Կոտլովի առանձնատուն (ռուս.՝ Особняк Котлова), առևտրական Դմիտրի Ալեքսեևիչ Կոտլովի առանձնատունը, որը գտնվում է Սանկտ Պետերբուրգի Տորեզա պողոտայի թիվ 8 հասցեում։ Հայտնի է նաև որպես «Կոտլովի տուն» և «Շալյապինի ամառանոց»։

Կոտլովի առանձնատուն
Տեսակշենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՎիբորգի շրջան
Ճարտարապետական ոճճարտարապետական մոդեռն
Հիմնադրված է1913
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Հողատարծքը, որտեղ գտնվում է առանձնատունը, Կոտլովը ձեռք է բերել 1911 թվականին առևտրական Մեդվեդևից[1], այնուհետև 1913 թվականին ճարտարապետ Նիկոլայ Տովստոլեսը սկսել է առանձնատան շինարարությունը։ Ըստ նախագծի՝ տունը պետք է կառուցվեր մոդեռն ոճով` նրան տալով միջնադարյան դղյակի առանձնահատկություն։ Շինարարությունն ավարտվել է 1914 թվականին։

1917 թվականից հետո առանձնատունն ազգայնացվել է, և մինչև 1930-ական թվականներին նրա շենքում տեղակայված է եղել տարրական դպրոցը (երկու առաջին և երկու երկրորդ դասարաններ)[2]։ Այնուհետև տունը փոխանցվել է Ալեքսանդր Սերաֆիմովիչի անվան գրադարանին, որն իր գործունեությունը շարունակել է նույնիսկ Լենինգրադի շրջափակման օրերին և գոյատևել է մինչև 1967 թվական[3]։

Շենքում է տեղակայված եղել «Լենդորստրոյ-2» ԲԲԸ-ի թիվ 6 շինարարական վարչությունը[4]։ Այժմ Կոտլովի ամառանոցը մասնավոր սեփականություն է և այստեղ նախատեսվում է կառուցել բժշկական կենտրոն[5]։ Շենքի ինտերիերը հիմնականում չի պահպանվել, սակայն 2018 թվականին նոր կորպորատիվ սեփականատիրոջ հրահանգով սկսվել են վերականգնման աշխատանքները[6][7]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Չնայած առանձնատան հայտնի անվանը («Շալյապինի ամառանոց»), մեծ արվեստագետը երբեք չի ապրել այս տանը, թեև կարող էր հյուր լինել այստեղ[8]։
  • 2001 թվականին շենքը ներառվել է «Պատմական, գիտական, գեղարվեստական կամ այլ մշակութային արժեքներ հանդիսացող նոր բացահայտված օբյեկտների ցանկում» (հաստատություն՝ 668)[1]:
  • Վիտալի Մելնիկովի նկարահանած «Վարիոոնովի վերջին գործը» ֆիլմում, ըստ ֆիլմի սցենարի՝ շենքում է գտնվում «Դելտա-Զեթ» ընկերությունը, որտեղ ֆիլմի գլխավոր հերոսն աշխատում է որպես էքսպեդիտոր։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 особняк Котлова на сайте citywalls.ru
  2. Особняк Котлова на сайте walkspb.ru
  3. Особняк Котлова на сайте etovidel.net
  4. Сайт организации
  5. Ведутся ремонтные работы.
  6. «"Вести" - Санкт-Петербург". Видео». www.rtr.spb.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
  7. «"Вести" - Санкт-Петербург". Новости». www.rtr.spb.ru. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
  8. Первушина Елена. По Петербургу на метро. Подземные маршруты Северной столицы. - Санкт-Петербург, Москва: Центрполиграф, 2009. - 352 с. - 2500 экз. - ISBN 978-5-9524-4540-6.

Գրականություն խմբագրել

  • Глезеров С. Е. Исторические районы Петербурга от А до Я. - М.: Центрполиграф, 2010. - 496 с. - 3000 экз. - ISBN 978-5-227-02109-0.