Կորեայի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարություն

Կորեայի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարություն (Հարավային Կորեա, կորեերեն՝ 대한민국 문화체육관광부), կենտրոնական պետական մարմին զբոսաշրջության, մշակույթի, արվեստի, կրոնի և սպորտի ոլորտներում[2]։ Բաղկացած է երկու փոխնախագահներից, նախարարի երեք օգնականներից, մեկ հանձնաժողովից և ավելի քան 60 ստորաբաժանումներից։ Աշխատողների ընդհանուր թիվը կազմում է մոտ 2200 մարդ։

Կորեայի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարություն
կորեերեն՝ 문화체육관광부, կորեերեն՝ 文化體育觀光部, անգլ.՝ Ministry of Culture, Sports and Tourism և ճապ.՝ 文化体育観光部
Изображение логотипа
Տեսակմշակույթի նախարարություն, զբոսաշրջության նախարարություն և սպորտի նախարարություն
Երկիր Հարավային Կորեա
Հապավում문체부 և MCST
Ստեղծման թվականփետրվարի 29, 2008[1]
Փոխարինված էMinistry of Information and Communication? և Ministry of Culture and Tourism of the Republic of Korea?
Վերադաս մարմինExecutive branch of the Republic of Korea?
ՇտաբակայանGovernment Complex Sejong, Սեջոնգ
Ծառայողների թիվ647 մարդ (հուլիսի 1, 2018)
Տարեկան բյուջե5 257 816 388 000 ₩
Կայքmcst.go.kr(կոր.)

Գլխամասը տեղակայված է Սեջոն քաղաքի Սեջոնի կառավարական համալիրում[3]։

Նախարարության ենթակայության ներքո են գտնվում Ազգային թանգարանը, Ազգային թատրոնը և Ազգային գրադարանը։

Պատմություն խմբագրել

Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը նախապես ենթարկվել է կրթության նախարարությանը, որը հիմնադրվել է 1948 թվականին։ Հետագայում Տրանսպորտի նախարարությունը ստեղծել է զբոսաշրջության վարչություն։ Արվեստի և մշակույթի հարցերի կառավարման համար 1961 թվականին ստեղծվել է Տեղեկատվության նախարարությունը։ 1990 թվականին Մշակույթի և տեղեկատվության նախարարությունը դարձել է մշակույթի նախարարություն։

1993 թվականին Մշակույթի նախարարությանն է ինտեգրվել Երիտասարդության և սպորտի հարցերի նախարարությունը և կոչվել է Մշակույթի և սպորտի նախարարություն։ 1998 թվականին կառավարության վերակազմավորման ժամանակ Մշակույթի և սպորտի նախարարությանը փոխարինել է Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը։

Նպատակներ խմբագրել

Մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության հիմնական խնդիրներն են՝

  • Կորեայի ժողովրդի ուսուցում, քաղաքացիների մշակութային և ստեղծագործական աճի խթանում[4]
  • Այնպիսի հասարակության ստեղծում, որտեղ աշխատանքը և ժամանցը հավասարակշիռ են[5]
  • Դինամիկ ազգի ստեղծում, որտեղ ներկայացված են տարբեր տեղական մշակույթներ[6]
  • Հանրային հարաբերությունների միջոցով հանրային իրազեկման բարձրացում հասարակայնության հետ կապերի միջոցով[7]
  • Քաղաքացիների կյանքի որակի բարելավում` մշակութային միջոցառումների և իրադարձությունների, սպորտի, զբոսաշրջության և կրոնական գործունեության աջակցման միջոցով[8]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. «Корейская культурно-информационная служба». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
  3. "Location." Ministry of Culture, Sports and Tourism. Retrieved on January 1, 2014. "Government Complex-Sejong, 388, Galmae-ro, Sejong-si 339-012, Republic of Korea"
  4. Русскоязычный корейский форум
  5. Новые меры по борьбе с игровой зависимостью
  6. «Общая немецкая газета». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
  7. Ро Штатный корреспондент Korea.net(չաշխատող հղում)
  8. Джессика Соён Чой Штатный корреспондент Korea.net(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորեայի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարություն» հոդվածին։