Կուլդյալա աշտարակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կուլդյալա աշտարակ (էստ․՝ Kuldjala torn — «ոսկե ոտքի աշտարակ»), պաշտպանական կառույց, Տալլինի պատի մի մասը։ Գտնվում է Սաունատոռն ու Նուննադետագուն աշտարակների միջև։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/95/Tallinn_Town_Wall_Mai_2008_2.jpg/230px-Tallinn_Town_Wall_Mai_2008_2.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d8/Kuldjala_torni_tuulelipp.jpg/220px-Kuldjala_torni_tuulelipp.jpg)
Կուլդյալա աշտարակի կառուցումը կապված է Տալլինի պատի ամրացման երկրորդ փուլի հետ, որ տեղի է ունեցել 1311—20 թթ.։ Դանիական իշխանությունները մագիստրատից համառորեն պահանջում էին ապահովել վանական տարածքների, այդ թվում՝ Սբ. Միքայելի իգական մենաստանի պաշտպանությունը։ Շինարարական ծախսերի մի մասը վճարել է մենաստանը, իսկ մագիստարտին տրվում է անհրաժեշտության դեպքում պատը ցանկացած չափով դեպի ծովը տեղափոխելու լիազորություններ։ Այդ նպատակով էլ կառուցվում է Տալլինի պատի՝ մենաստանի պատից մինչև Վերին քաղաքի թեքությունն ընկած հատվածը։ Մենաստանի արևմտյան կողմում էլ կառուցվում է Կուլդյալա աշտարակը։
Կուլդյալա աշտարակի շինարարությունն ընթացել է մի քանի փուլով։ Տալլինի ներքին քաղաքական պայմանների վատթարացման պատճառով պատի ամրացման աշխատանքնրը վերսկսվեցին 1370—72 թթ.։ Կուլդյալա աշտարակը ևս վերակառուցվեց, ավելացվեց աշտարակի վերին հարկի բարձրությունը։
Աշտարակի de Guldene Voet անվանումն առաջ է եկել 1434 թ.։ Հետագայում Տալլինի պատի լայնությունն ավելացրին հյուսիսից և կառուցեցին Լոևենշեդե աշտարակը (գերմ.՝ Loewenschede)։
Կուլդյալա աշտարակը բավականին փոփոխվեց 1422 թ. և 1610-ական թթ.։ Այդ ժամանակ էլ աշտարակն ստացավ իր առավելագույն բարձրությունը՝ 22,5 մ։
Կուլդյալա աշտարակը հինգհարկանի է և ունի պայտի ձև։ Աշտարակի վերին հարկն ուներ պաշտպանական գործառույթ, իսկ ներքին հարկերն օգտագործվում էին որպես պահեստ։
Կուլդյալա աշտարակը պահպանվել է մինչև մեր օրերը։ Ներկայումս այն Կոդուլինն երիտասարդական կազմակերպության կողմից օգտագործվում է ցուցահանդեսների ու դասախոսությունների անցկացման համար։
Գրականություն
խմբագրել- Белоруссия Литва Латвия Эстония. Справочник-путеводитель. М.: Искусство, 1986 ISBN 5-210-00094-X
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կուլդյալա աշտարակ կատեգորիայում։ |