Կորնգան եղջյուրավոր

բույսերի տեսակ
Կորնգան եղջյուրավոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Ծաղկավոր բույսեր
Ընտանիք Բակլազգիներ
Լատիներեն անվանում
Onobrychis cornuta
(L.)Desv.


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Կորնգան եղջյուրավոր լատին․՝ Onobrychis cornuta, պատկանում է բակլազգիների ընտանիքին, բրբ. գյավան։

Նկարագիր խմբագրել

Տերևաթափ բարձիկանման թուփ է 0,3- 0,6 մ բարձրությամբ։ Փշապատ բույս է։ Ունի 4-5 զույգ էլիպսաձև տերևիկներից կազմված բարդ տերևներ։ Ողկույզներում հավաքված են 4-6-ական ծաղիկներ։

Տարածում խմբագրել

Տարածված է Կովկասում, Բալկանյան թերակղզում, Իրանում և Միջին Ասիայում։ Հայաստանում հանդիպում է Շիրակի դաշտում, Արարատյան դաշտում, Վայքում և Զանգեզուրում։

Բույսի դիմացկունությունը խմբագրել

Լուսասեր, ցրտադիմացկուն, երաշտադիմացկուն, հողի պահանջ չունեցող բույս է, բազմանում է սերմերի միջոցով։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

Լ.Հ.Հարությունյան, Քո շրջապատի թփերը, Երևան, 1984։

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորնգան եղջյուրավոր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորնգան եղջյուրավոր» հոդվածին։