Էնթոնի Կուկ (անգլ.՝ Anthony Cook; ) և Նաթանիել Կուկ (անգլ.՝ Nathaniel Cook; ), ամերիկացի սերիական մարդասպաններ, հարազատ եղբայրներ, ԱՄՆ Օհայո նահանգի Տոլեդո քաղաքի մերձակայքում 1973-1981 թվականներին կատարել են բռնաբարությունների հետ կապված 9 սպանություն՝ ելնելով ռասիստական դրդապատճառներից։ Բոլոր զոհերը սպիտակամորթ են եղել։ Սպանություններին եղբայրների մասնակցությունը ապացուցվել է միայն 1990-ական թվականների վերջին ԴՆԹ-թեստավորման հիման վրա, որից հետո երկու եղբայրներն էլ մեղադրվել և դատապարտվել են երկարատև ազատազրկման։

Կուկ եղբայրներ
Կուկ եղբայրներ

Վաղ տարիներ խմբագրել

Կուկ եղբայրների կյանքի վաղ տարիների մասին քիչ բան է հայտնի։ Հայտնի է, որ եղբայրները ծնվել են Մոբիլ քաղաքում (Ալաբամա նահանգ)։ Նրանցից բացի ընտանիքում ևս 7 երեխա է եղել, ինչի հետևանքով ընտանիքը նյութական դժվարություններ է ունեցել։ Օհայո տեղափոխվելուց հետո եղբայրների հայրը հեռացել է ընտանիքից։ Տոլեդոյում ընտանիքը ստիպված է եղել ապրել քաղաքային շրջանում, որը բնակեցված է եղել գունավոր փոքրամասնություններով, ցածր սոցիալական կարգավիճակ և կրթության մակարդակ ունեցող այլ ապադասակարգայնացված տարրերով, ինչի շնորհիվ եղբայրները մեծացել են սոցիալապես անապահով պայմաններում և ենթարկվել են տարանջատման քաղաքականության։

Էնթոնիի և Նաթանիելի ավագ եղբայրը՝ Հայս Կուկը, 1960-ական թվականների կեսերին դատապարտվել է բռնաբարության համար, Էնթոնին սկսել է մարգինալ կենսակերպ վարել՝ վաղ լքել է դպրոցը, սկսել է ավելի շատ ժամանակ անցկացնել փողոցում և շփվել քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների հետ։ 1974 թվականին Էնթոնի Կուկը ձերբակալվել և դատապարտվել է կողոպուտի մեղադրանքով՝ հաջորդ մի քանի տարիները անցկացնել է բանտում։ Ազատ արձակվելուց հետո Էնթոնի Կուկը հայտարարել է, որ ենթարկվել է բանտի պահակների և մաշկի սպիտակ գույն ունեցող մյուս կալանավորների բարոյական ճնշումների և ֆիզիկական հարձակումներին, ինչից հետո սկսել է ռասայական ատելության նշաններ դրսևորել քաղաքի սպիտակ բնակչության նկատմամբ։

Նաթանիել Կուկը խնդիրներ չի ունեցել օրենքի հետ, չի չարաշահել ալկոհոլը և թմրանյութերը, աշխատել է որպես վարորդ բարձր վարձատրությամբ։ 1979 թվականին բանտից ազատ արձակվելուց հետո Էնթոնի Կուկը վերադարձել է Տոլեդո և ավելի շատ ժամանակ է անցկացրել Նաթանիելի հետ։ Ունենալով սոցիալ-հոգեբանական ծանր բնավորության գծեր՝ նա բացասաբար է ազդել եղբոր հոգեբանա-հուզական վիճակի վրա, որից հետո քաղաքի մերձակայքում տեղի է ունեցել մի շարք սպանություններ[1]։

Սպանությունների շարք խմբագրել

Սպանությունների շարքը սկսվել է 1980 թվականի մայիսին, երբ եղբայրները հարձակում են գործել 24-ամյա Թոմաս Գորդոնի և նրա 18-ամյա աղջկա վրա, Տոլեդոյի հյուսիսային մասում։ Եղբայրները զենքի սպառնալիքով գրավել են ավտոմեքենայի նկատմամբ վերահսկողությունը և պատանդ վերցնելով զույգին՝ տարել են Լուկաս շրջանի անտառապատ տարածք, որտեղ գնդակահարել են Գորդոնին և բռնաբարել նրա աղջկան, որից հետո դանակի հարված հասցրել և փախուստի դիմել հանցանքի վայրից։ Աղջիկը ողջ է մնացել։ 1981 թվականի հունվարի 3-ին եղբայրներն ընտրել են 19-ամյա ավտոստոպարդուհի Կոննի Սյու Թոմփսոնին։ Եղբայրները աղջկան կրկին տարել են Լուկաս շրջան, որտեղ նրան բռնաբարել ու սպանել են։ Զոհի մարմինը հանցագործները կամրջից նետել են գետակ, որտեղ այն հայտնաբերվել է հունվարի 17-ին[2]։

Նույն տարվա փետրվարին Էնթոնի Կուկը, վերադառնալով աշխատանքից, իր մեքենան է նստեցրել 12-ամյա Դոուն Բեքսիին։ Շուտով նրանց է միացել Նաթանիելը, որից հետո հանցագործները զոհին տարել են լքված թատրոնի շենք, որտեղ հաջորդ մի քանի ժամ շարունակ բռնաբարել և խոշտանգել են պաթոլոգիական հաճույք ստանալու նպատակով, որից հետո նրան մի քանի հարված են հասցրել աղյուսե բլոկով գլխին, որից Դոունը մահացել է[3][4][5][6]։ 1981 թվականի մարտի 27-ին Էնթոնի Կուկը հարձակում է գործել 21-ամյա Սքոթ Մոլթոնի և 21-ամյա Դենիզ Ստոյկովսկու վրա, քաղաքի կենտրոնում գտնվող սուպերմարկետի մոտ։ Հանցագործը պատանդներին տարել է քաղաքից դուրս, որտեղ սպանել է նրանց՝ աղջկան սեռական բռնության ենթարկելով։ Այդ հանցագործությունը Էնթոնի Կուկը կատարել է առանց եղբոր մասնակցության[7][8]։

1981 թվականի օգոստոսի 2-ին, Էնթոնի Կուկը կրկին մենակ գործելով, հարձակում է գործել 21-ամյա Դերիլ Քոուլի և Սթեյսի Բալոնեկի վրա։ Բռնաբարությունից հետո, Կուկը ծեծել է Քուոլին բռյսբոլի մահակով, որը գտել էր Քոուլի մեքենայի սրահում, հասցնելով նրանց ծանր գանգուղեղային վնասվածքներ, ինչից էլ նրանք մահացել են, դրանից հետո մարմինները թաքցրել է մեքենայի բեռնախցիկում։ Նույն թվականի սեպտեմբերին Էնթոնի Կուկը հանցագործություն էր կատարել քաղաքի շքեղ թաղամասում՝ ոստիկանական տեղամասից ընդամենը երկու թաղամաս հեռավորության վրա։ Վաղ առավոտյան Կուկը զենքի սպառնալիքով կողոպտել է կայանված ֆուրգոնի ուղևորներին, որոնց թվում են եղել 21-ամյա Թոդ Սեբոն և 20-ամյա Լիզա Սավիցկին, որից հետո կապել է իր զոհերին և փորձել բռնաբարել աղջկան[9]։ Բռնաբարության փորձի ընթացքում Թոդ Սեբոյին հաջողվել է ազատվել ճիրաններից և պայքարել հանցագործի դեմ, որի ընթացքում Էնթոնի Կուկը ծեծի է ենթարկվել և կորցրել զենքը։ Լիզա Սավիցկին ոստիկանություն է կանչել և օգնության համար դիմել է հորը՝ Փիթեր Սավիցկիին, որը Տոլեդոյում հայտնի էր որպես գործարար։ Սավիցկին և Սեբոն, սպասելով իրավապահ մարմինների աշխատակիցների ժամանելուն, փորձել են ինքնադատաստան տեսնել Էնթոնի Կուկի հետ, սակայն հանցագործը կատաղի դիմադրություն է ցույց տվել, որի ընթացքում վերադարձրել է զենքը, գնդակահարել Պիտեր Սավիցկիին և ծանր վիրավորել Թոդ Սեբոյին, որից հետո դիմել փախուստի[10][11]։

Հանցանքի վայրում ոստիկանությունը հայտնաբերել է Կուկի մատնահետքերը և նրա նկատմամբ հետախուզում է իրականացվել։ Մարդասպանը գաղտնիություն չի պահպանել ինչի շնորհիվ նրա գտնվելու վայրի մասին շուտով տեղեկացվել են փողոցային իրազեկիչները, որոնց տվյալների հիման վրա Էնթոնի Կուկը հայտնաբերվել և կալանավորվել է 1981 թվականի հոկտեմբերի 14-ին[12][13]։

Բացահայտում խմբագրել

Էնթոնի Կուկին այլ սպանությունների մեջ մեղադրող ապացույցներ չեն հայտնաբերվել, ինչի արդյունքում 1982 թվականին Էնթոնի Կուկը դատապարտվել է միայն Փիթեր Սավիցկու սպանության մեղադրանքով։ Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Նաթանիել Կուկը եղբոր դատապարտումից հետո ավարտել է իր քրեական գործունեությունը և հետագա տարիներին ձերբակալվել է միայն աննշան իրավախախտումների համար։ 1990-ական թվականների կեսերին ձերբակալություններից մեկի ժամանակ Նաթանիելից արյան նմուշ են վերցրել։ Քանի որ հանցագործությունների կատարման ժամանակ եղբայրները թողել են իրենց կենսաբանական հետքերը, 1998 թվականին կատարվել է կենսաբանական հետքերի նմուշների ԴՆԹ-թեստավորում, որը ցույց է տվել Էնթոնի և Նաթանիել Կուկի պրոֆիլների համապատասխանությունը մարդասպանների պրոֆիլներին, ինչի հիման վրա փետրվարի 14-ին Նաթանիել Կուկը ձերբակալվել է և նրան մեղադրանքներ են առաջադրվել Թոմաս Գորդոնի սպանության և նրա աղջկա կյանքի նկատմամբ ոտնձգության համար[14]։

2000 թվականին եղբայրները գործարքի մեջ են մտել արդարադատության հետ, նրանք իրենց մեղավոր են ճանաչել Թոմաս Գորդոնի սպանության մեջ և մանրամասն նկարագրել են այլ սպանությունների կատարումն այն բանի դիմաց, որ այդ դրվագները դատարանում չեն քննարկվի նրանց դեմ։ Ի վերջո, Նաթանիել Կուկը իրեն մեղավոր է ճանաչել Թոմաս Գորդոնի սպանության, Դոուն Բեքի և Կոննի Թոմփոսոնի սպանության մեջ մեղսակցության մեջ։ Էնթոնի Կուկն իրեն մեղավոր է ճանաչել 8 սպանություն կատարելու մեջ, ինչպես նաև խոստովանել է 22-ամյա Վիկի Սմոլի սպանությունը, որը կատարվել է 1973 թվականի դեկտեմբերի 20-ին, ում սպանության մեջ նա երբեք չի կասկածվել հետաքննության կողմից։ Արդարադատության հետ գործարքի հիման վրա Էնթոնի Կուկը 2000 թվականի ապրիլին դատապարտվել էր երկրորդ ցմահ ազատազրկման, նրա եղբայրը՝ Նաթանիելը, դատապարտվել էր 75 տարվա ազատազրկման՝ 20 տարվա ազատազրկում կրելուց հետո պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդություն ներկայացնելու իրավունքով[15][16]։

Վերջում խմբագրել

Անազատության մեջ անցկացնելով 34 տարի՝ Էնթոնի Կուկը 2015 թվականին պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդություն է ներկայացրել[17], սակայն նրան մերժել են և արգելել նման միջնորդություններ ներկայացնել մինչև 2025 թվականը[18]։ Նաթանիել Կուկը, բանտարկության մեջ մնալով 20 տարի, արդարադատության հետ գործարքի հիման վրա, 2018 թվականի մարտին նույնպես պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդություն է ներկայացրել[19]։ Չնայած զոհերի հարազատների բողոքներին, դատարանը հաշվի առնելով մեղքի ճանաչման մասին համաձայնագրի պայմանները և 2000 թվականին Նաթանիելի կատարած արդարադատության հետ գործարքի փաստը, իրավական հիմքեր չի գտել նրա ազատ արձակումը կանխելու համար և բավարարել է նրա միջնորդությունը[20]։

Նաթանիել Կուկն ազատ է արձակվել 2018 թվականի օգոստոսի 10-ին, սակայն նրա ազատությունը չափազանց սահմանափակ է եղել[21], նա պարտավոր էր շարունակել մասնակցել սեռական հանցագործների վերականգնողական տարբեր ծրագրերի, կրել GPS ապարանջան՝ վերահսկելու համար իր շարժումները, ինչպես նաև նրան արգելվել է հայտնվել երեխաների հավաքների վայրերում[22]։ 2019 թվականին տեղեկություն է տարածվել, որ Նաթանիելը բնակվում է Տոլեդո քաղաքի դպրոցներից մեկից 200 մետր հեռավորության վրա, սակայն ոստիկանության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Կուկը չի խախտել այն տարածքների սահմանները կանոնակարգող կանոնները և դրույթները, որոնց սահմաններից դուրս բնակության արգելք է սահմանվել[23]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Anthony Walsh, Cody Jorgensen Toledo Blade // Criminology: The Essentials. — SAGE Publications, 2017. — 392 p. — ISBN 9781506372020
  2. «Connie Sue Thompson (1961-1981)». Find A Grave (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  3. «Anthony and Nathaniel Cook». Murderpedia (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. «Dawn René Backes (1968-1981)». Find A Grave (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  5. Body Of Missing Girl Found In Former Theater(անգլ.) // Toledo Blade : newspaper—Toledo, OH, 1981. — С. 15.
  6. Detectives Question Family, Friends Of Girl Found Slain(անգլ.) // Toledo Blade : newspaper—Toledo, OH, 1981. — С. 1.
  7. «Scott Allen Moulton (1959-1981)». Find A Grave (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  8. Murdered Woman, Man Mourned By Their ‘Family’ At Supermarket(անգլ.) // Toledo Blade : newspaper—Toledo, OH, 1981. — С. 2.
  9. Victims’Relatives Ask Why(անգլ.) // Greenville Daily Advocate : newspaper. —Greenville, OH, 1981. — С. 3.(չաշխատող հղում)(subscription required)
  10. Supreme Court of Ohio. «Sawicki et al., Appellees, v. Village of Ottawa Hills, Appellant; City of Toledo, Appellee. No. 87-213» (pdf). The Briefcase by Russ Bensing (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  11. AP (1981 թ․ սեպտեմբերի 20). «Developer Is Slain in Attempt To Prevent Rape of Daughter». The New York Times (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.(subscription required)
  12. Slayings Solved(անգլ.) // The Blade : newspaper—Toledo, OH, 2000. — С. 1.
  13. Mark Reiter (2008 թ․ ապրիլի 7). «True story of killings written by detective». Toledo Blade (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  14. Robin Erb Toledoan arrested in 1981 homicide(անգլ.) // The Blade : newspaper—Toledo, OH, 1998. — С. 9.
  15. Cooks admit to 8 slayings(անգլ.) // The Blade : newspaper—Toledo, OH, 2000. — С. 1.
  16. Dale Emch Family members thankful for end to their nightmare(անգլ.) // The Blade : newspaper—Toledo, OH, 2000. — С. 5.
  17. «Prosecutor: Serial killer's review for parole 'perfunctory'». The Blade (անգլերեն). 2015 թ․ փետրվարի 12. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  18. Amulya Raghuveer (2015 թ․ փետրվարի 24). «Parole denied for one of two brothers connected to Toledo murders». NBC24.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  19. «Ohio serial killer may be close to release from prison». CBS News (անգլերեն). 2018 թ․ մարտի 7. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  20. AP (2018 թ․ ապրիլի 19). «His victims' families agreed to the deal — until his release date arrived». The Mercury News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  21. Jennifer Feehan (2018 թ․ օգոստոսի 11). «Killer goes free: Nathaniel Cook granted release from prison». The Blade (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  22. Jay Hannah (2018 թ․ օգոստոսի 10). «Convicted killer, Nathaniel Cook, to be released from prison after 20 years». NBC24.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  23. Shaun Hegarty (2019 թ․ մարտի 1). «Convicted Toledo serial killer can live close to school». 13abc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.