
Քաղաքացիությունը  Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 24, 1997(1997-02-24)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Կենսագրություն

խմբագրել

Դուան ծնվել է Մեծ Բրիտանիայում, նրա ծնողները բնիկ գանացիներ են։ Նա «Յանգ Բոյզ» ակումբի ակադեմիա է հաճախել 11 տարեկանից։ 2016 թվականի հուլիսի 30-ին Կվադվոն «Յանգ Բոյզի» կազմում իր նորամուտն է նշել է Շվեյցարիայի առաջնությունում։ Նա «Լուգանոյի» դեմ խաղում փոխարինման է դուրս եկել 76-րդ րոպեին Յորիկ Ռեյվի փոխարեն։ Նա ակումբի կազմում իր առաջին գոլը խփել է Շվեյցարիայի գավաթի առաջին տուրի խաղում։ Եվրոպա լիգայի եզրափակիչ փուլում նա իր նորամուտը նշեց սեպտեմբերի 15-ին «Օլիմպիակոսի» հետ խաղում՝ փոխարինման դուրս գալով 86-րդ րոպեին։ Կվադվո Դուա Շվեյցարիայի առաջնությունում իր առաջին գոլը խփել է հոկտեմբերի 2-ին։ Նա «Սենտ Գալենի» հետ խաղում՝ 66-րդ րոպեին փոխարինել Մայքլ Ֆրեյին և առաջ մղել իր թիմին (2:2)[2]։

2017 թվականի փետրվարի 17-ին նա վարձավճարով մինչև մրցաշրջանի ավարտը տեղափոխվել է Չելենջ լիգայի «Քամաքս» ակումբ, որտեղ իր առաջին գոլը խփել մայիսի 6-ին «Վիլլի» դեմ չորրորդ տուրի խաղում։

Բեռն վերադառնալուց հետո նա անմիջապես վարձավճարով տրվել է Չելենջ լիգայում հանդես եկող «Վինտերթուրին»։ Նա ակումբի կազմում իր նորամուտը նշել է հուլիսի 22-ին՝ «Վոլենի» դեմ խաղում՝ հայտնվելով մեկնարկային կազմում։ Նա իր առաջին գոլը խփել է օգոստոսի 26-ին «Վիլի» հետ խաղում՝ 79-րդ րոպեին։ Հոկտեմբերի 23-ին «Արաուի» հետ խաղում նա հեղինակել է իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին դուբլը։ Նա հայտնվել է մեկնարկային կազմում ու խփել իր թիմի առաջին և երրորդ գոլերը (3:3)։

2018/19 մրցաշրջանի մեկնարկից առաջ Դուան կրկին վարձավճարով տրվել է երկրորդ դիվիզիոնի ակումբին, այս անգամ՝ «Սերվետին»։ Վնասվածքի պատճառով նա բաց է թողնել առաջնության մեծ մասը։ Նա իր առաջին գոլը խփել է 2019 թվականի փետրվարի 2-ին Վադուզի հետ խաղում՝ 84-րդ րոպեին։ 2019 թվականի հուլիսի 1-ին նա տեղափոխվել է «Վիլ» ակումբ, որտեղ իր նորամուտը նշել է հուլիսի 20-ին Կյասոյի հետ խաղում[3]։ Նա հայտնվել է մեկնարկային կազմում ու խփել հաղթական գոլ։ Նոյեմբերի 9-ին «Չյասոյի» հետ տնային խաղում նա իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում առաջին անգամ 17 րոպեում երկու դեղին քարտ է ստացել։ Մրցաշրջանի վերջում նա հինգ հանդիպման ընթացքում դարձել է գոլի հեղինակ։

2020 թվականի օգոստոսի 14-ին ֆուտբոլիստը տեղափոխվել է «Սենտ Գալլեն» ակումբ։ Նա իր նորամուտը նշել է սեպտեմբերի 20-ին Սիոնի հետ տնային խաղում՝ ընդմիջմանը փոխարինելով Վիկտոր Ռուիսին։ Նա իր առաջին գոլը խփել է հոկտեմբերի 4-ին Սերվետի հետ խաղում։ Կվադվո Դուա ընդգրկվել է մեկնարկային կազմում և գլխով գոլի հեղինակ դարձել տուգանային փոխանցումից։ Ընդհանուր առմամբ նա ակումբի կազմում անցկացրել է 76 հանդիպում և դարձել է 28 գոլի հեղինակ։

2022 թվականի հունիսի 24-ին նա 700 հազար եվրոյով տեղափոխվել է Երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Նյուրնբերգ» ակումբ[4]։ Նա իր նորամուտը նշել է հուլիսի 16-ին «Սենտ Պաուլիի» հետ արտագնա խաղում։ 2023 թվականի ձմռանը հաղորդվել է, որ «ԲԿՄԱ»-ն հետաքրքրված է խաղացողով[5]։

Ազգային հավաքականում

խմբագրել

Կվադվո Դուա հանդես է եկել Շվեյցարիայի Մ18 և Մ19 հավաքականների կազմում։ Նա մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական խաղերին, սակայն ազգային հավաքականի հետ չի հասել եզրափակիչ փուլ։ Շվեյցարիայի ֆուտբոլի ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2024 թվականի հունիսի 4-ին Էստոնիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում[6]։ Հունիսի 7-ին նա ընդգրկվել է Եվրո 2024-ի Շվեյցարիայի հայտացուցակում[7]։ Նա իր նորամուտը նշել է մրցաշարում հունիսի 15-ին Հունգարիայի հավաքականի դեմ խմբային փուլի առաջին խաղում և դարձել գոլի հեղինակ[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Young Boys - Lugano» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  3. «FC Wil 1900 - FC Chiasso, Nov 9, 2019 - Challenge League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 18-ին.
  4. «Neuer Stürmer: Kwadwo Duah kommt zum Club!» Արխիվացված է Փետրվար 18, 2023 Wayback Machine-ի միջոցով:. 1. FC Nürnberg. 24 июня 2022.
  5. «ЦСКА хочет арендовать лучшего бомбардира «Нюрнберга» Дуа с правом выкупа за 1 млн евро (Иван Карпов)». Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 18-ին.
  6. «Switzerland 4-0 Estonia (Jun 4, 2024) Final Score». ESPN (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 15-ին.
  7. baumgartner.stefan. «Männer-Nationalteam: Das EM-Kader steht – Zeqiri reist nicht nach Deutschland». www.football.ch (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 15-ին.
  8. «Embolo scores on comeback as Switzerland holds on to beat Hungary 3-1 at Euro 2024». AP News (անգլերեն). 2024 թ․ հունիսի 15. Վերցված է 2024 թ․ հունիսի 15-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել

Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)