Կուրմանգազի Սաղիրբաևի հուշարձան

Կուրմանգազի Սաղիրբաևի հուշարձան (ռուս.՝ Памятник Курмангазы Сагырбаеву), հուշարձան Ռուսաստանի Աստրախան քաղաքում։ Նվիրված է Ղազախստանի ժողովրդական երաժիշտ, կոմպոզիտոր, դոմբրահար Կուրմանգազի Սաղիրբաևին։ Գտնվում է Աստրախանի Սովետսկայա և Կալինինի փողոցների խաչմերուկում։

Կուրմանգազի Սաղիրբաևի հուշարձան
Կուրմանգազի Սաղիրբաևի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԱստրախան
Շինության ձևձիարձան
Ներկա վիճակկանգուն
 Kurmangazy monument in Astrakhan Վիքիպահեստում

Հուշարձանը բացվել 2008 թվականի դեկտեմբերի 13-ին։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործներ Եդիգե Ռահմանովը և Թոքթարբեկ Ռախիևը։

Նկարագրություն

խմբագրել

Կուրմանգազի Սաղիրբաևի հուշարձանը Ղազախստանի կառավարության նվերն է Աստրախանի 450-ամյակի առթիվ։ Դա բրոնզե քանդակ է, որը պատկերում է ձին հեծնած, դոմբրան ձեռքին Կուրմանգազի Սաղիրբաևին։ Քանդակագործական հորինվածքի բարձրությունը 6 մետր է։ Այն տեղադրված է Քուրթիի գրանիտից պատրաստված երեքմետրանոց պատվանդանի վրա։ Հուշարձանի հիմքը 1 մետր է։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործներ Թոքթարբեկ Ռախիևը և Եդիգե Ռահմանովը[1]։

Պատմություն

խմբագրել

Կուրմանգազի Սաղիրբաևը (1823-1896) ղազախ ժողովրդական երաժիշտ-դոմբրահար է, կոմպոզիտոր, դոմբրայի համար գրված ժողովրդական պիեսների (կյույերի) հեղինակ։ Նրա ստեղծագործությունը հսկայական ազդեցություն է թողել ղազախական երաժշտության զարգացման վրա։ Կուրմանգազի Սաղիրբաևի անունով են կոչվում ժողովրդական գործիքների պետական նվագախումբը, Ալմա Աթայի կոնսերվատորիան, երաժշտական դպրոցներ, փողոցներ, Ղազախստանի պետական մրցանակը[2]։

Հարուստների անթաքույց քննադատության համար ենթարկվել է հետապնդումների։ Կուրմանգազի Սաղիրբաևը թաղվել է Աստրախանի մարզի Վոլոդարսկի շրջանի Ալտինժար գյուղում։ 1996 թվականին նրա գերեզմանի տեղում կառուցվել է դամբարան։ 2005 թվականին կոմպոզիտորի գերեզմանից քիչ հեռու բացվել է Կուրմանգազիի անվան մշակութային կենտրոն, որի տարածքում գործում է Կուրմանգազի Սաղիրբաևի թանգարանը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Памятник Курмангазы (Астрахань)».
  2. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 6, էջ 31».

Գրականություն

խմբագրել
  • «Аргументы и факты. Астрахань» № 51 (168), 17.12.2008

Արտաքին հղումներ

խմբագրել