Կոտրված աթոռ
Կոտրված աթոռ, շվեյցարացի արվեստագետ Դանիել Բերսեի ստեղծած փայտե մոնումենտալ քանդակը Ժնևում, ատաղձագործ՝ Լուի Ջենև։ Աթոռը ստեղծվել է 5,5 տոննա փայտից և ունի 12 մետր բարձրություն։
Կոտրված աթոռ | |
---|---|
Տեսակ | քանդակ |
Քանդակագործ | Daniel Berset? |
Ստեղծում | օգոստոսի 18, 1997 |
Բարձրություն | 12 ± 1 մետր |
Երկիր | Շվեյցարիա |
Քաղաք | Place des Nations? |
Բնակավայր | Ժնև |
Նյութ | փայտ և ծառ |
Պատվիրատու | Humanity & Inclusion? |
պատկերված են
| |
կայք | |
Broken Chair Վիքիպահեստում |
Քանդակը պատկերում է կոտրված ոտքով մեծածավալ աթոռ՝ տեղակայված Ժնևի Ազգերի հրապարակում՝ Ազգերի պալատի մուտքի դիմաց (ՄԱԿ-ի եվրոպական գլխամաս)։ Տեղադրվել է 1997 թվականի օգոստոսին։ Քանդակը տեղադրվել է որպես կոնտրաստ ցամաքային արկերի և ռումբերի և հիշեցում Ժնև այցելող քաղաքական գործիչներին և այլոց։
Պատմություն
խմբագրել«Կոտրված աթոռը» շվեյցարական Handicap Internationa-ի համահիմնադիր և տնօրեն Փոլ Վերմեուլենի բնօրինակ նախագիծն է։ 1996 թվականի հոկտեմբերին նա արվեստագետին պատվիրեց ստեղծել ավելի քան 10 մետր բարձրությամբ հուշարձանային աթոռ՝ կոտրված ոտքով, որը պետք է տեղադրվի Ազգերի պալատում։ Նպատակն էր 1997 թվականի դեկտեմբերին ունենալ Ականների մասին Օտտավայի պայմանագիրը ստորագրող հնարավորինս մեծ թվով պետություններ։ Քանդակը Handicap International-ը տեղադրել է 1997 թվականի օգոստոսի 18-ին Ժնևում՝ Ազգերի պալատի գլխավոր մուտքի դիմաց, որտեղ նախատեսվում էր մնալ երեք ամիս՝ մինչև 1997 թվականի դեկտեմբեր՝ Օտտավայում Օտտավայի պայմանագրի ստորագրումը։ 40 երկրների կողմից վավերացումից հետո Պայմանագիրը 1999 թվականի մարտի 1-ին ուժի մեջ մտավ որպես միջազգային իրավունքի փաստաթուղթ։
Քանի որ պայմանագիրը չէին ստորագրել նշանակալի երկրներ և քանդակի համար հասարակական մեծ աջակցությունը պատճառ դարձավ, որ այն մնա մինչև 2005 թվական, երբ հեռացվեց Ազգերի պալատի վերափոխման հետ կապված[1]։ Աշխատանքի ավարտից հետո այն վերատեղադրվել է նույն տեղում՝ 2007 թվականի փետրվարի 26-ին՝ Ժնևում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։
2007 թվականի փետրվարին Կոտրված աթոռի վերատեղադրումը պաշտոնապես հանձնվեց Handicap International-ին` աջակցելու Կլաստերային ռումբերը արգելելու միջազգային պայմանագրի ստորագրմանը, որը տեղի ունեցավ Օսլոյում 2008 թվականի դեկտեմբերին։
Ստեղծագործությունը քանդակագործի սեփականությունն է եղել մինչև 2004 թվականը, երբ նա սեփականության իրավունքը փոխանցել է Handicap International-ին։
Նմանատիպ քանդակներ
խմբագրելՄեծածավալ աթոռի քանդակներ ստեղծել են նաև այլ արվեստագետներ, այդ թվում՝ Աթոռի քանդակը ԱՄՆ-ում, Ջանկառլո Ներիի ժամանակավոր «Գրողը» քանդակը Լոնդոնում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ « Une prothèse pour la chaise cassée de Handicap International » (photogr. Laurent Guiraud), Tribune de Genève, 30 novembre 2015
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոտրված աթոռ կատեգորիայում։ |