Կորեական իեն
Կորեական իեն (ճապ.՝ 朝鮮円 Տյո։ սեն էն), կորեական վոնին փոխարինած, ճապոնական գաղութատիրական ժամանակաշրջանի (1910—1945 թվականներ) Կորեայի դրամական միավորը։ Համարժեք էր ճապոնական իենին և 100 սենին։ Կորեայի անկախացումից հետո այն փոխարինվեց հարավկորեական և հյուսիսկորեական վոներով։
Տեսակ | տարադրամ և յուան |
---|---|
Երկիր | Կորեան Ճապոնիայի տիրապետության տակ |
Ներդրման ամսաթիվը | 1910 |
Ավարտման ամսաթիվը | 1945 |
Նշան | 圓 |
Մետաղադրամ | Չեն թողարկվել |
Թղթադրամ | 10, 20, 50 սեն և 1, 5, 10, 20, 50 վոներ |
Կենտրոնական բանկ | Bank of Korea? |
Փոխարինել է | Korean won? |
Փոխարված է | won of the Red Army Command? և South Korean won (1945–1953)? |
Արժույթի պատմությունը
խմբագրել1902-1910 թվականներին կորեական իենը թողարկվել է Ճապոնիայի Առաջին ազգային բանկի կողմից և Կորեայում հավասարապես գործածվել է կորեական վոնի հետ[1]։ Ճապոնիայի՝ Կորեայի բռնազավթումից հետո, թղթադրամները սկսեց տպել Կորեայի Թյոսեն-բանկ վերանվանված բանկը։ Բանկը թաղարկում էր 1, 5, 10 և 100 իեն արժողությամբ թղթադրամներ, ինչպես նաև 5, 10, 20 և 50 սեներ։ Գաղութատիրական ժամանակաշրջանի վերջում տպվեց նաև 1000 իեն արժողությամբ թղթադրամ[2]։
Թղթադրամներ
խմբագրելԱնվանական գին | Երեսի կողմ | Հետևի կողմ |
---|---|---|
50 սեն | ||
1 իեն | ||
5 իեն | ||
10 իեն | ||
100 իեն |
Հետաքրքիր փաստեր
խմբագրելԳիտնականները մինչև այսօր չեն կարող համաձայնության գալ թղթադրամների վրա պատկերված ծերունու ինքնության վերաբերյալ։ Համաձայն ամենատարածված վարկածի՝ սա Կիմ Յոնսիկն է (կորեերեն՝ 김윤식)՝ Ժոզեոնի դարաշրջանի կորեացի նախարար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 株式會社第一銀行 Kabushiki gaisha Dai-ichi Ginkō
- ↑ Joseph E. Boling, NLG (1988). "Korea - A Numismatic Survey. (This article has been transposed to this format from a July 1988 supplement issue included with Coin World. Its original title was: Beyond Cash - A Numismatic Survey of Korea.)" (PDF). Moneta-Coins.com. Retrieved 3 October 2019.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորեական իեն» հոդվածին։ |