Կույս Մարիամը սուրբ Հովհաննեսի տանը

«Կույս Մարիամը սուրբ Հովհաննեսի տանը», անգլիացի նկարիչ-պրեռաֆայելիտ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի ջրաներկ նկարը՝ ստեղծված 1857-1858 թվականների ընթացքում, ներկայումս գտնվում է Դելավերի գեղարվեստի թանգարանի հավաքածուում[1]։ Մարիամի կերպարի համար բնորդուհի է ծառայել Ռութ Հերբերտը, Հովհաննեսի կերպարի համար դիրք է ընդունել Խ․ Ու Ֆիշերը[2]։

Կույս Մարիամը սուրբ Հովհաննեսի տանը
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1858
բարձրություն45,7 սանտիմետր
լայնություն35,6 սանտիմետր
ժանրհոգևոր արվեստ
նյութջրաներկ և թուղթ
գտնվում էԴելավերի գեղարվեստի թանգարան
հավաքածուԴելավերի գեղարվեստի թանգարան
Ծանոթագրություններ

Քրիստոնեական թեմատիկայով ստեղծագործությունը, որը ստեղծվել է երիտասարդ պրեռաֆայելիտների կողմից 1840-1850-ական թվականներին, հաճախ կենտրոնացել է աստվածաշնչյան կերպարների առօրյա կյանքի վրա[1]։ Ռոսսետտիի ջրանկարում պատկերված է այն պահը, երբ Մարիամը խաչելությունից հետո այցելում է Սուրբ Հովհաննեսին։ Հովհաննեսը կայծքարի օգնությամբ փորձում է վառել լամպը, որի մեջ Աստվածամայրը յուղ է լցնում․ կերպարների այս գործողությունները այլաբանություն են, որը խորհրդանշում է Քրիստոսի մահվան և նրա հարության միջև «մութ ժամանակների» սկիզբը[3]։ Ինչպես և «Ավետումը», «Կույս Մարիամը Հովսեփի տանը» դարձել է գույների սահմանափակ ներկապնակ ունեցող նկարչի փորձը[3]։ Բաց տոներում նկարված են Մարիամի և Հովհաննեսի ձեռքերն ու դեմքերը, որոնց վրա արտացոլվում են հեռավոր երկնքի գույները՝ վախճանաբանական պահի խորհրդանիշը, որին նրանք սպասում են[3]։ Ջրանկարի մնացած մասը արված է մուգ դարչնագույնի և ծիրանագույնի նրբերանգներով։ Կենտրոնում՝ Մարիամի և Հովհաննեսի կերպարների միջև, գտնվում են խաչաձև պատուհանները, որոնք վերստեղծում են խաչը, որի վրա խաչել էին Հիսուսին[3]։ Դիտորդը կարծես գտնվում է մութ սենյակի խորքում և նայում է դեպի լույսի աղբյուրը՝ պատուհանը և կերպարները[3]։

Ի սկզբանե նկարը նկարչի կողմից պլանավորվել էր որպես տրիպտիխի մաս՝ որպես գլխավոր աշխատանք՝ «Կույս Մարիամի օրիորդությունը», սակայն այս մտահաղացումը չի իրականացվել[3]։ Ուիլյամ Մայքլ Ռոսսետտին գրել է, որ «Կույս Մարիամը սուրբ Հովհաննեսի տանը» կտավը իր եղբոր «ամենատպավորիչ և ամենալավ աշխատանքներից մեկն» է[4]։ Ռոսսետտին ստեղծել է նմանատիպ երկու ջրանկար․ առաջինը պատվիրել է Էլեն Հիլթոնը (նկարը այդպես էլ չի ավարտվել)։ Երկրորդը ձեռք է բերել լեդի Պաուլինա Թրևելյանը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Mary in the House of John» (անգլերեն). Delaware Art Museum. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին.
  2. 2,0 2,1 «Mary in the House of St. John». Rossetti Archive (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Mary in the House of St. John». Rossetti Archive (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին.
  4. William Michael Rossetti Dante Gabriel Rossetti as Designer and Writer. — Cassell & Company, Limited, 1889. — С. 17.