Կորեական մեդալ (Նորվեգիա)
Կորեական մեդալ, Նորվեգիայի պետական պարգև, որը տրվում է Նորվեգիայի զինված ուժերի կողմից։
Կորեական մեդալ նորվ.՝ Den Norske Koreamedaljen | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Տեսակ | ռազմական պարգև և մեդալ | ||||
Կարգավիճակ | չի շնորհվում | ||||
Վիճակագրություն | |||||
Հիմնադրման ամսաթիվ | ապրիլի 29, 1955 | ||||
Հերթականություն | |||||
Ավագ պարգև | Q19373954? | ||||
Կրտսեր պարգև | Մաուդհեյմի մեդալ |
Պատմություն
խմբագրելԿորեական մեդալը հաստատվել է 1955 թ.-ի ապրիլի 29-ին նորվեգական դաշտային հիվանդանոցի անձնակազմին պարգևատրելու համար։ Հոսպիտալը ստեղծվել է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո Կորեայում Կորեական պատերազմի ժամանակ։ Մեդալը տրվել է Նորվեգիայի զինված ուժերի կողմից դաշտային հոսպիտալի այն աշխատողներին, ովքեր այնտեղ աշխատել են նվազագույնը 2 ամիս։
Նկարագրություն
խմբագրելՄեդալը շրջանաձև է և պատրաստված բրոնզից։ Դիմային մասում պատկերված է Նորվեգիայի զինանշանը դեկորատիվ ճաղավանդակի ետևում։ Հակառակ կողմում 2 դափնետերևից պատրաստված դափնեպսակի վրա պատկերված է երեք դրոշ՝ Նորվեգիայի, ՄԱԿ-ի և Կորեայի Հանրապետության դրոշները։ Եզրերին գրված է «NORSK • FELTSYKEHUS • KOREA • 1951–1954 •» (Կորեայի նորվեգական դաշտային հոսպիտալ 1951-1954 թթ.):
Աղբյուրներ
խմբագրել- Den norske Koreamedalje.(չաշխատող հղում) (նորվեգերեն)
- Kingdom of Norway: Norwegian Korean Medal. (անգլերեն)