Սինտոիզմում Կոտոամացուկամին (別天神, թարգմանաբար՝ «տարբերակող երկնային կամի») առաջին աստվածների հավաքական անունն է, ովքեր առաջացել են տիեզերքի ստեղծման ժամանակ։ Նրանք ծնվել են Տակամագահարայում, որը արարման ժամանակ դրախտ էր համարվում։ Ի տարբերություն հետագայում առաջացած աստվածների` այս աստվածությունները չեն ծնվել բազմացման միջոցով։

Սկզբում առաջացած երեք աստվածություններն էին․

  • Ամենոմինականուշի (天之御中主神)՝ Գլխավոր Վարպետ
  • Տակամիմուսուբի (高御産巣日神)՝ Բարձրագույն Արարիչ
  • Կամիմուսուբի (神産巣日神)՝ Աստվածային Արարիչ

Որոշ ժամանակ անց ևս երկու աստվածություններ առաջ եկան․

  • Ումաշիաշիկաբիհիկոջի (宇摩志阿斯訶備比古遅神)՝ Էներգիա
  • Ամենոտոկոտաչի (天之常立神)՝ Դրախտ

Կոտոամացուկամիին հաջորդող աստվածների հաջորդ սերունդը Կամիյոնանայոն էր, որը ներառում էր Իզանագի-նո-Միկոտո և Իզանամի-նո-Միկոտո աստվածությունները, ովքեր ճապոնական դիցաբանության մնացած աստվածների հայրիշխանն ու մայրիշխանն էին։ Այնուհետև գալիս է Կոտոամացուկամին, որը «թաքնվում է» որպես հիտորիգամի[1]։

Թեև Զոկասանշինը (արարման երեք աստվածներից) համարվում է անսեռ, մեկ այլ տեսություն պնդում է, որ Կամիմուսուհին կին է, իսկ Տակամուսուբին տղամարդ` համեմատելով նրանց ջրի և կրակի կամ ին և յանի հետ։

Աստվածաբան Հիրատա Ացուտանեն Ամենոմինականուշին համարում էր Բևեռային աստղի ոգի, Մեծ արջի յոթ աստղերի վարպետ[2]։

Տարօրինակ կերպով Տակամիմուսուբին հետագայում Ամատերասուի հետ կրկին դարձավ Տակամագահարայի գլխավոր աստվածներից մեկը, իսկ նրա դուստրը Նինիգի-նո-Միկոտո աստվածության մայրն էր։ Նա նաև կարևոր դեր է խաղացել Ճապոնիայի ստեղծման իրադարձություններում, օրինակ՝ ընտրել է այն աստվածներին, ովքեր կմնան Նինիգիի հետ, իսկ արևային եռոտանի ագռավին՝ Յատագարասուին, ուղարկել է, որպեսզի վերջինս օգնի կայսր Ջիմմուին։ Վերջինս իր հերթին մեծապես երկրպագեց Յատագարասուին՝ իր կայսերական գահակալությանը նախորդող արարողություններում Տակամի Մուսուբիի ինքնությամբ քահանայի դեր խաղալով։ Հետագայում Տակամուսուբին պաշտվել է Ջինգի-Կանի կողմից և համարվել զույգերի ստեղծման աստված։ Որոշ ճապոնական կլաններ նույնպես պնդում էին, որ ծագում են այս աստծուց, օրինակ՝ Սաեկիի կլանը, որը նույնպես կայսերական հետնորդներից է։

Ինչ վերաբերում է Կամիմուսուհին, ապա նա ամուր կապեր ունի ինչպես Ամացուկամիի (երկնային աստվածների) այնպես էլ Իզումոյի դիցաբանության Կունիցուկամիի (երկրային աստվածների) հետ։ Ասում են, որ Կամիմուսուհին նաև փոխակերպել է սննդի աստվածուհի Ուգետսուհիմեի (Ուկեմոչի նո կամի) ձավարեղենը, երբ վերջինս սպանվել է Ամատերասուի զայրացած եղբոր կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kojiki, First volume
  2. Amenominakanushi. Encyclopedia of Shinto.