Կորնգան Հայաստանի

բույսերի տեսակ
Կորնգան Հայաստանի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Լոբազգիներ
Տեսակ Կորնգան Հայաստանի
Լատիներեն անվանում
Onobrychis hajastana


Կորնգան Հայաստանի (լատին․՝ Onobrychis hajastana), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

25-70 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ Տերևիկները լինում են 4-8 զույգ, 10-30 մմ երկարությամբ և 1-2 մմ լայնությամբ։ Ծաղկակիրները՝ ծաղկաբույլի հետտ միասին ունեն 7-20 սմ երկարություն։ Ծաղկաբույլը ծաղկելուց հետո երկարացող է։ Բաժակը առսեղմ մազոտ է։ Պսակը լինում է վարդագույն-սպիտակից մինչև կարմիր-վարդագույն։ Դրոշը մերկ է, մոտ 6-10 մմ երկարությամբ։ Ունդերը առսեղմ թավոտ են։

Տարածում

խմբագրել

Հանդիպում է Գեղամի (Գեղարդ, Զառ, Քյանքան, Գելայսոր գյուղերի շրջակայք) և Երևանի (Ջրվեժ, Ողջաբերդ, Զովաշեն, Գառնի գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Հանդիպում է նաև Նախիջևանում, Հյուսիսարևելյան Անատոլիայում։

Էկոլոգիա

խմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 800-1850 մ բարձրությունների վրա։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին։

Պահպանություն

խմբագրել

Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Էրեբունի» և «Խոսրովի անտառ» պետական արգելոցների տարածքներում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորնգան Հայաստանի» հոդվածին։