Կուզնեցովի ընկերակցության վարչություն
Կուզնեցովի ընկերակցության վարչություն (ռուս.՝ Правление Товарищества Кузнецова), պատմական շենք Մոսկվայում։ Հասցեն՝ Մյասնիցկայա փողոց, 8, շինություն 2։ Կառուցվել է որպես հախճապակյա և ճենապակյա իրեր արտադրող Ռուսական կայսրությունում խոշորագույն ընկերության գրասենյակ և խանութ։
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Բասմաննի շրջան |
Ճարտարապետական ոճ | ճարտարապետական մոդեռն և էկլեկտիկ ճարտարապետություն |
Հիմնադրված է | 1898 |
Հիմնադիր | Մատվեյ Կուզնեցով |
Ճարտարապետ | Ֆեոդոր Շեխտել |
Դադարել է աշխատել | 1917 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Պատմություն
խմբագրելՍկզբնապես Մատվեյ Սիդորովիչ Կուզնեցովի ընկերակցության (հիմնվել է XIX դարի սկզբին) սեփականությունն էր Դուլյովո (այժմ՝ Լիկինո-Դուլյովո քաղաք) գյուղի ճենապակու գործարանը։ 1891 թվականին ընկերությունը գնել է Ֆրանց Գարդների գործարանները, և նրա շրջանառությունը անընդհատ աճել է[2]։
Կուզնեցովի խանութի շենքը կառուցվել է 1898 թվականին ճարտարապետ Ֆեոդոր Շեխտելի նախագծով։ Դեպի Մյասնիցկայա փողոց նայող ճակատը զարդարված էր եռահարկ պատուհան-կամարներով, որոնց վերևում նեոբարոկկո ոճի վահանազարդեր էին։ Դրանք անջատվում էին առևտրի աստծո Մերկուրիոսի դիմակներով զարդարված որմնասյուներով։ Բոլշոյ Զլատոուստինսկի նրբանցքի թևի դեկորը մոդեռն ոճով էր (1930-ական թվականներին կառուցվեց ևս երկու հարկ) և զարդարված էր աղջիկների գլուխների տեսքով դիմակներով[2][3]։
1907 թվականին Կուզնեցովի խանութի երկրորդ հարկում կայացել է նկարների «Երկնագույն վարդ» ցուցահանդեսը, որը կազմակերպել էր «Ոսկե գեղմ» ամսագրի խմբագրությունը։ Միջոցառմանը ներկա էին այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Նիկոլայ Կրիմովը, Պավել Կուզնեցովը, Նիկոլայ Սապունովը, Մարտիրոս Սարյանը, Սերգեյ Սուդեյկինը և այլք[4]։
Հոկտեմբերյան հեղափոխության ընթացքում ընկերակցության բոլոր ձեռնարկություններն ու շենքերը ազգայնացվել են[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Указ Президента Российской Федерации № 176 от 20.02.1995
- ↑ 2,0 2,1 «Дом с меркуриями. Дом № 8/2 на Мясницкой улице - Дом фарфора». «Вечерняя Москва». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
- ↑ 3,0 3,1 «Мясницкая, 8. Дом с Меркуриями». Моя Москва.
- ↑ «Голубая роза».
Գրականություն
խմբագրել- Москва. Энциклопедический справочник. — М.: Большая Российская Энциклопедия. 1992.