Մարջանների ծովի կղզիների տարածք

Մարջանների ծովի կղզիների տարածք (անգլ.՝ Coral Sea Islands Territory), ներառում է մի խումբ փոքր և հիմնականում անմարդաբնակ կղզիներ և խութեր Մարջանների ծովում, Ավստրալիայի Քվինսլենդ նահանգից հյուսիս-արևելք։ Միակ մարդաբնակ կղզին է Ուիլիսի կղզին է։ Բնակչությունը հաստատուն չէ, դրանք օդերևութաբանական կայանի աշխատակիցներն են, որոնք աշխատում են հերթափոխներով։ Ծովային ավազանի ընդհանուր տարածքը կազմում է 780 հազար կմ²։ Ցամաքի մակերեսը՝ 10 կմ²-ուց քիչ։ Այս բոլոր կղզիները ունեն Ավստրալիայի արտաքին տարածքի կարգավիճակ։ Նրանք գտնվում են ավելի արևելք և հարավ Մեծ սահմանային արգելախութից, և ներառում են Հերալդ և Բեկոն կղզիները, Օսպրեյ խութը, և 15 այլ խութերի և կղզների խմբեր[2]։ 1969 թվականին այս կղզիները հայտարարվեցին Ավստրալիայի տարածք։ 1982 թվականին Լիքոու և Կորինգա խութերը, իսկ 1987 թվականից Եղսաբեթ և Միդլտոն Սեյլոր խութերը հայտարարվեցին Ավստրալիայի ազգային արգելոցներ։

Մարջանների ծովի կղզիների տարածք
Տեսակկղզիների խումբ և Ավստրալիայի ներքին տարածք
Երկիր Ավստրալիա[1]
ՎարչատարածքԱվստրալիա[1]
Մակերես10 կմ²
Ջրլիցի ափինՄարջանների ծով
Քարտեզ
Քարտեզ
Մարջանների ծովի կղզիների քարտեզ

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարջանների ծովի կղզիների տարածք» հոդվածին։