Կպում (բժշկություն)
Ադհեզիա (լատին․՝ adhesio–կպչել),մանրաթելերի միջոցով հյուսվածքների և օրգանների միջև՝ վիրահատությունների ժամանակ վնասվածքների հետևանքով առաջացած կպումներ[1]։ Դրանց կարելի է համարել ներքին հատիկավոր հյուսվածք, որը միացնում է ոչ նորմալ միացած հյուսվածքները։
Ախտաֆիզիոլոգիա
խմբագրելԱդհեզիան (կպումներ) ձևավորվում է վիրահատությունից հետո որպես օրգանիզմի բնական վերականգնվող մաս այնպես, ինչպես սպին։ «Ադհեզիա» տերմինը կիրառվում է այն ժամանակ, երբ սպին մի հյուսվածքից անցնում է մյուս հյուսվածք, սովորաբար դեպի պերիտոնեալ խոռոչ։ Կպում ձևավորվում է, երբ երկու վնասված հյուսվածքներ միմյանց մոտ են գտնվում։ Այդ մասում սկսում է բորբոքում և առաջացնում է ֆիբրինի կուտակում։ Այնուհետև ֆիբրինը միացնում է երկու վնասված հյուսվածքները, որտեղ տեղի է ունեցել հյուսվածքի վնասումը[2]։ Ֆիբրինը գործում է որպես սոսինձ․ վնասվածքը փակելու համար և կառուցում է նոր կպում, այսպես կոչված «ֆիբրինոզ»։ Մարմնի խոռոչներում, ինչպես օրինակ, պերիտոնեալ, պերիկարդիալ և ձուսպաթաղանթային խոռոչները, ֆիբրոլիտիկ ֆերմենտների ընտանիքը կարող են սահմանափակել առաջնային ֆիբրինային կպման առաջացումը և նույնիսկ կարող են քայքայել այն։ Սակայն դեպքերի մեծամասնության ժամանակ այս ֆերմենտների արտադրումը կամ ակտիվությունը վատթարանում է և ֆիբրինային ադհեզիան միևնույն է պահպանվում է։
Եթե առաջացել է կպում, հյուսվածքի վերականգնող բջիջները, ինչպես օրինակ, մակրոֆագերը, ֆիբրոբլաստները և արյունատար անոթների բջիջները ներթափանցում են ֆիբրինացված տարածք և ներթափանցում կոլագեն և այլ մատրիցային նյութեր, որպեսզի ձևավորեն մշտական ադհեզիա։ 2002 թվականին Ջուզեպե Մարտուչելոյի հետազոտական խումբը ցույց տվեց, որ հնարավոր դերը կարող են խաղալ միկրոսկոպիկ օտար մարմիններ, որոնք վիրահատության ժամանակ չկանխատեսված ներթափանցել են վնասված հատված[3]։ Այդ տվյալները թույլ են տալիս մտածել, որ ադհեզիայի ձևավորման համար անհրաժեշտ է երկու տարբեր խթան՝ մեզոթելային շերտերի ուղիղ վնասում և պինդ սուբստրատային օտար մարմին։
Եթե որոշ կպումներ չեն առաջացնում խնդիրներ, այլ կպումներ կարող են խոչընդոտել մկանների, այլ հյուսվածքների և օրգանների շարժին, երբեմն առաջացնելով թեքում կամ իրենց սովորական դիրքից շեղում։
Ազդեցության տարածքներ
խմբագրելԱդհեզիվ կապսուլիտներ
խմբագրելԱդհեզիվ կապսուլիտները առաջանում են հոդախոռոչների բորբոքումների արդյունքում։ Ուսագոտու ադհեզիվ կապսուլիտների դեպքում (հայտնի է նաև ուսագոտու սառեցում) ուսահոդերի մակերեսների միջև առաջանում է կպումներ, որոնք սահմանափակում են շարժումները։
Որովայնային կպումներ
խմբագրելՈրովայնային կպումների (կամ ներորովայնային կպումներ) պատճառը առավել հաճախ առաջանում են վիրաբուժական միջամտությունների պատճառով։ Կպումները սկսում են ձևավորվել վիրահատությունից մի քանի ժամ հետո և կարող են առաջացնել ներքին օրգանների կպումներ՝ վիրահատած հատվածին կամ որովայնի այլ օրգանների միջև։ Ներքին օրգանների թեքումները և տեղային շեղումները՝ ձգումները կապված են կպումներով, որը կարող է հանգեցնել բարդացումների, ցավ որովայնում կամ աղիների անանցանելիության։
Բարակ աղու անանցանելիությունը (ԲԱԱ) համարվում է հետվիրահատական կպումների գոյություն ունեցող հետևանք։ Բարակ աղու անանցանելիություն կարող է առաջանալ, երբ կպումները ձգում են կամ ճնշում են բարակ աղին և կանխում են պարունակության անցում աղիքային տրակտով։ Փակումը կարող է ընթանալ մինչև 20 տարի, սկսած վիրահատության պահից, եթե ավելի վաղ բարորակ կպումները թույլ են տվել բարակ աղուն պտտվել իր շուրջը և խոչընդոտել։ Առանց վիրահատական միջամտության անհնար է հաղթահարել բարակ աղու անանցանելիությունը․ այն կարող է հանգեցնել մահվան։
Համաձայն վիճակագրական տվյալների՝ ներկայացված ԱՄՆ-ի ազգային հիվանդանոցների գրառումների կոմիտեի՝ մոտավորապես 2000 մարդ ամեն տարի մահանում է կպումների պատճառով[4]։ Կախված կպումների կառուցվածքի բարդությունից, արգելքը կարելի է թուլացնել բժշկական միջամտությամբ։ Սակայն որոշ կպումներ պահանջում են վիրաբուժական միջամտություն, որպեսզի թուլացնեն կամ քայքայեն կպումը կամ հեռացնեն ախտահարված բարակ աղու այդ հատվածը։
Կոնքային կպումներ
խմբագրելԿոնքային կպումները որովայնային կպումների տեսակ է՝ կոնքային հոդերի մոտ։ Կանանց մոտ սովորաբար ազդում են վերարտադրողական համակարգի վրա և այդ ձևով առաջացնում են անհանգստություն վերարտադրողականության ժամանակ կամ հանդիսանում են քրոնիկ ցավի պատճառ կոնքային հատվածում։ Բացի վիրաբուժական պատճառից, պատճառ կարող է հանդիսանալ նաև էնդոմետրիոզը և կոնքում բորբոքային հիվանդությունները։
Վիրաբուժական միջամտությունը արգանդի ներսում (օրինակ, լայնացում կյուրետաժ (արգանդի լորձաթաղանթի քերում), միոմեկտեմիա, էնդոմետրալ հեռացում) կարող է հանգեցնել Աշերմանի համախտանիշի (հայտնի է նաև որպես ներարգանդային կպումներ, կապտուկներ), որը համարվում է անպտղության պատճառ։
Կպումների պատճառով վերարտադրողական համակարգի աշխատանքի վատացումը կարող է հետևանք լինել բազմաթիվ մեխանիզմների և բոլորը համարվում են արգանդափող-ձվարաններ կապի խաթարման հետևանք։ Այդ խաթարումը կարող է կանխել ձվաբջջի անցումը արգանդափողերով[5]։
2012 թվականին մետա-անալիզի արդյունքում եկան այն եզրակահանգման, որ վիրահատական մեթոդները, որոնց նպատակն է նվազեցնել ինվազիվությունը, օտար մարմինների կիրառումը կամ թթվածնաքաղցի առաջացումը, չեն նվազեցնում հետագայում կպումների առաջացման հավանականությունը[6]։
Պերիկարդիալ կպումներ
խմբագրելԿպումները, որոնք առաջանում են սրտի և կրծքի միջև՝ սրտի վիրահատությունից հետո, սիրտը ենթարկում են աղետալի վտանգի՝ երկրորդ անգամ հերթական պրոցեդոււրան կատարելու դեպքում։
Պերիդուրալ կպումներ
խմբագրելԿպումները և սպիները, ինչպես էպիդերալ ֆիբրոզը, կարող են առաջանալ ողնաշարի վիրահատությունից հետո, որը սահմանափակում է նյարդային վերջույթների ազատ շարժումները՝ առաջացնելով կապանք և ցավ։
Հարկապանային կպումներ
խմբագրելԿպումները և սպիները, որոնք առաջանում են ձեռքի վիրահատություւնից հետո վերքի շուրջը, սահմանափակում է վերքի ապաքինումը և շարժումների քանակը։
Կապը վիրահատության հետ
խմբագրելՎիրահատության ժամանակ կպումների արգելակիչների օգտագործման դեպքում այն կարող է նպաստել կպումների առաջացման կանխմանը[7]։ Գոյություն ունի 2 մեթոդ, որոնք հաստատվել են ԱՄՆ-ի սննդի և դեղորայքի վերահսկողության կողմից, կպումների կանխարգելման համար՝ Intercede and Seprafilm[8]։ Հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ Seprafilm-ը կրկնակի անգամ ավելի արդյունավետ է համեմատած միայն վիրաբուժական տեխնիկայի հետ[8]։ Վիրաբուժական խոնավեցնող թերապիան կարող է նաև մինիմացնել կպումների առաջացման հավանականությունը[9]։ Լապարասկոպիկ վիրաբուժությունը ունի կպումներ առաջացնելու ավելի քիչ ռիսկեր[10]։ Վիրահատության ժամանակ կարող են օգտագործել միջոցներ, որոնք կկանխեն կպումների առաջացումը, ինչպես օրինակ, նուրբ վերաբերվելը հյուսվածքներին և օրգաններին, առանց օսլայի և լատեքսի ձեռնոցների օգտագործումը, թույլ չտալը հյուսվածքներին կորցնել խոնավությունը և վիրաբուժական միջամտության տևողության ժամանակի կրճատումը[11]։
Ցավալի փաստ է համարվում այն, որ վիրաբուժության մեջ անխուսափելի է կպումների առաջացումը և կպման բուժման հիմնական միջոց է համարվում վիրահատությունը։ Աղիքային խոչընդոտները, որոնք առաջանում են կպումների պատճառով, տեսանելի է ռենտգենագրությամբ, սակայն գոյություն չունի այլ հասանելի ախտորոշիչ թեստ, որը հստակ կախտորոշի կպումը։
Որովայնի վիրահատություն
խմբագրելՀետազոտությունները ցույց են տվել, որ բաց վիրահատություն ունեցած մարդկանց 90%-ի մոտ անխուսափելի է որովայնում կպումների առաջացումը և կանանց 50-100%-ի մոտ կպում զարգանում է կոնքային հատվածի վիրահատությունից հետո[12]։ Նախորդ վիրահատությունների արդյունքում առաջացած կպումները կարող են խոչընդոտ հանդիսանալ հաջորդ վիրահատությունների ժամանակ՝ խոչընդոտելով պատկերի պարզ երևալուն։ Բավականին մեծ հետազոտության ժամանակ (29790 մասնակից), որը հրապարակվել է The Lancet բրիտանական ամսագրում, հիվանդների 35%-ը, որոնք ունեցել են որովայնի կամ կոնքի բաց վիրահատություն, բարդացումների պատճառով տեղափոխվել են հիվանդանոց միջինում 2 անգամ, կապված կպումների կամ կասկածվող կպումների պատճառով[13]։ Հետընդունում հիվանդանոց եղել է 22% հիվանդների մոտ՝ ընդ որում վիրահատությունից հետո՝ առաջին մեկ տարվա ընթացքում[13]։ Կպումների հետ կապված բարդությունը կայանում է նրանում, որ կրկնակի բացումից հետո առաջանում է մեծ ռիսկ երկրորդ վիրահատության համար[14]։
Որոշ օրգաններ և կառույցներ ավելի շատ են հակված կպումներ առաջացնելու, քան մնացածը։ Ճարպոնն ավելի հակված է կպում առաջացնելու։ Հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ վիրահատությունից հետո ճարպոնում հայտնաբերվել է կպումների 92%-ը[15]։ Ներկայացվում է, որ ճարպոնը համարվում է գլխավոր օրգանը, որը պատասխանատո է «հանկարծակի» կպումներ առաջացնելու։ Մյուս հետազոտության արդյունքը ցույց է տվել, որ 100% դեպքերում հանկարծակի կպումների առաջացման հետ կապված է ճարպոնը[16]։
Որովայնի վիրահատությունից հետո կպումների առաջացման քանակի նվազման համար մեթոդներից մեկը հիդրոֆլոտացիան է, որի դեպքում օրգանները առանձնացվում են միմյանցից հեղուկի մեջ դնելով[17]։
Կարպալ թունելի վիրահատություն
խմբագրելԿարպալ թունելի վիրահատությունից հետո դաստակի վերականգնման համար երկար ժամանակ բեկակալ օգտագործելու հետևանքով կարող են ձևավորվել կպումներ[18]։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում բեկակալ օգտագործել միայն աշխատանքային միջավայրում, հնարավորինս կարճ ժամանակահատված, կպումներից խուսափելու համար[18]։ Բացի կպումներից, դրանք կարող են առաջացնել նաև ամրության և ճկունության հետ կապված խնդիրներ[18]։
Տեսակներ
խմբագրելԳոյություն ունի կպումների ընդհանուր 3 տեսակ․ թաղանթային, անոթային և կոհենսիվ[19], սակայն նրանց պաթոֆիզիոլոգիան նույնն է[19]։ Թաղանթային կպումները սովորաբար չեն ստեղծում խնդիրներ։ Անոթային կպումները համարվում են խնդրառատ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «adhesion» Դորլանդի բժշկական բառարանում
- ↑ diZerega, Gere; Campeau, Joseph (2001). «Peritoneal repair and post-surgical adhesion formation» (PDF). Human Reproduction Update. 7 (6): 547–555. doi:10.1093/humupd/7.6.547. PMID 11727863. Վերցված է 2014 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Torre M, Favre A, Pini Prato A, Brizzolara A, Martucciello G (December 2002). «Histologic study of peritoneal adhesions in children and in a rat model». Pediatr. Surg. Int. 18 (8): 673–6. doi:10.1007/s00383-002-0872-6. PMID 12598961.
- ↑ See article at: www.adhesions.org/ardnewsrelease092303.pdf
- ↑ Diamond, Michael; Freeman, Michael (2001). «Clinical implications of postsurgical adhesions» (PDF). Human Reproduction Update. 7 (6): 567–576. doi:10.1093/humupd/7.6.567. PMID 11727865. Վերցված է 2014 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Ten Broek, R. P. G.; Kok- Krant, N.; Bakkum, E. A.; Bleichrodt, R. P.; Van Goor, H. (2012). «Different surgical techniques to reduce post-operative adhesion formation: A systematic review and meta-analysis». Human Reproduction Update. 19 (1): 12–25. doi:10.1093/humupd/dms032. PMID 22899657.
- ↑ «Adhesion prevention: a standard of care». Medical Association Communications. American Society of Reproductive Medicine. February 2002. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
- ↑ 8,0 8,1 «Adhesion Prevention: A Standard of Care». American Society for Reproductive Medicine. Medical Association Communications. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Peng, Y; Zheng M; Ye Q; Chen X; Yu B; Liu B (2009). «Heated and humidified CO2 prevents hypothermia, peritoneal injury, and intra-abdominal adhesions during prolonged laparoscopic insufflations». J Surg Res. 151 (1): 40–47. doi:10.1016/j.jss.2008.03.039. PMID 18639246.
- ↑ «Adhesions». Better Health Channel. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Abdominal Adhesions (Scar Tissue)». Medicinenet. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Liakakos, T; Thomakos, N; Fine, PM; Dervenis, C; Young, RL (2001). «Peritoneal adhesions: etiology, pathophysiology, and clinical significance. Recent advances in prevention and management». Digestive Surgery. 18 (4): 260–73. doi:10.1159/000050149. PMID 11528133.
- ↑ 13,0 13,1 Ellis, H.; Moran, B.; Thompson, J.; Parker, M.; Wilson, M.; Menzies, D.; McGuire, A.; Lower, A.; Hawthorn, R.; Obrien, F. (1999). «Adhesion-related hospital readmissions after abdominal and pelvic surgery: A retrospective cohort study». The Lancet. 353 (9163): 1476–80. doi:10.1016/S0140-6736(98)09337-4. PMID 10232313.
- ↑ Van Der Krabben, AA; Dijkstra, FR; Nieuwenhuijzen, M; Reijnen, MM; Schaapveld, M; Van Goor, H (2000). «Morbidity and mortality of inadvertent enterotomy during adhesiotomy». The British Journal of Surgery. 87 (4): 467–71. doi:10.1046/j.1365-2168.2000.01394.x. PMID 10759744.
- ↑ Weibel, A.; Majno, G. (1973). «Peritoneal adhesions and their relation to abdominal surgery. A postmortem study». The American Journal of Surgery. 126 (3): 345–353. doi:10.1016/s0002-9610(73)80123-0. PMID 4580750.
- ↑ diZerega, Gere; Campeau, Joseph (2001). «Peritoneal repair and post-surgical adhesion formation» (PDF). Human Reproduction Update. 7 (6): 547–555. doi:10.1093/humupd/7.6.547. PMID 11727863. Վերցված է 2014 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Colvin, HS; Rajab, TK (June 2010). «Adhesion prevention by hydroflotation». Colorectal Disease. 12 (6): 606. doi:10.1111/j.1463-1318.2009.02132.x. PMID 19912289.
- ↑ 18,0 18,1 18,2 American Academy of Orthopaedic Surgeons (February 2013), «Five Things Physicians and Patients Should Question», Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation, American Academy of Orthopaedic Surgeons, Վերցված է 19 May 2013-ին, which cites
- Keith, MW; Masear, V; Chung, KC; Amadio, PC; Andary, M; Barth, RW; Maupin, K; Graham, B; Watters WC, 3rd; Turkelson, CM; Haralson RH, 3rd; Wies, JL; McGowan, R (Jan 2010). American Academy of Orthopaedic, Surgeons. «American Academy of Orthopaedic Surgeons clinical practice guideline on the treatment of carpal tunnel syndrome». The Journal of Bone and Joint Surgery. American Volume. 92 (1): 218–9. doi:10.2106/JBJS.I.00642. PMID 20048116.
{{cite journal}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
- Keith, MW; Masear, V; Chung, KC; Amadio, PC; Andary, M; Barth, RW; Maupin, K; Graham, B; Watters WC, 3rd; Turkelson, CM; Haralson RH, 3rd; Wies, JL; McGowan, R (Jan 2010). American Academy of Orthopaedic, Surgeons. «American Academy of Orthopaedic Surgeons clinical practice guideline on the treatment of carpal tunnel syndrome». The Journal of Bone and Joint Surgery. American Volume. 92 (1): 218–9. doi:10.2106/JBJS.I.00642. PMID 20048116.
- ↑ 19,0 19,1 «Adhesions Overview». Women's Surgery Group. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.