Ճապոնական դիցաբանության մեջ Կամիյո-նանայոն (ճապ.՝ 神世七代, բառացիորեն «Աստվածների դարաշրջանի յոթ սերունդները») կամիների յոթ սերունդներն են, ովքեր առաջացել են երկնքի և երկրի ստեղծումից հետո[1]։

Կոձիկիի համաձայն այս աստվածությունները առաջացել են Կոտոամատսուկամի աստվածներից հետո։ Առաջին երկու սերունդները հիտորիգամի էին, մինչդեռ հաջորդ հինգը կամիների տղամարդ֊կին զույգեր էին՝ տղամարդ աստվածություններ և քույրեր, ովքեր միաժամանակ ամուսնացած զույգեր էին։ Տարեգրության մեջ ասվում է, որ ընդհանուր Կամիյոնանայոն բաղկացած էր 12 աստվածություններից[1]։

Ի հակադրություն՝ «Նիհոն Սյոկի»-ի տարեգրությունում նշվում է, որ այս խումբն առաջինն էր, որը հայտնվեց տիեզերքի ստեղծումից հետո։ Այն նաև նշում է, որ աստվածների առաջին երեք սերունդները եղել են հիտորիգամի, իսկ մյուս սերունդները՝ իրար հակառակ սեռի զույգեր։ Եվ վերջապես «Նիհոն Սյոկի»-ն օգտագործում է աստվածությունների անունների գրության այլ տարբերակներ[2]։

Վերջին սերունդը, որը առաջացել էր Իզանագի և Իզանամի զույգից, հենց այն զույգն էր, որոից առաջացան Ճապոնական կղզիները (Կունիումի) և մնացած աստվածությունները (Կամիուի)[3]։

Աստվածությունների ցանկ խմբագրել

. Անունը ըստ Կոձիկիի

(պաշտոնական ձևը)

Անունը ըստ «Նիհոնսյոկի»-ի

(պաշտոնական ձևը)

1 Կունինոտոկոտաչի (国之常立神, Կունինոտոկոտաչի-նո-կամի) Կունինոտոկոտաչի (国常立尊, Կունինոտոկոտաչի-նո-միկոտո)/ Կունի-նո-սատսուչի (国狭槌尊, Կունի-նո-սատսուչի-նո-միկոտո)
2 Տոյո-կումոնո-նո-կամի(豊雲野神, Տոյո-կումո-նո-նո-կամի) Տոյոկումունու (豊斟渟尊, Տոյոկումունու-նո-միկոտո; 豊組野尊, Տոյոկումունու-նո-միկոտո; 豊香節野尊, Տոյոկաբունո-նո-միկոտո; 浮経野豊買尊, Ուկաբունո-նո-տոյոկաֆու-նո-միկոտո; 豊国野尊, Տոյոկունինո-նո-միկոտո; 豊齧野尊, Տոյոկաբունո-նո-միկոտո; 葉木国野尊, Հակոկունինո-նո-միկոտո; 見野尊, Մինո-նո-միկոտո)
3 Ուհիջինի (宇比邇神, Ուհիջինի-նո-կամի) և Սուհիջինի (須比智邇神, Սուհիջինի-նո-կամի) Ուհիջինի (泥土煮尊, Ուհիջինի-նո-միկոտո) և Սուհիջինի (沙土煮尊, Սուհիջինի-նո-միկոտո)
4 Տսունուգուհի (角杙神 Տսունուգուհի-նո-կամի) և Իկուգուհի (活杙神, Իկուգուհի-նո-կամի) Տսունուգուհի (角樴尊, Տսունուգուհի-նո-միկոտո) և Իկուգուհի (活樴尊, Իկուգուհի-նո-Միկոտո)
5 Օտոնոջի (意富斗能地神) և Օտոնոբե (大斗乃弁神) Օտոնոջի (大戸之道尊, Օտոնոջի-նո-միկոտո; 大戸摩彦尊, Օտոմա-հիկո-նո-միկոտո; 大富道尊, Օտոմուջի-նո-միկոտո) և Օտոմաբե (大苫辺尊, Օտոմաբե-նո-միկոտո)
6 Օմոդարու (淤母陀琉神, Օմոդարու-նո-կամի) և Այա-կաշիկո-նե (阿夜訶志古泥神, Այա-կասհիկո-նե-նո-կամի) Օմոդարու (面足尊, Օմոդարու-նո-միկոտո) և Կաշիկո-նե (惶根尊, Կաշիկո-նե-նո-միկոտո)
7 Իզանագի (伊邪那岐神, Իզանագի-նո-կամի) և Իզանամի (伊邪那美神, Իզանամի-նո-կամի) Իզանագի (伊弉諾尊, Իզանագի-նո-միկոտո) և Իզանամի (伊弉冉尊, Իզանամի-նո-միկոտո)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Chamberlain 2008, էջ. 72
  2. Chamberlain 2008, էջ. 75
  3. Chamberlain 2008, էջ. 77

Մատենագրություն խմբագրել

  • Chamberlain, Basil Hall (2008). The Kojiki: Japanese Records of Ancient Matters. Forgotten Books. ISBN 978-1-60506-938-8. Վերցված է 2011 թ․ փետրվարի 9-ին.
  • «Génesis del mundo y aparición de los primeros dioses» [Genesis of the world and appearance of the first gods] (PDF) (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ նոյեմբերի 10-ին.