Կուանգ-Սի (լաոսերեն՝ ນາຕກ ຕາດກວາງຊ), ջրվեժ Լաոսում՝ Լուանգփհաբանգ (լաոսերեն՝ຫລວງພະບາງ) նահանգում։ Իր 4 կասկադներով տեղակայված է Թաթ Կուանգ Սի ազգային պարկում։

Կուանգ Սի ջրվեժ
լաոսերեն՝ ນາຕກ ຕາດກວາງຊ
Տեսակկասկադավոր
ԵրկիրԼաոս
Վարչատարածքային միավորԼուանգ Փրաբանգ
Կուանգ Սի (Լաոս)##
Կուանգ Սի (Լաոս)
Լաոս Լաոս

Հիմնական տեղեկություններ խմբագրել

Կուանգ Սին գտնվում է Լուանգփհաբանգ (լաոսերեն՝ ຫລວງພະບາງ) քաղաքից 32 կմ հարավ՝ Հնդկաչին թերակղզու ամենախոշոր գետի՝ Մեկոնգի ձախ ափին։ Ջրվեժը ունի հիմնական կասկադ՝ 54 մետր բարձրությամբ, և մի քանի այլ՝ ավելի փոքր բարձրությամբ կասկադներից։ Երկրորդ կասկադից տասը մետր ներքև գտնվում է ոչ մեծ քարանձավ։ Կասկադների միջև գտնվում են մի քանի ավազաններ՝ հագեցած փիրուզագույն ջրով։ Այդ գույնը պայմանավորված է նրանով, որ ջուրը հոսում է հանքաքարային ժայռերի միջով և հողի այնպիսի շերտերով, որոնք հանքանյութեր են պարունակում։ Արդյունքում առաջանում է կալցիումի կարբոնատ (CaCO3), որը վերածվում է հեշտ լուծվող մեկ այլ աղի (CaCO2)։ Բիկարբոնատը ստաբիլ չէ, և բյուրեղի նման ընկնում է հատակ։ Նման հատկանիշներ ունեն Հարավարևելյան Ասիայի մի քանի այլ ջրվեժներ նույնպես։ Դրանցից ամենահայտնին Էրավանն է Թաիլանդում։

Կուանգ Սիի ջրի ծախսը կախված է տարվա եղանակներից։ Բանն այն է, որ ջրվեժը սնուցվում է հիմնականում անձրևաջրերով։ Առավել ջրառատ է օգոստոսից նոյեմբեր ամիսներին։

Ջրվեժը գտնվում է զառիթափ լեռնալանջերին, որոնք պատված են փարթամ բուսականությամբ՝ արևադարձային անտառներով։ Ջրվեժը ծառայում է որպես հանգստյան գոտի։ Մուտքը 20 000 Լաոսի կիպ է՝ մոտ 1000 ՀՀ դրամ։ Դրանով ապահովվում է ջրվեժի շրջակայքի մաքրությունը և շրջակա անտառի հանդեպ հետևողականությունը։ Ջրվեժի կողքով արահետ կա։ Ավելի ցածր գտնվում են կամուրջը և աստիճանը։

Տարածք խմբագրել

Ջրվեժի ծայրամասերում հնուց ի վեր կան Խմոնգ և Քհմու ազգությունների բնակավայրեր։ Առավել հայտնի է դրանցից Բան Թաթ Փաենը։ Այնտեղ կարելի է գտնել զանազան հուշանվերներ, արդյունաբերական տեղական արտադրանք, կա ոչ մեծ հյուրանոց՝ լաոսյան ոճով։ Մոտ է գտնվոում նաև հիմալայան արջերի փրկության կենտրոնը։ Այն հիմնադրվել է 2003 թվականին՝ ավստրալիական Free The Bears Fund Inc. կազմակերպության կողմից։

Պատկերասրահ խմբագրել

 
 
 
 

Տես նաև խմբագրել

 

Աղբյուրներ խմբագրել