Կորոլյովի թատրոնը, թատրոն Տոմսկ քաղաքում, որը գոյություն է ունեցել 19-20-րդ դարերում։

Կորոլյովի թատրոն
Տեսակթատրոն և գոյություն չունեցող շենք կամ կառույց
Երկիր Ռուսաստան և  Ռուսական կայսրություն
Գտնվելու վայրըՏոմսկ
Հիմնադրման ամսաթիվ1884
 Korolyov Theatre, Tomsk Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Կորոլյովի թատրոնը, ստեղծվել է 1884-1885 թվականներին Մոսկովյան տրակտ փողոցի սկզբում՝ Եվգրաֆ Կորոլյովի կողմից։ Թատրոնը կրում է նրա անունը։ Թատրոնի շենքը նախատեսված է 1000 հանդիսատեսի համար։ Կառուցվել է Տոմսկի ճարտարապետ Պ․ Պ․ Նարանովիչի նախագծով։ Ժամանակակիցների կարծիքով թատրոնի ներքին կառուցվածքը շատ հարմարավետ է, միջանցքներն ու նախասրահները, սանհանգույցներն ու հանդերձարաններն այնքան տարողունակ են, որ նույնիսկ հասարակության մեծ հոսքի դեպքում բացառվում է ճնշումն ու նեղվածքը, ինչը հաճախ տեղի է ունենում գավառական թատրոններում։ Թատրոնի նախագիծն այնքան հաջող էր, որ 1891 թվականին Աստանայի նահանգապետը խնդրանքով դիմել է Տոմսկի նահանգապետին, որպեսզի աջակցեն Օմսկի թատրոնի շինարարությանը՝ որ այն կառուցվեր «նույն չափսերով և տեսքով ինչպես Տոմսկում»։ Շինարարության համար Կորոլյովը ծախսեց 150․000 ռուբլի։ Տոմսկի տաճարի հարևանությամբ տեղայակայված էր Մայր տաճարը, և եկեղեցական իշխանությունը հայտնում էր դժգոհություն, և հրապարակը, որտեղ կառուցված էր տաճարը, սկզբում ցանկապատվեց, իսկ հետո այնտեղ կառուցվեց երկաթուղու վարչության շենքը։

Թատրոնի բացումը տեղի ունեցավ 1885 թվականի սեպտեմբերի 19-ին։ Սկզբում թատրոնի իմպրեսարիոն եղել է հենց ինքը՝ Եվգրաֆ Կորոլյովը, հետո նա այդ պարտականությունը հանձնեց Կորսակովին (վճարելով Կարալյովին 8000-9000 ռուբլի վարձակալության համար)[1]։ Բեմադրվում էին Գոգոլի, Օստրովսկու, Շիլլերի, Շեքսպիրի պիեսները։ Հայտնի դարձան դերասաններ՝ Գարբունովը, Կորսակովը, Կաստյակովսկայան, Նեմիրովը, Սկուրատովը, Ստրոգովը, Տիխոմիրովը, Տոպորկովը, Ֆելոնովը, Խերսոնսկին, Շտոլց-Տումանովը։ Թատրոնում տեղի են ունեցել նաև օպերային ներկայացումներ։

Տոմսկի երկաթգծի կառուցումից հետո թատրոնի լսարանը փոխվեց, և հանդիսատեսի ճաշակի փոփոխման և այլ բաների պատճառով սկսվեցին բեմադրվել օպերետներ, իսկ ֆինանսական բարելավման համար առավել մեծ նշանակություն ձեռք բերեց ճաշարանը։ Դերասանուհիների հետ պայմանագիր կնքվեց, որի հատուկ կետով նրանք պարտավորվում էին ներկայացման ավարտից հետո ընթրել միայն հանդիսատեսի ցանկությամբ, ինչը բուֆետին ապահովում էր մեծ եկամուտով։

19-րդ դարի վերջի տարիներին Կորոլյովի թատրոնի իմպրեսարիոն Ստրուսկին էր, որը Ռուսաստանի թատերական տաղանդավոր գործիչներից մեկն էր և վերջին ժամանակահատվածում աշխատել էր Մոսկվայի Զամոսկվորեցկի թատրոնում։

1905 թվական խմբագրել

1905 թվականի հոկտեմբերի 20-ին թատրոնում սարսափելի դեպք է տեղի ունեցել։ Ողբերգական իրադարձությունից երեք օր առաջ, կայսր Նիկոլայ II-ը հրատարակեց «Պետական կարգերի կատարելագործման մասին» հրովարտակ թողարկել, սակայն դրա բովանդակությունը մեկնաբանվում էր հակառակ ձևով՝ մարդիկ վախենում էին զանգվածային ձերբակալություններից։ Տոմսկի ՌՍԴԱԿ (Ռուսական Սոցիալ Դեմոտակրական Աշխատանքային Կուսակցություն) կոմիտեն Կորոլյովի թատրոնում հանրահավաք է կազմակերպել և հավաքել 3000 մարդ։

Սևհարյուրակային անձինք, հանրահավաքի մարդկանց վրա հարձակվելով, սկսեցին սպառնալ և ծեծել նրանց։ Այնուհետև Ռուսաստանի ժողովրդի միության ակտիվիստները հրդեհեցին թատրոնի շենքը և մոտակա Սիբիրյան երկաթուղու վարչության շենքը։ Նրանք, ովքեր փորձում էին դուրս գալ հրդեհի միջից, կրակում էին, կամ կացնահարում։ Մահացածների քանակն ըստ տարբեր տվյալների կազմում է 54-55[2] մինչև 300 մարդ[3]։

Ըստ «Սիբիրյան կյանք» թերթի[4], Կորոլյովի թատրոնում մեծապես տուժել են «Զբրոժեկ-Պաշկովսկայա» և «Գետմանովա» թատերախմբերը, հատկապես երգչախմբի անդամներն ու երաժիշտները։ Թատրոնում այրվել են դեկորացիաներ, տարազներ և պահեստներ։ Դրանից բացի թերթը նշում է, որ այրվել է նաև Ս․ Ա․ Ապրելսկիի օպերային գրադարանը, որը հավաքվել էր 25 տարի շարունակ։ Դրա արժեքը այնուհետև գնահատվել է 8000 ռուբլի։

Պետք է նշել, որ «Սիբիրյան կյանք» թերթը, որը պատկանում է քաղաքապետ Ալեքսեյ Մակուշինի եղբորը՝ Պետրային, չի ներկայացրել Կորոլյովի թատրոնի ահաբեկչական գործողության մասին։ Հրապարակման համաձայն, հոկտեմբերի 20-23-ը Տոմսկում տեղի ունեցած բոլոր ջարդերի արդյունքում առնվազն 36 մարդ սպանվել է՝ չհաշված հրդեհվածներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Театр уж полон…» История томского театра». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  2. Шиловский М. В. Томский погром 20-22 октября 1905 г.: хроника, комментарий, интерпретация. § 2. Взрыв. 20 октября
  3. «История томского театра». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  4. Томская хроника // Сибирская жизнь: газета полит., лит. и экон. — Томск: П. И. Макушин, 1905. — № 214 (26 окт.) Արխիվացված 2016-03-04 Wayback Machine С. 4.

Արտաքին հղումներ խմբագրել