Կուլուրակի
Կուլուրակի (հուն․՝ κουλουράκια, IPA: [kuluˈraca], եզակի՝ κουλουράκι), հունական ավանդական թխվածքաբլիթներ, որոնք սովորաբար թխում են Զատիկին[1] և ուտում են Սուրբ շաբաթից հետո[2]։
![]() | |
Ենթատեսակ | թխվածք |
Առաջացման երկիր | ![]() |
![]() |
Կուլուրակին կարագային հիմքով պատրաստված խմորից թխված բլիթներ են, որոնք պատվում են ձվով գլազուրով։ Նրանք ունեն քաղցր, նուրբ համ` վանիլային երանգով։ Խմորի մեջ հաճախ ավելացվում է մեխակ՝ բույր հաղորդելու համար, ինչպես նաև նարնջի հյութ[3]։ Վերևից թխվածքաբլիթների վրա սովորաբար ցրվում են քնջութի սերմեր։ Հիմնական առանձնահատկությունն օղակակաձև տեսքն է։ Կուլուրակի բառը փոքրացուցիչ ձև է և նշանակում է փոքրիկ կլոր թխվածքաբլիթ կամ փրկարար օղակ։
Կուլուրակին կարող է թխվել հյուսված շրջանակների տեսքով[4], ութաձև, պսակի, պայտի կամ հունական տառերի ձևով, ընդ որում՝ ավանդույթի համաձայն՝ նրանք ունեն օձի ձև։ Թխուկները սովորաբար ուտում են առավոտյան սուրճի կամ ցերեկային թեյի հետ։ Բոլոր հրուշակեղենի նման, կուլուրակին սովորաբար պահվում է չոր տեղում՝ փակված կափարիչով տարայում։
Պատմություն խմբագրել
Կուլուրակին Հունաստանում պատրաստվել է մինոսյան քաղաքակրթության ժամանակներից ի վեր[5]։ Մինոսցիներն թխվածքաբլիթը պատրաստել են փոքր օձերի տեսքով, որովհետև երկրպագում էին օձին նրա բուժիչ հատկությունների համար։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Greek Easter cookies (Koulourakia)
- ↑ Любомирова К. Пасхальный стол из мультиварки/Печенья Кулураки. — Москва: Рипол-Классик, 2014. — ISBN 9785386069858
- ↑ «Греческое печенье Кулураки»։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-11-ին։ Վերցված է 2020-04-11
- ↑ See what's for dessert at LI Greek festivals
- ↑ Maria Rodale, Koulouria - A Traditional Greek Dessert