Կորոլյովի և Գագարինի հուշարձան (Տագանրոգ)

հուշարձան Տագանրոգում

Կորոլյովի և Գագարինի հուշարձան (ռուս.՝ Памятник Королёву и Гагарину), Յուրի Գագարինի և Սերգեյ Կորոլյովի բրոնզաձույլ քանդակը ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի Չեխովի փողոցում։ Տեղադրված է Հարավային դաշնային համալսարանի ինժեներա-տեխնոլոգիական ակադեմիայի «Ա» մասնաշենքի առաջ։ Աշխատանքի հեղինակն է քանդակագործ Օլեգ Կոմովը։

Կորոլյովի և Գագարինի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան և արձան
ՔանդակագործՕլեգ Կոմով
Ստեղծում1975
Երկիր Ռուսաստան
ՔաղաքՏագանրոգ
ԲնակավայրՏագանրոգ
ՓողոցՉեխովի փողոց
Ներկա վիճակկանգուն

Քանդակ խմբագրել

 
Պպլինթոսի վրայի «Օ. Կոմով 75 թ.» մակագրությունը

Գագարինը, ի տարբերություն Կորոլյովի, բարձրահասակ չէր, իսկ առաջին տիեզերագնացներին ընտրում էին մեկ մետր վաթսունհինգ սանտիմետրից ոչ բարձր անձանցից։ Բայց հեղինակը, ցանկանալով ընդգծել աշխարհում առաջին տիեզերական թռիչքի և, ԽՍՀՄ-ն ամբողջ աշխարհում մեծ ճանաչման արժանացրած մարդու նշանակությունը, այդ փաստն անտեսել է և բրոնզե Գագարինին քանդակել է Կորոլյովից նույնիսկ ավելի բարձրահասակ[1]։ Քանդակի պլինթոսի հետևի ձախ անկյան մոտ արված է «Օ. Կոմով 75 թ.» մակագրությունը։

Պատմություն խմբագրել

Այս քանդակի ստեղծման գլխավոր նախաձեռնողը եղել է Տագանրոգի պատվավոր քաղաքացի[2], Տագանրոգի ռադիոտեխնիկական ինստիտուտի (ՏՌՏԻ) նախկին աշխատակից, ապա` կուսակցական և պետական գործիչ Ե. Զայցևը։ ՌԽՖՍՀ, իսկ այնուհետև` ԽՍՀՄ մշակույթի նախարարի առաջին տեղակալ եղած ժամանակ Ե. Զայցևը նպաստել է հուշարձանը 1978 թվականին Տագանրոգին հանձնելուն[3]։

1975 թվականին ստեղծված «Գագարին-Կորոլյով» քանդակը (սա հեղինակային անվանումն է[2]) ցուցադրվել է Մոսկվայի ցուցահանդեսում, որի փակվելուց հետո Մշակույթի խորհրդային հիմնադրամը այս քանդակը նվիրեց Տագանրոգի պատկերասրահին, որտեղ այն գտնվում էր պուրակային քանդակի ցուցանմուշների հավաքածուում։

Պուրակային քանդակի թանգարանի ստեղծումը ձգձգվեց անորոշ ժամանակով։ Հուշարձանը տեղադրելու տեղի համար պայքարում էին ՏՌՏԻ-ն և №3 միջնակարգ դպրոցը, որը հայտնի է տիեզերագնացության իր թանգարանով[3]։ Բայց, չգիտես ինչու, 1979 թվականին որոշվեց հուշարձանը տեղադրել Պետրովսկայա փողոցի և Ուկրաինսկայա նրբանցքի խաչմերուկում[3][4]։ Արձանը տեղադրվել էր հենց սիզամարգի վրա, առանց պատվանդանի։ Այդ ժամանակից ի վեր այս նրբանցքի պուրակը ժողովուրդը սկսեց անվանել Տիեզերագնացների պուրակ։

2002 թվականին, երբ ռադիոհամալսարանը նշում էր 50-ամյակը, հուշարձանը տեղափոխեցին այսօրվա տեղը` ՏՌՏԻ-ի «Ա» մասնաշենքի մոտ[1], իսկ նախկին տեղում այժմ Կենտրոնական մանկական խաղահրապարակն է։

ՏՌՏԻ-ի աշխատակիցներն առավել քան ներգրավված են տիեզերքը նվաճելու գործում. 1956 թվականին Տագանրոգի ռադիոտեխնիկական ինստիտուտի գործիքաշինական ֆակուլտետի տասը շրջանավարտներ ընդգրկվեցին Սերգեյ Կորոլյովի թիմում[1]։ Իսկ Վլադիմիր Կարաշտինը (1934-2008) հետագայում նույնիսկ դարձավ Հրթիռատիեզերական «Էներգիա» կորպորացիայի գլխավոր կոնստրուկտորի տեղակալ` պատասխանատու լինելով «Էներգիա» կրող հրթիռի և «Բուրան» տիեզերանավի արձակման տեխնիկական նախապատրաստման համար[1]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ռադիոտեխնիկական համալսարանի շրջանավարտներն ավանդույթ ունեն ինքնուրույն աշխատանքային կյանք մուտք գործելուց առաջ լուսանկարվել այդ հուշարձանի մոտ[1]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Каминская М. Почему Гагарин — в Таганроге(չաշխատող հղում) // Наше время. — 2011. — 8 апр.
  2. 2,0 2,1 Набоков О. Династия Королёвых // Таганрогская правда. — 2015. — 10 апр. — С. 4.
  3. 3,0 3,1 3,2 Киричек М. С. Музей под открытым небом. — Таганрог: ИП Стадников, 2010. — С. 171.
  4. Железняк Н. Гонки на лафетах // Юность. — 2012. — № 9.