Կուրազուկա
Կուրազուկա (ճապոներեն՝ 黒塚), մանգա, որի հեղինակն է Բակու Յումեմակուրան, իսկ նկարազարդողը՝ Տակասի Նոգուտին։ Առաջին անգամ տպագրվել է Shueisha հրաթարակչությունում Super Jump ամսագրում, 2003 թվականի հունվարի 6- ից մինչև 2006 թվականի դեկտեմբերի 12- ը։ ԸՆդհանուր հրատարակվել է մանգայի 10 հատոր։ Մանգայի հեղինակին ոգեշնչել է ճապոնական պարային դրամա «Կուրոդզուկայի» (1939) սյուժեն։ Ըստ դրամայի սյուժեի գլխավոր հերոսուհի մարդակերին անվանում եմ Կուրազուկա, իսկ գլխավոր հերոսին Մինամոտո նո Յոսիցունո[1].
Կուրազուկա 黒塚 | |
---|---|
Ժանր | Ռոմանտիկա Դրամա Գիտական ֆանտաստիկա Սարսափ ֆիլմ Հակաուտոպիա |
Երկիր | Ճապոնիա |
Թվական | 2008 թվական |
Պրեմիերա | 7 հոկտեմբերի 2008 թվական |
Լեզու | Ճապոներեն |
Ռեժիսոր | Տեցուրո Արակի |
Սցենարիստ(ներ) | Բակու Յումեմակուրա |
Ընկերություն | Madhouse |
Տևողություն | 12 սերիա |
Մանգայի սյուժեի հիման վրա Madhouse ստուդիան թողարկել է անիմե սերիալ և ցուցադրվել է Animax հեռուստաալիքով 2008 թվականի հոկտեմբերի 7- ից մինչև դեկտեմբերի 23- ը[2]։ Ընդհանուր առմամբ անիմեն ունեցել է 12 սերիա։
Սյուժե
խմբագրելՃապոնիա, Հեյանի դարաշրջան։Երիտասարդ պարոն Մինամոտո նո Յոսիցուեն կամ պարզապես Կուրոն, իր կուսակրոն ծառայի հետ փախչում են անտառ, փախչելով ինչ- որ կազմակերպության հետապնդումից։ Նրանք մտնում են ինչ- որ խրճիթ, որտեղ ապրում է անսովոր կին՝ Կուրազուկա անունով։ Նա ջերմորեն ընդունում է նրանց։ Կուրոն ծանր հիվանդանում է։ Տիրուհին սիրահարվում է Կուրոյին առաջին հայացքից, իսկ նա շուտով իմանում է, որ նա վամպիր է։ Անտառում ծառի տակ Կուրոն և Կուրազուկան միմյանց տալիս են հավերժական սիրո խոստում և Կուրազուկան նրան տալիս է իր արյունը։ Նրանց վրա հարձակվում են ինչ- որ վարձկաններ, իսկ կուսակրոն ծառան գլխատում է Կուրոյին։ Նա արթնանում է ինչ- որ անծանոթ վայրում և պարզվում է, որ գտնվում է հեռու ապագայում, Ճապոնիան ամբողջությամբ կործանված էր և պատերազմում է ԱՄՆ- ի հետ։ Գործնականորեն ամբողջ տարածքը տնօրինում է, այսպես կոչված «Կարմիր իշխանությունը», որը ժամանակ առ ժամանակ ասպատակություններ է կատարում մարդկանց նկատմամբ։ Կուրոն պետք է գտնի Կուրազուկային և հասկանա, թե ով է նա և սկսում է երկար փնտրտուկները։
Հերոսների ցուցակ
խմբագրելՄինամոտո նո Յոսիցունե (クロウ) — պատմության գլխավոր հերոսը։ Հետևելու արդյունքում նա ձեռք է բերել խրճիթ, որտեղ նրան ջերմորեն դիմավորում է մի կին, բայց մի պայմանով, որ նա չի մտնի իր սենյակ։ Միայն թե նա խախտում է խոստումը և տեսնում է, որ նա վամպիր է։ Այն բանից հետո, երբ կրճիթի վրա հարձակվում են վարձու մարդասպաններ և մահացու վնասում են Կուրոյին, Կուրազուկան որոշում է նրան դարձնել վամպիր։ Միայն թե շուտով Կուրոն գլխատվում է և արթնանում է ապագայում, որտեղ քաղաքակրթությունը գրեթե ոչնչացել է։ Կուրոն իմանում է, որ Կուրազուկան դեռ ողջ է և շարունակում է նրան փնտրել։ Ժամանակի ընթացքում Կուրոն հիշում է իր հիշողություններից տեսարաններ, կապված Կուրազուկայի հետ։ Վերջում պարզվում է, որ Կուրոն 1000 տարվա ընթացքում վերածնվել է և ամեն անգամ նրան սպանել է Կուրազուկան, վկայակոչելով այն, որ նա դեռ վերջնականապես չի դարձել վամպիր։ Եվ միշտ մահվանից առաջ Կուրոն կորցնելով հիշողությունը կրկին և կրկին փնտրում էր Կուրազուկային, և նա գլխատում է նրան։ Կուրոն կրկին վերածնվում է, քաղաքակրթությունը Ճապոնիայում նույնպես վերածնվում է, միայն թե «կարմիր կայսրությունը» շարունակում է ահաբեկել հասարակությունը։ Իսկ Կուրոն շարունակում է փնտրել Կուրազուկաին։
- Սեյու- Մամորու Միյանո
Կուրազուկա — վամպիր կին։ Մինչ Կուրոյի հետ առաջին հանդիպումը, արդեն ապրել է 8 դար։ Հենց նա է Կուրոյին դարձնում վամպիր և դատապարտում է նրան, որ նա պետք է միշտ փնտրի նրան, ամեն անգամ մահանալով։ Նա ջերմորեն ընդունում է հյուրերին, բայց եթե նրանք ունեն չար մտադրություններ, անխնա սպանում է։ Նա տեղափոխվել է ծովի ափի մոտ անծանոթի միջոցով։
- Սեյու- Ռոմի Պակու
Բենկեյհ — կուսակրոն և Կուրոյի թիկնապահը։ Նրա հետ միասին ձեռք է բերել Կուրազուկայի խրճիթը և շուտով գնում է Կուրոյի համար դեղամիջոցներ բերելու համար։ Նա առաջին իսկ հայացքից սիրահարվում է Կուրազուկային, բայց նա խնամում էր միայն Կուրոյին։ Բենկեյը սկսում է նախանձել և չդիմանալով, նա բարկացած հարձակվում է փոխակերպված Կուրոյի վրա և գլխատում է նրան։ Կուրոյի արյան կաթիլները ընկնում են Բենկեյհի բերանի մեջ և նա նույնպես դառնում է վամպիր, բայց, քանի որ դեռ այդ ժամանակ Կուրոն ամբողջությամբ չէր դարձել վամպիր, Բենկեյհը դառնում է արատավոր վամպիր, այդպես նա ծերանալու է, բայց 10 անգամ դանդաղ։ Ապագայում դառնում է «կարմիր իշխանության» ղեկավար, բայց մահանում է Կուրոյի սրից։
- Սեյու- Դզյոդզի Նակատա
Կարուտա — կազմակերպության անդամ, ով պայքարում է «կարմիր կայսրության» դեմ։ Առաջին է, ում հետ Կուրոն շփվել է, վերածնվելուց հետո։ Շատ լավ մեքենա է վարում։ Կարմիր բանակի շտաբ ներխուժելու փորձի ժամանակ, մահացու վնասվածք է ստացել։
- Սեյու Կեյդզի Ֆուդզիվարա
Կուոն — ընդդիմության անդամ։ Շատ լռակյաց է։ Շատ լավ տիրապետում է հրաձիգ հրացանի։ Հետագայում պարզվում է, որ նա համարվում է այն վամպիրի կլոններից, որոնց ինչ- որ ժամանակ ստեղծել է Կուրազուկան։ Հենց ինքը՝ Կուրազուկան ցանկանում էր գլխատել նրան, որպեսզի դնի Կուրոյի ծնկների վրա։ Նրան սպանել է Կուրոն։
- Սեյու- Միյու Իրինո
Իդզանա — ընդդիմության կազմակերպության գլխավոր։ Կարմիր բանակի հետ ունեցած փոխհրաձգության ժամանակ, իրեն ներարկել է վամպիրի արյան չափաբաժին, բայց նրա մարմինը չի դիմանուն փոփոխություններին և մասերի է բաժանվել։
- Սեյու- Կադզուհիկո Ինոուե
Սանիվա — կարմիր բանակի գլխավոր անդամներից մեկը։ Նա մարդ չէ, բայց վամպիրել չէ։ Շատ համարձակ է և ինքնավստահ։ Վերահսկում է խաղողի որթատունկերը և որոնք օգտագործում է որպես շեղբեր։ Նրան սպանել է Կուրազուկան։
- Սեյու- Տոսիկո Ֆուդզիտա
Կուրումիադզո — Սանիվի գործընկերը։ Ունի փոքրիկ ծերուկի տեսք, զրահը մեջքին, բայց իրականում շատ ուժեղ է և արագաշարժ։ Շփվում է մարդկանց հետ, նրանց հարցեր և տրամաբանական խնդիրներ տալով, եթե պատասխանը նրան բավարարում է, ապա Կուրումադզոն սպանում է մարդուն։ Նաև նա ունակ է թափանցել մարդու ենթագիտակցության մեջ և ստեղծել պատրանքներ, ստիպելով նրան կյաքնին վերջ տալ ինքնասպանությունով։
- Սեյու- Բանդզյո Գինգա
Ռայհ — ընդդիմության անդամ, երկար ժամանակ հետևել է Կուրոյին և սիրահարվել է նրան։ Միայն թե նրան սպանել է Կուոնը և նետել է կարմիր բանակի գրասենյակի բարձրությունից։ Վերջում, պատմության, երբ Կուրոն վերածնվում է, նա նույնպես վերածնվում է և զբաղեցնում է մեկ այլ պաշտոն քաղաքում։
- Սեյու- Հոկո Կուվասիմա
Կագեցու
- Սեյու- Կաորի Յամագատա
Թոմբա
- Սեյու- Քեն Ուո
Հասեգավա
- Սեյու- Տորու Օկավա
Սերիաների ցանկ
խմբագրելՍերիայի # | Վերնագիր | Ցուցադրում |
---|---|---|
01 | "The Plain of Adachi-ga-hara 安達原 Ադատի գեն" | 7 հոկտեմբերի 2008 |
02 | "The Tomb of Karma 因縁塚 Իննեն ցուկա" | 14 հոկտեմբերի 2008 |
03 | "Asuka 明日香 Ասուկա" | 21 հոկտեմբերի 2008 |
04 | "Haniwa Man 埴輪人 Հանավա դզին" | 28 հոկտեմբերի 2008 |
05 | "Saniwa 沙仁輪 Սանիվա" | 4 նոյեմբերի 2008 |
06 | "Miitsu 御稜威 Միիցու" | 11 նոյեմբերի 2008 |
07 | "Kagura Village 神楽村 Կագուրա մուրա" | 18 նոյեմբերի 2008 |
08 | "The Ghost-Weep Vine 鬼哭蔦 Կիկոկու ցուտա" | 25 նոյեմբերի 2008 |
09 | "Running the Gauntlet 走風火 Սո։ ֆու։ կա" | 2 դեկտեմբերի 2008 |
10 | "The Castle of Mirage 幻影城 Գենեյհ դզյո" | 9 դեկտեմբերի 2008 |
11 | "The Unending War 戦輪廻 Իկուսա ռիննե" | 16 դեկտեմբերի 2008 |
12 | "The Black Tomb 黒の塚 Կուրո նո դզուկա" | 23 դեկտեմբերի 2008 |
Քննադատություն
խմբագրելAnime News Network կայքի ներկայացուցիչ՝ Կարլ Կիմլինգերը նշել է, որ անիմեի սկիզբը այդքանել լավը չի ստացվել, հիմնականում իրավիճակը շատ նման է սարսափ «Ուրբաթ 13» ֆիլմին, սակայն հետագայում մոտեցումը փոխվում է, տեսարանը լցված է անսովոր սարսափ մթնոլորտով, լարվածության աճով և աղետաբեր ռոմանտիկայով, այդ պահին սերիալը ունի շատ նմանություններ կան «Կայհդան» ֆիլմի հետ։ Սամուրայը և գլխավոր հերոսը դաժան են, բայց այն գեղեցիկ դաժանություն է[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Kurozuka, from Kabuki World». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Sony's Animax to Produce, Run Anime of Kurozuka Manga».
- ↑ Kimlinger, Carl (2008 թ․ հոկտեմբերի 4). «The Fall 2008 Anime Preview Guide: Carl Kimlinger». Anime News Network. Վերցված է 2009 թ․ մայիսի 15-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Официальный страница аниме Արխիվացված 2008-10-17 Wayback Machine на сайте Animax (ճապոներեն)
- Обзор и рецензии аниме на сайте anime-planet (անգլ.)