Կորած ապագան (անգլ.՝ The Lost Future), ֆանտաստիկ հեռուստատեսային ֆիլմ, նկարահանված 2010 թվականին ռեժիսոր Միքայել Սալոմոնի կողմից։

Կորած ապագան
անգլ.՝ The Lost Future
Երկիր Գերմանիա
 ՀԱՀ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ և դրամա
Թվականնոյեմբերի 13, 2010, 2010 և ապրիլի 3, 2011[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄիքայել Սալոմոն
Սցենարի հեղինակԴիանա Դուեյն[2]
ԴերակատարներՇոն Բին, Սեմ Քլաֆլին, Քորի Սևիե, Էլեանոր Թոմլինսոն, Անաբել Ուոլիս, Ջեսիկա Հեյնս, Հաննա Թոյնթոն և Դեննի Քեուֆ
ՄոնտաժԱլան Լի[2]
Նկարահանման վայրՀԱՀ
Տևողություն88 րոպե

Սյուժե խմբագրել

Անորոշ ապագա։ Ինչ - որ մի համաճարակից հետո աշխարհը փոխվեց՝ քաղաքակրթությունը ոչնչացած է, շատ մարդիկ մուտացիայի են ենթարկվել և դարձել անխելք արարածներ, իսկ աշխարհի տարածքը պատվել է անտառներով, ինչի միչով քայլում են վերածնված հսկա համրուկների տիպի կենդանիներ։ Բուժվաժների մի ոչ մեծ խումբ պայքարում է այդ անտառում ողջ մնալու համար, սակայն մեկուսացված կենսակերպը չի փրկում նրանց մուտանտների հարցակումից։ Իրավիճակը սաստկանում է նրանո, որ սովորական մարդիկ մուտանտների կծելոց հետո (արագ) կամ նույնիսկ օդը շնչելուց (դանդաղ) կերպարանափոխվում են և դառնում նմանատիպ անխելք արարածներ։

Ցեղի մի մասը փրկությունը փնտրում է քարանձավում, սակայն երեք երիտասարդներ՝ առաջնորդի տղան, հետքագետի տղան և աղջիկ Դորելը հայտնվում են ապաստանի սահմաններից դուրս։ Անսպասելի նրանք հանդիպում են Ամալին, ով ճանաչում է հետքագետին։ Նա պատմում է, որ Ջարեդը (հետքագետ) կարողացել է գտնել դեղամիջոց, որը կանխարգելում է մուտացիան, բայց ստացված միջոցը գողացվել է Գագեն անունով մարդու կողմից, ով դրա միջոցով ստեղծել է ավան՝ իր հպատակության մեջ գտնվող մարդկանց հետ։ Երիտասարդների ոչինչ չի մնում, քան գնալ գողի ճամբար, ով ամենևին չի այրվում գողացվածը վերադարձնելու ցանկությամբ…

Դերերում խմբագրել

  • Շոն ԲինԱմալ
  • Անաբել ՎոլիսԴորել
  • Սեմ ԿլաֆլինՔեյլեբ
  • Կորի Սեվյեր — Սեյվան
  • Էլյոնոր ԹոմլինսոնՄայրու
  • Գարտ Բրեյտենբաչ — Ռեմի
  • Լուտունի Դլամինի — Լարս
  • Ջեսիկա ՀայնսՆինա
  • Պոլ Հեմփշիլ — եղբայրության երկրորդ անդամ
  • Դեն Հերսթ — Ռոլան
  • Պոուպ Ջերոդ — Բարեն
  • Սթիվեն Ջաբեր — Էվան
  • Դենի Կեոգ — Յիրիզ
  • Թերցիուս Մայնտժես — Ուրի
  • Ջոնաթան Պիերնար] — Գագեն
  • Բյորն Շթեյբախ — Յոմակ
  • Հաննա Թոյինթոն — Գիզել

Արտադրություն խմբագրել

Կորած ապագան ֆիլմը նկարահանվել է Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքում[3]։

Պրեմիերա խմբագրել

Կորած ապագան ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Syfy ալիքով 2010 թվականի նոյեմբերի 13 - ին[4]։ 2011 թվականի սեպտեմբերի 27 - ին Entertainment One - ի կողմից թողարկվեց ֆիլմի DVD տարբերակը, որը ներառում է ֆիլմի ստեղծումը, քասթինգը և նկարահնող խմբի հարցազրույցը։

Ծանոթագրություններ խմբագրել