Կուսազոշին (ճապ․ 草双紙) տերմին է, որը վերաբերում է գրականության տարբեր հանրաճանաչ ժանրերին, որոնք նկարազարդված են փայտե փորագրությամբ Ճապոնիայի Էդոյի ժամանակաշրջանում (1600–1868) և Մեյջիի վաղ շրջանի ժամանակ։ Այս հրատարակությունները հրատարակվել են Էդոյում (այժմ՝ Տոկիո)[1]։

Լայն իմաստով «կուսազոշի» տերմինը ներառում է ակահոն (赤本), աոհոն (青本), կուրոհոն (黒本), կիբիոշի (黄表紙) և գոոկան (合巻) ժանրերը։ Ավելի նեղ իմաստով դա վերաբերում է միայն գոոկանին[2]։ Կուսազոշին պատկանում է գեղարվեստական հայտնի ստեղծագործությունների խմբին, որը հայտնի է որպես գեսակու (戯作)[3]: Կուսազոշիի ժանրի ամենանկատելի ստեղծագործություններից է Թանեհիկո Ռյուտեիի (1783–1842) «’’Գյուղական Գենջին’’ Կեղծ-Մուրասակի» (1829–42; 10 էջից 152 թողարկում)[4]։

Վաղ կուսազոշի (մինչև 1775 թ.) խմբագրել

Վաղ կուսազոշիի բնութագրերը խմբագրել

Վաղ կուսազոշիի տերմինը սովորաբար վերաբերում է մինչև 1775 թվականը հրատարակված ակահոն, կուրոհոն և աոհոն ժանրերի ստեղծագործություններին։

Այս ժամանակահատվածում նկարազարդումները ավելի շատ էին գնահատվում, քան տեքստը։ Տեքստը հիմնականում գրվել է հիրագանայով, թեև կանդզին նույնպես ներկա է եղել։ Այս վաղ ստեղծագործությունները գրական մեծ արժեք չեն ունեցել և հաճախ երկրորդական են եղել։ Այնուամենայնիվ, դրանք երբեմն հետաքրքրում են տարբեր ոլորտների գիտնականներին, քանի որ արտացոլում են յուրահատուկ տեսակետներ այն ժամանակվա սովորական մարդկանց կյանքի, սովորույթների և հետաքրքրությունների վերաբերյալ[5]։

Կուսազոշի չափը բնութագրվում է «Տյուհոն» տերմինով և նման է ժամանակակից B6 թղթի չափսին (128x182 մմ)։ Գրքերի բլոկները բաղկացած էին կեսով ծալված և իրար միացրած թղթի թերթերից, որոնցից յուրաքանչյուրը կոչվում էր «Չյո» (丁): Ենթադրվում է, որ այս վաղ ստեղծագործությունները գրավել են մեծ թվով ընթերցողներ և հատկապես գնահատվել են կանանց և երեխաների կողմից։

Ուշ կուսազոշի խմբագրել

Կիբիյոշի խմբագրել

Կիբիյոշի Կոիկավա Հարումաչին (恋川春町) «Կինկին սենսեի էյգա նո յումէ» (金々先生栄花夢) վերնագրով նոր դարաշրջան նշանավորեց կուսազոշիի զարգացման մեջ։ Կիբիյոշին զարգացավ վաղ աոհոնից, և իրականում երկու ժանրերի ձևը նույնն է։ Այս ժանրերի հրապարակումները պայմանականորեն դասակարգվում են ըստ հրապարակման ամսաթվի, մինչև 1775 թվականը թվագրված աշխատանքները դասակարգվում են որպես աոհոն, իսկ 1775 թվականից հետո հրատարակվածները դասակարգվում են որպես կիբիյոշի։

Առաջին հայացքից «Կինկին սենսեի էյգա նո յումէ» թվում է, թե չինական Լու Շենգի (廬生, ճապոներեն Ռոսէի) հեքիաթի պարզ վերապատմություն է մի երիտասարդի մասին, որը քնած է եղել Հանդյանում՝ Չժաո մայրաքաղաքում և երազում էր էր փառքի մասին, բայց երբ արթնացավ, հայտնաբերեց, որ կորեկը, որի կողքին քնած էր, դեռ չէր էլ սկսել եփել։ Այնուամենայնիվ, «Սիրավեպ բանալիով» ստեղծագործության բանաձևով ընթերցողին տրվում էին տեսողական և տեքստային հուշումներ՝ ցույց տալու համար, որ հերոսները՝ իրականում ներկայացնում էն ժամանակակից մարդկանց, ինչպիսիք են կաբուկիի դերասան Սեգավա Կիկունոդզեն (瀬川菊之丞(二世)), և որ այդ մարդկանց անձնական կյանքն է ծաղրվում[6]։ Այս իրադարձությունը արմատապես փոխեց կուսազոշի ժանրի զարգացումը։ Ենթադրվում է, որ այս պահից սկսած այս ժանրի ստեղծագործությունները սկսեցին կարդալ կրթված չափահաս տղամարդիկ[7]։

Գոկան խմբագրել

«Գոկանը» մոտավորապես 1807-1888 թվականներին հրատարակված ավելի երկար ստեղծագործությունների ընդհանուր անվանումն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Лёгкая проза позднего Эдо Արխիվացված 2022-10-15 Wayback Machine. 12.10.2021
  2. Earl Miner, Hiroko Odagari and Robert E. Morrell, The Princeton Companion to Classical Japanese Literature (286): Princeton University Press, 1985
  3. Японская литература 19 век Արխիվացված 2022-10-15 Wayback Machine. В. Орлов-Корф
  4. Конрад Н. И. - Японская литература. От Кодзики до Токутоми - 1974 Արխիվացված 2022-10-15 Wayback Machine. (PDF)
  5. «Из коллекции Музея Тихиро. Японская книжная иллюстрация от Эдо и до наших дней». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 15-ին.
  6. For a transcription into modern Japanese characters and a detailed commentary of this work, see: Sugiura Hinako (ճապ.՝ 杉浦日向子) Edo e yōkoso(『江戸へようこそ』): Chikuma Bunko (ちくま文庫), 1989.
  7. Подробную информацию о развитие жанра см.: [1] Արխիվացված 2012-07-22 Wayback Machine