Կոտորած Բանգկա կղզում
Կոտորած Բանգկա կղզում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1942 թվականի փետրվարի 16-ին խաղաղօվկիանոսյան ռազմաճակատում՝ ինդոնեզական Բանգկա կղզում տեղի ունեցած կոտորած, որին զոհ են գնացել 22 բուժքույր և ավստարալացի ու բրիտանացի 60, մեծ մասամբ՝ վիրավոր զինվորականներ[1]։ Գնդացրային կրակից փրկվել են միայն մեկ բուժքույր՝ հարավավստրալիացի Վիվիան Բուլվինքելը և երկու զինվոր։
Կոտորած Բանգկա կղզում | |
---|---|
Սպանության ձև | սպանդ |
Երկիր | ![]() |
Կոորդինատներ | |
Ամսաթիվ | փետրվարի 16, 1942 |
Սպանվածներ | 22 մարդ |
Բանգկա կղզում տեղի ունեցած կոտորածը չի ներկայացվել պատերազմական ոճիրները դատաքննելու նպատակով 1947 թվականին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացած տրիբունալում և, ինչպես վերջերս հայտարարել է Ավստրալիայի կառավարությունը, ոճրագործները այդպես էլ չեն բացահայտվել և խույս են տվել պատժից։ Ընդ որում՝ 2019 թվականին իրականացված հետազոտությունը պարզել է, որ բուժքույրերին սպանելուց առաջ զանգվածային բռնաբարության են ենթարկել։
ՊատմությունԽմբագրել
1942 թվականի փետրվարի 12-ին Սարավակի թագավորությանը պատկանող Vyner Brooke նավը, որը բրիտանացի ու ավստրալիացի վիրավոր զինվորներ, 65 բուժքույր, ինչպես նաև՝ կանանց ու երեխաների էր տեղափոխում, Սինգապուրի ճակատամարտի նախօրյակին լքելով այդ քաղաքի նավահանգիստը, դուրս է եկել բաց ծով[2]։ Ճապոնական ռազմական ինքնաթիռների ռմբակոծման հետևանքով նավը խորտակվել է, սուզվել[2]։ Բուժքույրերից երկուսը հենց այդ ռմբակոծության զոհն են դարձել։ Մնացածները փրկարար նավակներով մի կերպ հասել են Հոլանդական Արևելյան Հնդկաստանի (ներկայիս Ինդոնեզիայի) Բանգկա կղզու տարբեր ափահատվածներին։ Ճապոնացի զինվորներն այստեղ էլ են նրանց հայտնաբերել, և չնայած նրանք հանձնվել են առանց դիմադրություն ցույց տալու, փետրվարի 16-ին կազմակերպել են կոտորածը։
ՀիշատակըԽմբագրել
Հարավային Ավստրալիայում՝ Ադելաիդա քաղաքի Սեյնթ Մերի արվարձանի Women's Memorial Playing Fields վայրում ամեն տարի փետրվարի 16-ին մոտ կիրակի օրը տեղի է ունենում ծիսական արարողություն ի հիշատակ Բանգկա կղզում 1942 թվականին տեղի ունեցած կոտորածի զոհերի[3][4]։
ԳրականությունԽմբագրել
Կոտորած Բանգկա կղզում Վիքիպահեստում |
- Jeffrey Betty (1954)։ White Coolies։ Sydney, NSW: Eden Books։ ISBN 0-207-16107-0
- Shaw Ian W (2010)։ On Radji Beach։ Sydney, NSW: Pan Macmillan Australia։ ISBN 978-1-4050-4024-2։ OCLC 610570783
- Vivian Bullwinkel, by Dorothy Angell
- Wigmore Lionel (1957)։ The Japanese Thrust - Australia in the War of 1939 – 1945։ Canberra: Australian War Memorial
- ։ 1999–2000 https://web.archive.org/web/20110919092423/http://www.dutcheastindies.webs.com/massacres.html։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-19-ին
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ | titul = The Bangka Island Massacre, February 1942 | periodikum = dutcheastindies.webs.com | url = https://dutcheastindies.webs.com/bangka_massacre.html Archived 2020-11-11 at the Wayback Machine. | datum přístupu = 2019-03-04 }}
- ↑ 2,0 2,1 Klemen L (1999–2000)։ «The Bangka Island Massacre, February 1942»։ Forgotten Campaign: The Dutch East Indies Campaign 1941–1942։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-22-ին։ Վերցված է 2020-09-16
- ↑ https://parlinfo.aph.gov.au/parlInfo/genpdf/chamber/hansards/bc5e9c05-ab3b-42a4-853e-b6dc331247e3/0172/hansard_frag.pdf;fileType=application/pdf
- ↑ |langue=en|auteur1=McEwen, Anne|titre=World War II speech|périodique=Senate Hansard|date=28-2-2012|issn=|lire en ligne=http://parlinfo.aph.gov.au/parlInfo/genpdf/chamber/hansards/bc5e9c05-ab3b-42a4-853e-b6dc331247e3/0172/hansard_frag.pdf;fileType=application%2Fpdf%7Cpages=}}