Կռունկներ (հուշարձան, Կիսլովոդսկ)
«Կռունկներ» հուշարձան (ռուս.՝ Памятник «Журавли»), հուշարձան Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Կիսլովոդսկ քաղաքում։ Գտնվում է Կոլցովի պուրակում, Սուրբ Նիկողայոս տաճարից ոչ հեռու։ Կառուցվել է 1978 թվականին։
![]() «Կռունկներ» հուշարձանը | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 1978 |
Բարձրություն | 12 մետր |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Կիսլովոդսկ |
Շինության ձև | Հուշակոթող |
Ներկա վիճակ | Կանգուն |
Պատմություն
խմբագրել«Կռունկներ» հուշարձանը կառուցվել է Կիսլովոդսկի այն բնակիչների պատվին, որոնք Հայրենական մեծ պատերազմի տարիներին մեկնել են ռազմաճակատ։ Նրանցից շատերը չեն վերադարձել տուն։ Հենց այս պուրակից էին զինվորները մեկնում կայարան, և այդ պատճառով որոշվեց այստեղ կառուցել հուշարձան։ Հուշարձանի կառուցման համար գումարը հավաքել են քաղաքի բնակիչները, առանց քաղաքի վարչակազմի որևէ մասնակցության։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1978 թվականի հոկտեմբերի 6-ին[1]։
Համալիրի հեղինակներն են քանդակագործ եղբայրներ Մարկ և Լև Ռոբերմանները, ճարտարապետը՝ Կազիմիր Վալյարովսկին[1]։
Նկարագրություն
խմբագրելՀուշարձանը 12 մետր բարձրությամբ կոթող է, որը պսակում են երեք թռչող կռունկներ։ Թռչունները խորհրդանշում են մահացածների հավերժական հիշատակը, որոնք, չխնայելով կյանքը, պաշտպանում էին իրենց հայրենիքը։ Կոթողի հիմքի մոտ կնոջ պատկերաքանդակ է. դա բոլոր կանանց՝ մայրերի, կանանց, դուստրերի, քույրերի հավաքական կերպարն է։ Դրանք այն կանայք էին, որոնք իրենց սիրելիներին ճանապարհում էին ռազմաճակատ, սպասում և հավատում, որ իրենց սիրելիներին ոչինչ չի պատահի[1]։
Պատվանդանին արված է հետևյալ մակագրությունը[1].
Ապրողները ձեզ հավիտյան պարտք են։ |
Հուշարձանի մոտ կա հավերժական կրակ, որտեղ գալիս են հարգելու հիշատակը։ Հաղթանակի 60-ամյակի տարում հուշարձանի մոտ կանգնեցվել է «Հիշատակի պատը», որի վրա փորագրված են պատերազմից չվերադարձած 5,5 հազարից ավելի կիսլովոդսկցիների ազգանունները։ «Հիշատակի պատին» մեծ տառերով գրված է[1].
Ձեր սխրագործությունը կանդրադառնա հավերժության մեջ։ |
Պատկերասրահ
խմբագրել-
Կոթողի տեսքը կողքից. հետին պլանում Սուրբ Նիկողայոս տաճարն է
-
Դրվագ
-
Պատերազմի մասնակիցների լուսանկարներով տախտակ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Кисловодск. Памятник Журавли». Кисловодский Экспресс. 11.12.2017. Արխիվացված է օրիգինալից 2018-07-09-ին. Վերցված է 2018-12-14-ին.